Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-3881-19.11.2013-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-222-Ն օրենքում՝

1) 10-րդ հոդվածի 8-րդ կետում «օգտագործման վճարների» բառերը փոխարինել «օգտագործման պարտադիր վճարների» բառերով:

2) օրենքի հավելված թիվ 7-ի աղյուսակ 2-ի վերնագրում «օգտագործման» բառից հետո լրացնել «պարտադիր» բառը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
 

ՏԵՂԵԿԱՆՔ

« Հայաստանի  Հանրապետության  բյուջետային  համակարգի  մասին »  եւ   «Հայաստանի  Հանրապետության  2013 թվականի պետական  բյուջեի մասին »  Հայաստանի Հանրապետության օրենքներում  փոփոխություններ կատարելու մասին  ՀՀ օրենքների  նախագծերի  ընդունման  հիմնավորման

Նախագծերի  ընդունումը հիմնավորում է գործող իրավական ակտերում առկա հակասությունները վերացնելու, ինչպես  նաեւ  ՀՀ պետական բյուջեի  հարկային եկամուտներն ավելացնելու նպատակով:

Համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին » ՀՀ օրենքի 17.1 հոդվածի 6-րդ մասին՝ «Ռադիոհաճախականության  օգտագործմամ պարտադիր  վճարը  սահմանվում է տարվա համար եւ ենթակա է վճարման յուրաքանչյուր եռամսյակի համար հավասարաչափ  մինչեւ տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ»: Սակայն « Հայաստանի  Հանրապետության բյուջետային համակարգի մասին » ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի «Ժ» կետով  սահմանված է,  ինչպես  նաեւ « 2013 թվականի  պետական  բյուջեի  մասին»  ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ կետով եւ նույն  օրենքի  հավելված թիվ  7-ի աղյուսակ 2-ի վերնագրում նշված է «ռադիոհաճախականության  օգտագործման վճար »  հասկացությունը, որը համարվում է այլ հարկային եկամուտ:

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել օրենսդրորեն վերացնելու իրավական ակտերի միջեւ առկա հակասությունը՝ « Հայաստանի  Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  եւ « Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին » ՀՀ օրենքներում  համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով: