Հոդված 1.
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը
(30 սեպտեմբերի 1997, ՀՕ-155) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 361
հոդվածով.
«Հոդված 361
. Ավանդների երաշխավորման հիմնադրամի եկամուտները
Շահութահարկի վճարումից ազատվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ավանդների երաշխավորման հիմնադրամը՝ հետեւյալ եկամուտների մասով.
ա
)
առեւտրային բանկերի կողմից «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վճարված պարբերական, միանվագ եւ լրացուցիչ երաշխիքային վճարների մասով,
բ
)
Հիմնադրամի կողմից ֆիզիկական անձանց հատուցված եւ բանկերի նկատմամբ ձեռք բերված պահանջի հիման վրա բանկերից ստացված գումարների մասով,
գ
)
այն եկամուտների մասով, որոնք ստացվել են կատարված ներդրումներից՝ հետեւյալ ակտիվներում.
գա) Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերում
գբ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում եւ
բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա առաջնակարգբանկերում՝ որպես բանկային ավանդ եւ
(
կամ
)
բանկային հաշիվ
գգ) Կենտրոնական բանկի արժեթղթերում
գդ) ոսկու ստանդարտացված ձուլակտորներում
գե) բարձր վարկանիշ ունեցող երկրների կառավարությունների եւ
(
կամ
)
կենտրոնական բանկերի արժեթղթերում
գզ) բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ կազմակերպությունների եւ
(
կամ
)
բանկերի արժեթղթերում
դ) Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ՝ այլ ֆինանսական ակտիվներում:»: