Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (30 սեպտեմբերի 1997, ՀՕ-155) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 361 րդ հոդվածով.
«Հոդված 361 . Ավանդների երաշխավորման հիմնադրամի եկամուտները
Շահութահարկի վճարումից ազատվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ավանդների հատուցումը երաշխավորող Հիմնադրամը՝ հետեւյալ եկամուտների մասով՝
ա ) առեւտրային բանկերի կողմից «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վճարված պարբերական, միանվագ եւ լրացուցիչ երաշխիքային վճարների մասով.
բ ) Հիմնադրամի կողմից ֆիզիկական անձանց հատուցված եւ բանկերի նկատմամբ ձեռք բերված պահանջի հիման վրա բանկերից ստացված գումարների մասով.
գ ) այն եկամուտների մասով, որոնք ստացվել են կատարված ներդրումներից՝ հետեւյալ ակտիվներում՝
- Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթերում,
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում եւ բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա առաջնակարգ բանկերում՝ որպես բանկային ավանդ եւ ( կամ ) բանկային հաշիվ,
- Կենտրոնական բանկի արժեթղթերում,
- ոսկու ստանդարտացված ձուլակտորներում,
- բարձր վարկանիշ ունեցող երկրների կառավարությունների եւ ( կամ ) կենտրոնական բանկերի արժեթղթերում,
- բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ կազմակերպությունների եւ ( կամ ) բանկերի արժեթղթերում.
դ) Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ՝ այլ ֆինանսական ակտիվներում:»: