Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը հանել:
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը հանել:
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը հանել:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում «ընտրվելուց» բառը փոխարինել «լիազորությունները ստանձնելուց» բառերով:
Հոդված 4. Օրենքի 53-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 53. Համայնքի քառամյա զարգացման ծրագիրը.
Համայնքի քառամյա զարգացման ծրագիրը համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծության եւ առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական, տնտեսական, բնական եւ մարդկային ռեսուրսների գնահատման արդյունքում նպատակային զարգացման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ամբողջությունն արտահայտող փաստաթուղթ է, որը նախատեսում է ռազմավարական կտրվածքով համայնքի հիմնախնդիրների արդյունավետ լուծումը եւ նպատակային բյուջետավարման գործընթացի իրականացումը:
Համայնքի նորընտիր ղեկավարը մշակում է համայնքի քառամյա զարգացման ծրագիրը, եւ իր լիազորությունները ստանձնելու օրվանից հետո` երկամսյա ժամկետում ներկայացնում ավագանու հաստատմանը: Համայնքի ավագանին քննարկում է ներկայացված ծրագիրը, անհրաժեշտության դեպքում՝ դրա մեջ կատարում փոփոխություններ եւ (կամ) լրացումներ եւ ընդունում է այն՝ նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ: Համայնքի քառամյա զարգացման ծրագրի գործողության ժամկետի ընթացքում համայնքի ավագանու անդամների ընտրություն կայանալու դեպքում՝ ավագանու լիազորությունները ստանձնելուց հետո եռամսյա ժամկետում համայնքի ավագանու անդամների օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի կողմից կարող են առաջարկվել քառամյա զարգացման ծրագրում փոփոխություններ եւ (կամ) լրացումներ:
Համայնքի քառամյա զարգացման ծրագիրը պետք է համահունչ լինի Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի եւ կառավարության հավանությանն արժանացած մարզային, տարածաշրջանային զարգացման եւ այլ ռազմավարական ծրագրերին:
Համայնքի քառամյա զարգացման ծրագրում պարտադիր կարգով ներառվում են.
1) համայնքի տարածական զարգացումը սահմանող` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման կամ դրանց փոփոխման (լրացման) մասին դրույթներ.
2) շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված նախատեսվող միջոցառումներ.
3) համայնքում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումներ.
4) աղետների ռիսկերի կառավարման հիմնական մոտեցումներ:
5) համայնքի կոմունալ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված միջոցառումներ
Մինչեւ հաշվետու բյուջետային տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը` բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հետ միասին համայնքի ղեկավարը համայնքի ավագանուն է ներկայացնում հաշվետու տարում քառամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն, որը ենթակա է հրապարակման՝ օրենքով սահմանված կարգով:
Համայնքի քառամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ համայնքի ղեկավարի ներկայացրած հաշվետվությունից հետո, մեկ ամսվա ընթացքում, քառամյա զարգացման ծրագրում փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կարող են առաջարկվել համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամների օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի կամ մշտական հանձնաժողովների (եթե դրանք ձեւավորված են) կողմից:
Սույն օրենքի 77.2-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված մարմինը մշակում եւ համայնքների ղեկավարներին է ներկայացնում համայնքի քառամյա զարգացման ծրագրի մշակման մեթոդական ուղեցույցը:
Հոդված 5. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետից հանել «տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկ» բառերը:
Հոդված 6. Օրենքի 85-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: