Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի 66-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի ու շինությունների սպասարկման համար.».
2) 1-ին մասի 4-րդ կետից հանել «եւ պայմանագրով» բառերը.
3) 1-ին մասը լրացնել նոր` 7)-րդ, 8)-րդ, 9)-րդ, 10)-րդ, 11)-րդ, 12)-րդ եւ 13)-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.
«7) էլեկտրական էներգիայի եւ բնական գազի հաղորդման (փոխադրման) ու բաշխման լիցենզիա, ջրի մատակարարման նպատակով ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձանց, ինչպես նաեւ բնական գազի փոխադրման համակարգերի սեփականատիրոջը՝ էլեկտրական էներգիայի եւ բնական գազի հաղորդման (փոխադրման) ու բաշխման կամ ջրի մատակարարման համակարգերի շենքերի, շինությունների կամ այլ օժանդակ կառույցների կառուցման համար հողամասերի տրամադրման դեպքում.
8) քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ընդլայնման համար, եթե հնարավոր չէ լրացուցիչ օտարվող հողամասը որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով: ՀՀ կառավարությունը սահմանում է այն չափորոշիչները, որոնցից ելնելով հնարավոր կլինի որոշել, թե տվյալ հողամասը որպես առանձին գույքային միավոր հնարավոր է օտարել աճուրդային կարգով, թե ոչ: Ընդլայնման նպատակով լրացուցիչ օտարվող հողամասի չափը չի կարող գերազանցել սեփականության իրավունքով տրամադրված հողամասի չափը:
Հողամասի ընդլայնման նպատակով կարող է հողամաս տրամադրվել միայն մեկ անգամ:
9) Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի եւ շինությունների օտարման դեպքում կառույցի սպասարկման համար հատկացված հողամասերը.
10) սույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաեւ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում.
11) սույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում.
12) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքում գտնվող հողամասերը հասարակության եւ պետության կարիքների համար օտարվող սեփականության ձեռքբերողին: Ընդ որում, պետական հողամասերի օտարման դեպքում հողամասերի ուղղակի վաճառքի գինը սահմանում է կառավարությունը:
13) Պետությանը կամ համայնքներին:»:
4) 2-րդ մասում «վաճառքի գինը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասով եւ սույն հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանված դեպքերի,» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: