Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մախջֆ» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի 34-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ կետով.
4. Արգելվում է բանկերի կողմից տրամադրել առեւտրային, հիփոթեքային վարկեր, տալ բանկային փոխառություններ, որոնք վերավարկավորման բնույթ ունեն: Նման փաստի արձանագրության դեպքում ՀՀ Կենտրոնական բանկը պահուստավորում է միջոցները ինչպես մայր գումարի, այնպես էլ վերավարկավորված գումարի չափով:
Շատ բանկեր, մտնելով հանցավոր գործարքի մեջ իրականացնում են միեւնույն բիզնես նախագծի մի քանի վարկավորում. որպես կանոն 2-րդ եւ հաջորդիվ վարկը նախորդ վարկը մարելու նպատակ է հետապնդում, բայց դա թույլ է տալիս ավելացնել բանկերի ակտիվները, իջեցնել ռիսկերը եւ այլն: Սա դասական ֆինանսական պղպջակ է, որը լայն տարածում ունի հայաստանյան բանկերի պրակտիկայում, սա նաեւ այն պատճառներից մեկն է, որը հանգեցնում է ՀՀ բանկային համակարգի ակտիվների արագացված աճին: