Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-398-26.11.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 35-րդ հոդվածում՝

1) առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պետական տուրք գանձող պաշտոնատար անձանց կողմից իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով սահմանված ժամկետներում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները ենթակա են նրանցից բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.15 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ, ինչը կիրառվում է ժամանակին չմուծված պետական տուրքի նկատմամբ դրա վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:».

2) երրորդ պարբերությունում «0.5 տոկոսի» բառերը փոխարինել «0.15 տոկոսի» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից եւ տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո հաշվեգրված տույժի գումարների նկատմամբ:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 35-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության դրույքաչափի վերաբերյալ կարգը գործում է դեռեւս 2000 թվականի դեկտեմբերի 30-ից: Անհրաժեշտ է նշել, որ անցած տասներեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության հարկային եւ մաքսային համակարգում, քաղաքականության մեջ տեղի են ունեցել լուրջ բարեփոխումներ, ներմուծվել է նոր, ժամանակակից գործիքակազմ, կատարելագործվել են օրենսդրությունը եւ վարչարարությունը: Հարկ է նշել, որ միեւնույն ժամանակ 1998 թվականից սկսած դրույքաչափի նվազեցումներ են կատարվել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հարկային պարտավորության նկատմամբ հաշվարկվող տույժերի մասով, մասնավորապես՝ 1998 թվականի դեկտեմբերի 28-ին այն նվազեցվել է մինչեւ 0.2 տոկոս, իսկ 2010 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ընդհուպ մինչեւ 0.15 տոկոս: Նույն ժամանակաշրջանում պետական տուրքի նկատմամբ հաշվարկվող տույժի դրույքաչափը չի նվազեցվել 0.5 տոկոսից, իսկ տույժի, ըստ էության, առանց դադարելու եւ մայր գումարից ավել հաշվարկվելու մեխանիզմը որեւէ կերպ չի տեղավորվում թեԲ գործարար շրջանակների, թեԲ իրավակիրառ պրակտիկայի սկբունքների մեջ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական տուրքն, ըստ բովանդակության, պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` ծառայությունների կամ գործողությունների համար բյուջե մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է, իսկ միեւնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով դրամական պարտավորությունները չկատարելու համար կիրառվում են Հայաստանի Հանրապետության ԿԲ սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքը, կարծում ենք, որ 0.5 տոկոսդրույքաչափն այս համատեքստում առավել քան անընդունելի է:

Սույն նախագծի ընդունումը թույլ կտա կիրառել արդարացի, միջազգային առաջավոր պրակտիկային համահունչ վարչարարություն` միեւնույն ժամանակ համահարթեցնելով տույժերի կիրառման մեխանիզմը հարկային ոլորտում իրականացվող քաղաքականության հետ: