1. Վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակները եւ սահմանափակումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը :
2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված չափաքանակները (սահմանափակումները) գերազանցելու դեպքում այդ գերազանցող մասի համար որպես դրույքաչափ կիրառվում են սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի`
ա/ տասնապատիկը` բնափայտի եւ երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) համար վճարի հաշվարկման դեպքում,
բ/ եռապատիկը ` վճարի մյուս տեսակների հաշվարկման դեպքում :
3. Բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող ծավալների չափաքանակների որոշման նպատակով « Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված բնօգտագործման փաստացի ծավալների եւ վճարողների կողմից հարկային ու լիազոր մարմիններ ներկայացրած՝ ստուգվող ժամանակահատվածում հաշվարկ-հաշվետվություններում արտացոլված ծավալների դրական տարբերությունը Օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների հաշվարկման համար համամասնորեն բաշխվում է ստուգվող ժամանակահատվածի հաշվետու ժամանակաշրջանների վրա »:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածում «եւ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության եւ առեւտրի նախարարության հետ :» բառերը փոխարինել «, Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ:» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին
«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է անտառանյութի ապօրինի անտառօգտագործման դեմ կիրառվող պատժամիջոցների խստացման անհրաժեշտությունով : Այդ նկատառումներով բարձրացվել են բնափայտի եւ երկրորդական անտառանյութի ապօրինի (չափաքանակներից/սահմանափակումներից ավելի) օգտագործման համար կիրառվող դրույքաչափերը , որը հնարավորություն կընձեռնի դրանց ապօրինի օգտագործման դեպքում`