Հոդված 1. «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-288-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասում «նույնականացման քարտ» բառերից հետո լրացնել «կամ ստացել է նույնականացման քարտ, որում հանրային ծառայությունների համարանիշը ամրարված չէ» բառերը:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
«Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի ընդունման վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)` կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը, առկա խնդիրները, առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
ՀՀ կառավարության կողմից պետական կառավարման ոլորտում վարչարարական ընթացակարգերի պարզեցմանն ու կրճատմանն ուղղված քաղաքականության իրականացումը ենթադրում է հանրային ծառայությունների որակի բարձրացում, ինչն ուղղակիորեն պայմանավորված է անհատական տվյալների մշակման համակարգի ներդրմամբ եւ կիրառմամբ: Ավտոմատացված համակարգերի շահագործումն արդյունավետ է, եթե տվյալների էլեկտրոնային բազաներում անձի նույնականացման գործընթացն իրականացվում է, այսպես կոչված, «նոր սերնդի» էլեկտրոնային փաստաթղթերով:
Վերը նշված հիմնախնդրի կարգավորմանն էր ուղղված «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի ընդունումը: Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը ստանալուց հետո:
Ներկայումս նույնականացման քարտերի կիրառումը հետզհետե դառնում է արդիական էլեկտրոնային կառավարման գրեթե բոլոր բնագավառերում: Երբեմն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը առաջացնում է դժգոհություններ քաղաքացիների մոտ, համաձայն որի նույնկանացման քարտ ստանալու համար վերջիններս ստիպված են լինում ստանալ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիր:
Առաջարկվում է առկա խնդրի լուծման հետեւյալ տարբերակը`
Խնդրի կարգավորման նպատակով նախատեսվում է ընդունել «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
2. Կարգավորման առարկան
Օրենքի նախագծով նախատեսվում է հանել այն դրույթը, համաձայն որի նույնականցման քարտ ստանալու համար պարտադիր է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիր ունենալու հանգամանքը:
Նախատեսվում է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրումը (փոխանակումը): Բացի այդ, նախատսվում է մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը ստացված (փոխանակված) անձնագրերը համարել վավերական փաստաթղթեր մինչեւ դրանց վավերականության ժամկետի լրանալը:
Բացի այդ, նախագծով մասնավորապես, քաղաքացուն հնարավորություն կտրվի իր ցանկությամբ նույնականացման քարտը ստանալ առանց հանրային ծառայությունների համարանիշը դրանում ամրագրելու:
«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրինագծով նախատեսվում է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու տեղեկանք տրամադրել նաեւ այն քաղաքացիներին, ովքեր նույնականացման քարտ ստացել են, սակայն դրանում հանրային ծառայությունների համարանիշը ամրագրված չէ:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Օրինագծերի ընդունման դեպքում կպարզեցվի նույնականացման քարտ ստանալու գործընթացը, հնարավորություն կընձեռնվի որոշակի ժամանակ անց լիարժեք անցում կատարել առավել պաշտպանված անձը հաստատող փաստաթղային համակարգի: