Հոդված 1. «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-288-Ն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը «նույնականացման քարտ» բառերից հետո լրացնել «կամ ստացել է նույնականացման քարտ, որում հանրային ծառայությունների համարանիշը ամրագրված չէ,» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: