Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4032-27.11.2013-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-126-Ն օրենքի 56-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 56. Դատախազի, դատախազության աշխատակազմում պետական ծառայողի սոցիալական եւ կենսաթոշակային ապահովությունը

1. Դատախազի, դատախազության աշխատակազմում պետական ծառայողի սոցիալական եւ կենսաթոշակային ապահովությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: