Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-284-30.04.2004-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին » Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի 40-րդ հոդվածըլրացնելհետեւյալ բովանդակությամբ նոր մասով`

«ՀՀ կառավարության կողմից սահմանված դեպքերում` հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ կարող են համարվել ամսվա ընթացքում տրանսպորտային գործունեության իրականացման օրացուցային օրերը եւ դրանց թիվը:Ամսվա ընթացքում տրանսպորտային գործունեության իրականացման օրացուցային օրերը եւ դրանց թիվը որպես ելակետային տվյալ համարելու դեպքերում վճարողի կողմից հարկային տեսչությունփաստաթղթերիներկայացման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենքի 41-րդ հոդվածի

ա/ 2-րդ մասի «1.4» թիվը փոխարինել «1.1» թվով.

բ/ 3-րդ մասի «1.2» թիվը փոխարինել «1.0» թվով, իսկ «0.5» թիվը` «0.3» թվով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից: