Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-3341-27.11.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին  մասի «86 տոկոս» բառերը փոխարինել «90 տոկոս» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի  2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

2014 թվականի հունվարի 1-ից հետո շահումով  խաղ (խաղասրահի միջոցով) կարող է կազմակերպվել`

ա) Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում` կրթական եւ պատմամշակութային օջախներից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավորությամբ եւ չափանիշներին համապատասխան տարածքներում.

բ) Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի եւ «Երեւան» ազատ տնտեսական գոտու» տարածքներում.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում եւ չափանիշներին համապատասխան:

դ) շահումով մեքենայացված խաղ (խաղասրահի միջոցով)  կարող է կազմակերպվել քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս (բացառությամբ՝ Երեւան քաղաքի եւ Երեւանից  «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհատվածի (Վաղարշապատի խճուղու եւ օդանավակայանի ճանապարհների երթեւեկելի մասերի):

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: