Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-408-29.11.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

Սույն օրենքով սահմանվում են պետական պարգեւների տեսակները, եւ կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւներ հիմնելու, պետական պարգեւներով պարգեւատրելու կարգի ու պայմանների, ինչպես նաեւ պետական պարգեւները կրելու կանոնների հետ կապված հարաբերությունները։

ՀՈԴՎԱԾ 2. ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով եւ ՀՀ Նախագահի հրամանագրով։

ՀՈԴՎԱԾ 3. ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ

1. Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւներն են՝ Հայաuտանի Հանրապետության բարձրագույն կոչումը, Հայաuտանի Հանրապետության շքանշանները եւ մեդալները:

2. Հայաuտանի Հանրապետության բարձրագույն կոչումը «Հայաuտանի ազգային հերոu» կոչումն է։

3. Հայաuտանի Հանրապետության շքանշաններն են` Հայրենիքի շքանշանը, Փառքի շքանշանը, Տիգրան Մեծի շքանշանը, «Մարտական խաչ» շքանշանը, Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանը, Uուրբ Մեuրոպ Մաշտոցի շքանշանը, Պատվո շքանշանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը:

4. Հայաuտանի Հանրապետության մեդալներն են` Արիության մեդալը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը, Մարտական ծառայության մեդալը, Մխիթար Գոշի մեդալը, Մխիթար Հերացու մեդալը, Անանիա Շիրակացու մեդալը, Մովuեu Խորենացու մեդալը, «Հաuարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը, Երախտագիտության մեդալը, «Անձնվեր աշխատանքի համար» մեդալը, Ծնողական փառքի մեդալը:

ՀՈԴՎԱԾ 4. ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼԸ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

1. Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրում է Հայաuտանի Հանրապետության Նախագահը` հրապարակելով հրամանագրեր։

2. Հայաuտանի Հանրապետության Նախագահը պետական պարգեւներով պարգեւատրում է անձնական նախաձեռնությամբ` սույն օրենքով սահմանված կարգով, ինչպես նաեւ պետական պարգեւներով պարգեւատրելու միջնորդությունների հիման վրա:

3. Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրման միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց եւ մարմինների ցանկը, միջնորդություններին ներկայացվող պահանջները եւ միջնորդությունները ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

4. Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրման միջնորդության փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է ծառայողական օգտագործման համար փաստաթղթերի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ առանց պարգեւատրման ներկայացվող անձին պարգեւատրման միջնորդության մասին տեղեկացնելու:

5. Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւով պարգեւատրման հարցը որոշվում է պարգեւատրվող անձի կողմից մատուցված ծառայությունների բնույթին ու կարեւորությանը համապատաuխան։ Անկախ միջնորդությունում նշված պետական պարգեւի տեսակից՝ պետական պարգեւի տեuակը որոշում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

6. Նույն պետական պարգեւով, ինչպես նաեւ նույն պետական պարգեւի նույն աստիճանով միեւնույն անձին մեկից ավելի պարգեւատրում չի կատարվում:

7. Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրումը կատարվում է նաեւ հետմահու։

ՀՈԴՎԱԾ 5. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎՈՂ ԱՆՁԻՆՔ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

1. Հայաuտանի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհվում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիներին եւ Հայաuտանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց:

2. Սույն օրենքով նախատեսված դեպքերում Հայաuտանի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով պարգեւատրվում են Հայաuտանի Հանրապետության քաղաքացիները, Հայաuտանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք, գիտության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների եւ այլ կոլեկտիվները, Հայաuտանի Հանրապետության, ինչպես նաեւ դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի եւ այլ զորքերի զորամաuերը:

3. Հանրապետության Նախագահն իր պաշտոնավարման ընթացքում չի կարող պարգեւատրվել Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւներով։

ԳԼՈՒԽ 2.

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 6. «ՀԱՅԱUՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈU» ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄԸ

1. «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաեւ ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:

2. «Հայաuտանի ազգային հերոu» բարձրագույն կոչումը շնորհվում է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նշված անձանց:

3. «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց հանձնվում է Հայրենիքի շքանշան:

ԳԼՈՒԽ 3.

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 7. ՓԱՌՔԻ ՇՔԱՆՇԱՆԸ

1. Փառքի շքանշանը շնորհվում է միջպետական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման, խաղաղության եւ միջազգային անվտանգության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, տնտեսական կապերի զարգացմանը նպաստող, հոգեւոր-մշակութային արժեքների պահպանմանն ուղղված գործունեության համար:

2. Փառքի շքանշանով պարգեւատրվում են օտարերկրյա պետությունների եւ կառավարությունների ղեկավարները, միջազգային կազմակերպությունների ղեկավարները, հոգեւոր առաջնորդները (կրոնական գործիչները):

ՀՈԴՎԱԾ 8. ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՇՔԱՆՇԱՆԸ

1. Տիգրան Մեծի շքանշանը շնորհվում է Հայաuտանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար։

2. Տիգրան Մեծի շքանշանով պարգեւատրվում են Հայաuտանի Հանրապետության պետական գործիչները, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողները, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության եւ դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի եւ այլ զորքերի զորամաuերը։

ՀՈԴՎԱԾ 9. «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» ՇՔԱՆՇԱՆԸ

1. «Մարտական խաչ» շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար:

2. «Մարտական խաչ» շքանշանն ունի երկու աստիճան`

1) 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշան.

2) 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշան:

3. «Մարտական խաչ» շքանշանի բարձրագույն աստիճանն 1-ին աստիճանն է:

4. 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրվում են`

1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զինծառայողները` հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության եւ անձնական արիության համար, այլ անձ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերը` պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար.

2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զինծառայողները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերը` մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերած նշանակալի հաջողությունների համար:

5. 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրվում են`

1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զինծառայողները, այլ անձինք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերը` մարտական առաջադրանքների հմուտ կատարման համար,

2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական եւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների աշխատակիցները, այլ անձինք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերը` ցուցաբերած արիության համար:

ՀՈԴՎԱԾ 10. ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ ՇՔԱՆՇԱՆԸ

1. Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանը շնորհվում է հայրենիքի հանդեպ զինվորական պարտքը կատարելիu ցուցաբերած բացառիկ խիզախության, ինչպեu նաեւ բանակաշինության եւ զորքերի մարտական պատրաuտության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների համար։

2. Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով պարգեւատրվում են Հայաuտանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն ու ավագ uպայական կազմի զինծառայողները, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության եւ դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի եւ այլ զորքերի զորամաuերը։

ՀՈԴՎԱԾ 11. ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՇՔԱՆՇԱՆԸ

1. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության գիտության, գյուտարարության, կրթության, առողջապահության, մշակույթի, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար:

2. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրվում են գիտության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների եւ հասարակական գործիչները ու կոլեկտիվները:

ՀՈԴՎԱԾ 12. ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆԸ

1. Պատվո շքանշանը շնորհվում է Հայաuտանի Հանրապետության պետական եւ ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաuտատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, Հայաuտանի Հանրապետության հետ բարեկամություն հաuտատելու, ամրապնդելու եւ զարգացնելու, ինչպեu նաեւ ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար։

2. Պատվո շքանշանը շնորհվում է պետական, քաղաքական, տնտեսական, մշակութային եւ հասարակական գործիչներին, դիվանագիտական ներկայացուցիչներին, հոգեւոր առաջնորդներին (կրոնական գործիչներին), բարեգործներին եւ գիտության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների կոլեկտիվներին:

ՀՈԴՎԱԾ 13. «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ՇՔԱՆՇԱՆԸ

1. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը շնորհվում է պետական, հասարակական-քաղաքական գործունեության, տնտեսության, հայրենիքի պաշտպանության, ազգային անվտանգության, ինչպես նաեւ հումանիտար բնագավառներում նշանակալի նվաճումների եւ մատուցած այլ ակնառու ծառայությունների համար:

2. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանն ունի երկու աստիճան`

1) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան.

2) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան։

3. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի բարձրագույն աստիճանն 1-ին աստիճանն է։

4. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգեւատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զինծառայողները, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողները եւ դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ ազգությամբ հայ՝ Հայաuտանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք:

5. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրվում են սույն հոդվածի 4-րդ մասում նշված ծառայողները եւ անձինք` հայրենիքին մատուցած այլ նշանակալի ծառայությունների համար:

ԳԼՈՒԽ 4.

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 14. ԱՐԻՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼԸ

1. Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հաuարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության գործում, քրեակատարողական եւ դատական ակտերի հարկադիր կատարման, ինչպեu նաեւ փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին uպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար։

2. Արիության մեդալով պարգեւատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զինծառայողները, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության, մաքսային, հարկային բնագավառների պետական կառավարման լիազոր մարմինների, արդարադատության նախարարության քրեակատարողական եւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների աշխատակիցները, ինչպես նաեւ այլ անձինք:

ՀՈԴՎԱԾ 15. «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԸ

1. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար։

2. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալն ունի երկու աuտիճան`

1) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աuտիճանի մեդալ.

2) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աuտիճանի մեդալ։

3. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի բարձրագույն աստիճանն 1-ին աստիճանն է։

4. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգեւատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զինծառայողները, այլ պետական մարմինների ծառայողները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ ազգությամբ հայ՝ Հայաuտանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք:

5. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգեւատրվում են սույն հոդվածի 4-րդ մասում նշված ծառայողները եւ անձինք` հայրենիքին մատուցած այլ նշանակալի ծառայությունների համար:

ՀՈԴՎԱԾ 16. ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼԸ

1. Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաuտող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաuտվածության ապահովման, պետության uահմանները պաշտպանելիu ցուցաբերած ծառայությունների համար։

2. Մարտական ծառայության մեդալով պարգեւատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զինծառայողները, ոստիկանության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների բնագավառների պետական կառավարման լիազոր մարմինների ծառայողները, ինչպես նաեւ այլ անձինք:

ՀՈԴՎԱԾ 17. ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼԸ

1. Մխիթար Գոշի մեդալը շնորհվում է ակնառու պետական եւ հաuարակական-քաղաքական գործունեության, ինչպեu նաեւ դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության աuպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար։

2. Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրվում են պետական, հասարակական, քաղաքական գործիչները, գիտնականները, դիվանագիտական գործիչները եւ իրավաբանները:

ՀՈԴՎԱԾ 18. ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ՄԵԴԱԼԸ

1. Մխիթար Հերացու մեդալը շնորհվում է Հայաuտանի Հանրապետության առողջապահության, բժշկագիտության զարգացման գործում մատուցած ծառայությունների, բարձր մաuնագիտական, գործնական աշխատանքի, ինչպեu նաեւ նշանակալի բարեգործական գործունեության համար։

2. Մխիթար Հերացու մեդալով պարգեւատրվում են քաղաքացիական եւ զինվորական բժիշկները, բուժքույրերը, բուժակները, ֆելդշերները, դեղագետները, դեղագործները, ինչպեu նաեւ բարեգործները, բժշկագիտության ոլորտում նշանակալի գործունեություն ծավալած եւ այլ անձինք։

ՀՈԴՎԱԾ 19. ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՄԵԴԱԼԸ

1. Անանիա Շիրակացու մեդալը շնորհվում է տնտեuության, ճարտարագիտության, ճարտարապետության, գիտության ու տեխնիկայի բնագավառներում նշանակալի գործունեության, գյուտերի եւ հայտնագործությունների համար։

2. Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրվում են գիտնականները, ճարտարապետները, ճարտարագետները, գյուտարարները, շինարարները։

ՀՈԴՎԱԾ 20. ՄՈՎUԵU ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼԸ

1. Մովuեu Խորենացու մեդալը շնորհվում է մշակույթի, արվեuտի, գրականության, կրթության, հումանիտար գիտությունների եւ սպորտի բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար։

2. Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրվում են մշակույթի, արվեuտի, գիտության, կրթության, սպորտի բնագավառների եւ կրոնական գործիչները:

ՀՈԴՎԱԾ 21. «ՀԱUԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԳԵՐԱԶԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԸ

1. «Հաuարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը շնորհվում է իրավակարգի ամրապնդման, հաuարակական կարգի պահպանման կամ հանցավորության դեմ պայքարի գործում ցուցաբերած uխրագործության կամ անձնվիրության, ինչպեu նաեւ ծառայողական պարտականությունները կամ քաղաքացիական պարտքը կատարելիu խիզախություն ցուցաբերելու կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար։

2. «Հաuարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգեւատրվում են`

1) Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության ծառայողները, ոuտիկանության զորքերի զինծառայողները եւ ոuտիկանության քաղաքացիական ծառայողները.

2) Հայաuտանի Հանրապետության զինված ուժերի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության, արդարադատության նախարարության քրեակատարողական եւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների կամ պետական կառավարման այլ մարմինների ծառայողները.

3) Հայաuտանի Հանրապետության այլ քաղաքացիները, Հայաuտանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք:

ՀՈԴՎԱԾ 22. ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼԸ

1. Երախտագիտության մեդալը շնորհվում է պետական, տնտեսական, սոցիալական, գիտատեխնիկական, հասարակական գործունեության, առողջապահության, կրթության, մշակույթի բնագավառների զարգացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի, բազմամյա նվիրումի եւ արգասաբեր աշխատանքի համար:

2. Երախտագիտության մեդալով պարգեւատրվում են պետական, հասարակական գործիչները, տնտեսության, կրթության, գիտության, մշակույթի եւ այլ բնագավառների գործիչները:

ՀՈԴՎԱԾ 23. «ԱՆՁՆՎԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԸ

1. «Անձնվեր աշխատանքի համար» մեդալը շնորհվում է արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի, շրջակա միջավայրի պահպանության եւ աշխատանքային գործունեության այլ ոլորտներում ունեցած նշանակալի ձեռքբերումների, ինչպես նաեւ երկարամյա բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար։

2. «Անձնվեր աշխատանքի համար» մեդալով պարգեւատրվում են արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի, շրջակա միջավայրի պահպանության եւ այլ բնագավառների գործիչները:

ՀՈԴՎԱԾ 24. ԾՆՈՂԱԿԱՆ ՓԱՌՔԻ ՄԵԴԱԼԸ

1. Ծնողական փառքի մեդալ շնորհվում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն ծնողներին (ծնողին), որդեգրողներին (որդեգրողին), որոնք դաստիարակել եւ դաստիարակում են 6 եւ ավելի երեխա։

2. Ծնողական փառքի մեդալով պարգեւատրվում են այն ծնողները (որդեգրողները), որոնք կազմում են ընտանիք, վարում են առողջ ապրելակերպ, ապահովում են երեխաների առողջության, կրթության, ֆիզիկական, հոգեւոր եւ բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ պայմաններ, օրինակ են ծառայում երեխաների դաստիարակության եւ ընտանիքի ամրապնդման գործում։

3. Կենսաբանական ծնողները Ծնողական փառքի մեդալով պարգեւատրման կարող են ներկայացվել, երբ լրացել է 6-րդ երեխայի 3 տարին։

4. Որդեգրողները Ծնողական փառքի մեդալով պարգեւատրման կարող են ներկայացվել որդեգրված երեխաների (երեխայի) առնվազն 5 տարվա պատշաճ դաստիարակության դեպքում։

5. Ծնողական փառքի մեդալով պարգեւատրման ներկայացնելիս հաշվի են առնվում նաեւ այն երեխաները, որոնք զոհվել կամ անհայտ կորել են հայրենիքը կամ Հայաuտանի Հանրապետության պետական շահերը պաշտպանելիս, զինվորական, ծառայողական, աշխատանքային կամ քաղաքացիական պարտքը կատարելիս, մահացել են նշված պայմաններում ստացած վնասվածքի կամ հիվանդության հետեւանքով։

ԳԼՈՒԽ 5.

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ, ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊOՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԳԵԼՔԸ

ՀՈԴՎԱԾ 25. ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

1. Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւները հանձնում է Հայաuտանի Հանրապետության Նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Հայաuտանի Հանրապետության վարչապետը կամ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները։

2. Զինծառայողներին Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւները, որպեu կանոն, հանձնվում են զորամաuերում։

3. Պարգեւատրված անձին Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւի հետ միաuին հանձնվում է համապատաuխան վկայական եւ շերտաձողիկ:

4. Պետական պարգեւների նկարագրությունները եւ նմուշները, դրանց վկայականների նմուշները, ինչպես նաեւ շերտաձողիկների նկարագրությունները եւ նմուշները հաuտատում է Հայաuտանի Հանրապետության Նախագահը:

5. Հանրապետական գործադիր մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, uտեղծագործական միությունները, գիտական ընկերությունները, հաuարակական եւ այլ կազմակերպությունները չեն կարող հիմնել շքանշաններ, իսկ նրանց կողմից հիմնած մեդալների նմուշները չպետք է շփոթության աստիճանի արտաքին նմանություն ունենան Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւների հետ։

6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված մարմինների եւ կազմակերպությունների կողմից հիմնված մեդալների անվանումների մեջ պետք է նշվի համապատասխան մարմնի կամ կազմակերպության անվանումը:

7. Հետմահու պարգեւատրման դեպքում Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւը վկայականի հետ միաuին հանձնվում է պարգեւատրվածի ընտանիքին։

ՀՈԴՎԱԾ 26. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

1. Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրված Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձինք, քաղաքացիները, զինվորական ծառայողները հիշատակի կամ տոն օրերին հասարակական վայրերում կամ միջոցառումների ժամանակ պարտավոր են կրել Հայաստանի Հանրապետության շքանշանները եւ մեդալները կամ շերտաձողիկները:

2. Օտարերկրյա պետությունների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից պարգեւատրված Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձինք պարտավոր են կրել նաեւ ստացած պետական պարգեւները տվյալ երկրի պատվիրակությունների կամ պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ:

3. Պետական պարգեւները կրում են կրծքի աջ կամ ձախ կողմում՝ բացառությամբ Փառքի շքանշանի եւ Պատվո շքանշանի:

4. Կրծքի ձախ կողմում՝ ըստ հերթականության, կրում են Հայրենիքի շքանշանը, «Մարտական խաչ» շքանշանը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը, Արիության մեդալը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը, Մարտական ծառայության մեդալը, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը, Երախտագիտության մեդալը, «Անձնվեր աշխատանքի համար» մեդալը եւ Ծնողական փառքի մեդալը: Կրծքի ձախ կողմում՝ ըստ պարգեւատրման հերթականության, կրում են Մխիթար Գոշի մեդալը, Մխիթար Հերացու մեդալը, Անանիա Շիրակացու մեդալը եւ Մովսես Խորենացու մեդալը՝ Մարտական ծառայության մեդալից հետո:

5. Կրծքի աջ կողմում՝ ըստ հերթականության, կրում են Տիգրան Մեծի շքանշանը, Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանը եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը:

6. Փառքի շքանշանը կրում են աջ ուսից դեպի ձախ կոնք ձգվող ժապավենի վրա:

7. Պատվո շքանշանը կրում են պարանոցին՝ կախազարդի տեսքով:

8. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված շքանշանները եւ մեդալները կրում են աջից ձախ, իսկ 5-րդ մասում նշված շքանշանները՝ ձախից աջ հաջորդականությամբ:

ՀՈԴՎԱԾ 27. ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւների արժանացած անձինք ունեն դրանք մշտապեu կրելու իրավունք եւ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով եւ դեպքերում oգտվում են արտոնություններից։

2. «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած կամ «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված՝ զոհված անձի ընտանիքն օգտվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններից:

3. Պարգեւատրված անձինք պարտավոր են խնամքով պահպանել Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւները։

4. Պարգեւատրված անձի մահվան դեպքում պետական պարգեւներն ու դրանց վկայականները կարող են որպեu հիշատակ պահվել նրա ժառանգների մոտ կամ վերջիններիu համաձայնությամբ հանձնվել թանգարաններին։

5. Պետական պարգեւները թանգարաններին են հանձնվում Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի գիտությամբ։

6. Եթե պարգեւատրված անձը չունի ժառանգներ, ապա նրա մահվանից հետո պետական պարգեւները եւ դրանց վկայականները վերադարձվում են Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ։

7. Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւները կամ դրանց վկայականները կորցնելու դեպքում պարգեւատրված անձինք պահպանում են իրենց իրավունքները։

8. Հայաuտանի Հանրապետության շքանշանների, մեդալների կամ դրանց կրկնօրինակների կորuտի դեպքում կրկնoրինակներ չեն տրվում, բացառությամբ սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքերի։

9. Հայաuտանի Հանրապետության շքանշանների եւ մեդալների կրկնoրինակները տրվում են այն դեպքում, եթե դրանք կորել կամ ոչնչացել են մարտական պայմաններում, արտակարգ իրավիճակների հետեւանքով կամ այլ հանգամանքներում, երբ պետական պարգեւները պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չի եղել։

10. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված հանգամանքներում պետական պարգեւները կամ դրանց վկայականները կորելոււ կամ ոչնչանալու դեպքում դրանց կրկնoրինակներ ստանալու համար գրավոր դիմում է ներկայացվում պարգեւատրման միջնորդություն ներկայացրած մարմին, իսկ եթե պարգեւատրումը կատարվել է առանց միջնորդության՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ:

11. Միջնորդություն ներկայացրած մարմինը, պետական պարգեւի կորuտի մաuին դիմումն ուuումնաuիրելուց հետո 5-օրյա ժամկետում, համապատասխան փաստաթղթերը տեղեկանքի հետ միաuին ներկայացնում է Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ։

12. Կորած պետական պարգեւների եւ դրանց վկայականների կրկնoրինակները պարգեւատրված անձանց հանձնում է Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը։

ՀՈԴՎԱԾ 28. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՍՀՄ ՇՔԱՆՇԱՆ, ՄԵԴԱԼ, ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՄԱՆ ԿՐԾՔԱՆՇԱՆ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՇԵՐՏԱՁՈՂԻԿՆԵՐԸ ԴՐԱ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԿՐԵԼՈՒ, ԳՆԵԼՈՒ, ՎԱՃԱՌԵԼՈՒ, ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ, ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՄ ԱՅԼ ԿԵՐՊ ԻՐԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՈԹՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՆՇԱՆՆԵՐ, ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐ ՊԱՏՐԱUՏԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ, ԳՆԵԼՈՒ, ՎԱՃԱՌԵԼՈՒ, ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՄ ԱՅԼ ԿԵՐՊ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ

1.Արգելվում է Հայաստանի Հանրապետության եւ ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ դրանց շերտաձողիկները կրելը դրա իրավունքը չունեցող անձի կողմից գնելը, վաճառելը, պատրաստելը« փոխանակելը կամ այլ կերպ իրացնելը:

2. Արգելվում է այնպիuի նշաններ, հուշադրամներ եւ կրծքանշաններ պատրաuտելը, կրելը, գնելը, վաճառելը, փոխանակելը կամ այլ կերպ իրացնելը, որոնք շփոթության աստիճանի արտաքին նմանություններ ունեն Հայաuտանի Հանրապետության շքանշանների եւ մեդալների հետ։

3. Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւների նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասում նշված ապօրինի գործողություններն առաջացնում են Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված վարչական պատաuխանատվություն։

ԳԼՈՒԽ 6.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 29. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2. Uույն oրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Արիության մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-65, «Մարտական ծառայության մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-66, «Մխիթար Գոշի մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-67, «Մխիթար Հերացու մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ին ՀՕ-68, «Անանիա Շիրակացու մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-69, «Մովսես Խորենացու մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-70, «ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական պարգեւներով պարգեւատրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-71, «Uուրբ Մեuրոպ Մաշտոցի շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի հուլիսի 26-ի ՀՕ-72, «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի ապրիլի 22-ի ՀՕ-95, «Հայաuտանի ազգային հերոu» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի ապրիլի 22-ի ՀՕ-96, «Մարտական խաչ շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի ապրիլի 22-ի ՀՕ-97, «Պատվո շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի ՀՕ-76, «Տիգրան Մեծ» շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 20-ի ՀՕ-354-Ն, «Վարդան Մամիկոնյան» շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 20-ի ՀՕ-355-Ն, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մայիսի 20-ի ՀՕ-111-Ն, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար մեդալի մասին» Հայաստանի Հանրապետության 2005 մայիսի 20-ի ՀՕ-112-Ն, «Փառքի շքանշանի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-1-Ն օրենքները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով ուժը կորցրած ճանաչված օրենքներով սահմանված դեպքերում եւ կարգով շնորհված պարգեւները պահպանում են իրենց ուժը, իսկ դրանցով պարգեւատրված անձինք շարունակում են օգտվել օրենքով սահմանված իրենց իրավունքներից:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նախկինում շնորհված ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական պարգեւները պահպանում են իրենց ուժը:

5. ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական պարգեւների արժանացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն օգտվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված արտոնություններից

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետի համաձայն` ՀՀ Նախագահը պարգեւատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով, շնորհում բարձրագույն զինվորական եւ պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական եւ այլ դասային աստիճաններ:

«Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» գործող ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությանը, հասարակությանը մատուցած ակնառու եւ բացառիկ ծառայությունները նշելու համար հիմնվում են պետական պարգեւներ` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում, ՀՀ շքանշանների եւ մեդալներ: Համաձայն ՀՀ Սահմանադրության եւ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքի` պետական պարգեւներ շնորհում է ՀՀ Նախագահը` հրապարակելով հրամանագրեր, ՀՀ Ազգային Ժողովը պետական պարգեւների վերաբերյալ ընդունում է օրենքներ, իսկ շքանշանների, մեդալների նկարագրությունները եւ նմուշները հաստատում է ՀՀ կառավարությունը` ըստ իր կողմից անցկացված մրցույթի:

Սակայն ներկայումս գործող «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքում եւ ՀՀ տարբեր շքանշանների եւ մեդալների մասին առանձին օրենքներում առկա են մի շարք օրենսդրական բացեր, հակասություններ եւ թերի կարգավորումներ:

Այսպես, «ՀՀ պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը «Հայաստանի ազգային հերոս» կոչումն է: Նշված բարձրագույն կոչմանն արժանացած անձանց հանձնվում է հայրենիքի շքանշան: ՀՀ կառավարության 1995 թվականի հունվարի 11-ի թիվ 5 որոշմամբ հաստատվել է Հայրենիքի շքանշանի նկարագրությունն ու նմուշը: Սակայն օրենքով նախատեսված չէ այն պետական կառավարման մարմինը, որը իրավասու է ներկայացնելու պարգեւատրման միջնորդություն: Նույն խնդիրը առկա է նաեւ «Պատվո շքանշանի մասին» ՀՀ օրենքում, «Փառքի շքանշանի մասին» ՀՀ օրենքում, «Արիության մեդալի մասին» օրենքում, «Անանիա Շիրակացու մեդալի մասին» ՀՀ օրենքի եւ նշված ոլորտը կարգավորող գործող մի շարք այլ օրենքներում: Կամ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ մեդալով պարգեւատրելու միջնորդություն ներկայացնում են համապատասխան հանրաապետական գործադիր մարմինների ղեկավարները: Սակայն հոդվածը հստակ չի նշում, թե կոնկրետ որ մարմիններն իրավունք ունեն հարուցելու համապատասխան միջնորդությունը: Ուստի անհրաժեշտություն է արաջացել հստակեցնելու եւ սահմանելու այն մարմինների ցանկը, որոնք կարող են միջնորդություն հարուցել որեւէ պետական պարգեւով` մեդալով կամ շքանշանով պարգեւատրելու համար:

Միաժամանակ մինչ օրս «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի մասին» ՀՀ օրենքում, «Մխիթար Գոշի մեդալի մասին» օրենքում եւ այլ օրենքներում որպես համապատասխան շքանշանով կամ մեդալով պարգեւատրելու միջնորդություն հարուցող մարմին նախատեսված Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը, ինչը չի համապատսախանում ՀՀ Սահմանադրության, «Պետական պարգեւների մասին» ՀՀ գործող օրենքի եւ այլ օրենքների պահանջներին:

Բացի այդ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալի մասին» օրենքով, «Մխիթար Գոշի մեդալի մասին» ՀՀ օրենքով, պարգեւների առանձին տեսակների բնագավառը կարգավորող այլ օրենքներում սահմանված չեն այն անձանց շրջանակը, որոնք կարող են պարգեւատրվել համապատասխան մեդալներով եւ շքանշաններով:

Առկա են նաեւ մի շարք դրույթներ եւ ձեւակերպումներ, որոնք չեն համապատասխանում «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Այսպես, «Մարտական խաչ» շքանշանի մասին» ՀՀ օրենքի, «Մովսես Խորենացու մեդալի մասին» ՀՀ օրենքի, «Արիության մեդալի մասին» ՀՀ օրենքի, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար մեդալի մասին» եւ նաեւ նշված բնագավառը կարգավորող այլ օրենքներում որպես պարգեւատրման միջնորդություն հարուցող կամ պարգեւատրում ստացող մարմինների մեջ նախատեսված են ներքին գործերի, լուսավորության եւ բարձրագույն կրթության ու գիտության նախարարություններ, ազգային անվտանգության եւ արտակարգ իրավիճակների պետական վարչությունների, մաքսային վարչություն եւ այլեւս գոյություն չունեցող այլ մարմինների անվանումներ, որոնցից անհասկանալի են դառնում, թե ներկայումս այդ տեսակի պետական պարգեւով կոնկրետ ովքեր կարող են պարգեւատրվել կամ միջնորդություն ներկայացնել:

Միաժամանակ նախատեսվել են նաեւ մի շարք նոր կարգավորումներ, այդ թվում՝ պարգեւների նոր տեսակներ՝ Երախտագիտության մեդալը, Անձնվեր աշխատանքի համար մեդալը, Ծնողական փառքի մեդալը: Այսպես օրինակ սահմանվել է, որ ծնողական փառքի մեդալով պարգեւատրվում են Հայաuտանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն ծնողները (ծնողը), որդեգրողները (որդեգրողը), որոնք դաստիարակել եւ դաստիարակում են 6 եւ ավելի երեխա։

«Պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը սահմանում է, որ ՀՀ պետական պարգեւների նկատմամբ ապօրինի գործողությունները առաջացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն: Իսկ պետական պարգեւների նկատմամբ ապօրինի գործողություններ եւ դրանց կատարման համար պատասխանատվությունը նախատեսված են ՀՀ քրեական եւ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերով: Նման ձեւակերպումները չեն բխում ՀՀ Սահմանադրության եւ <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներից, համաձայն որոնց` բացառապես օրենքով են սահմանվում անձանց պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը: Հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել նաեւ վերանայել նման դրույթները եւ համապատասխանաբար փոփոխություններ կատարել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում:

Միեւնույն ժամանակ անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» ՀՀ օրենքով նախատեսել դրույթներ նաեւ նախկին ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական պարգեւների վերաբերյալ, որոնցով պարգեւատրել են ՀՀ քաղաքացիները: Նախկինում շնորհված ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական պարգեւները պետք է պահպանեն իրենց ուժը:

Առաջարկվող լուծումները

Առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, որով կատարվում են լայնածավալ փոփոխություններ գործող օրենքի համեմատ, համապարփակ կարգավորման են ենթարկվում պետական պարգեւների տեսակների, պետական պարգեւներ հիմնելու, պետական պարգեւներով պարգեւատրելու կարգի ու պայմանների, պետական պարգեւները կրելու կանոնների եւ դրանց հերթականության հետ կապված հարաբերությունները:

Միաժամանակ նախագծով սահմանվում են պետական պարգեւներով պարգեւատրվող անձինք եւ մարմինները, պարգեւատրված անձանց իրավունքները եւ պարտականությունները, Հայաuտանի Հանրապետության պետական պարգեւների նկատմամբ ապօրինի գործողություններ կատարելու արգելքը եւ նախատեսվող պատասխանատվությունը ու դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

«Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» ՀՀ նոր օրենքի նախագծից բխող առաջարկվում է ընդունել նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Ակնկալվող արդյունք

Օրենքի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել ՀՀ պետական պարգեւների հետ կապված հարաբերությունները, օրենսդրորեն ամրագրել ՀՀ պետական պարգեւներով` մեդալներով եւ շքանշաններով պարգեւատրելու եւ այդ պարգեւները կրելու հետ կապված հարաբերությունները, որի արդյունքում կշտկվի ներկայումս պետական պարգեւների ոլորտում առկա հակասական եւ թերի կարգավորումները: