Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածից, 12-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերից, 170-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «քաղաքացիական եւ» բառերը:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչեւ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը գործելը վճռաբեկության կարգով վարչական գործերի քննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատը: