Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի ՀՕ-186) 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.6 եւ 10.7 կետերով`
«10.6. Ազատ տնտեսական գոտու կազմակերպման գործունեության համար՝
բազային տուրքի
տարեկան 3000-ապատիկի չափով
10.7. Ազատ տնտեսական գոտու շահագործման գործունեության համար՝
բազային տուրքի
տարեկան 1000-ապատիկի չափով»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը օրվան հաջորդող տասներորդ օրվանից: