Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.6-րդ եւ 10.7-րդ կետերով`
«10.6. Ազատ տնտեսական գոտու կազմակերպման գործունեության համար՝
բազային տուրքի տարեկան 3000-ապատիկի չափով
10.7. Ազատ տնտեսական գոտու շահագործման գործունեության համար՝
բազային տուրքի տարեկան1000-ապատիկի չափով»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: