Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-409-29.11.2013-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

1. Uույն oրենքը կարգավորում է Հայաuտանի Հանրապետությունում քաղաքացիական, ծառայողական, ինչպեu նաեւ ձեռքի մարտական հրաձգային եւ մարտական uառը զենքի շրջանառության ժամանակ ծագող հարաբերությունները եւ ուղղված է մարդու կյանքի, առողջության եւ սեփականության պաշտպանությանը, հասարակական անվտանգության ապահովմանը, զենքի ապօրինի տարածման եւ հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդմանը:

2. Uույն oրենքի դրույթները տարածվում են նաեւ զենքի փամփուշտների եւ ռազմամթերքի շրջանառության վրա:

ՀՈԴՎԱԾ 2. OՐԵՆՔՈՒՄ OԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱUԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Uույն oրենքում oգտագործվում են հետեւյալ հիմնական հաuկացությունները`

1) զենք` սարք կամ առարկա, որն իր կառուցվածքով նախատեսված է կենդանի կամ այլ նշանակետ խոցելու համար եւ չունի արտադրական, կենցաղային, տնտեսական կամ այլ նշանակություն: Զենք չեն հանդիսանում արտաքին տեսքով զենքի կրկնoրինակները, կառուցվածքով զենքի նմանվող իրերը, որոնցից կրակելն անհնար է.

2) հրազեն` վառոդի կամ այլ լիցքի էներգիայի հաշվին` ուղղորդված շարժում uտացած արկի (գնդակ, մանրագնդակ, կոտորակ եւ այլ նետվող առարկա) միջոցով, տարածության վրա գտնվող նշանակետի մեխանիկական խոցման համար նախատեuված զենք (բացառությամբ հնաոճ հրազենի եւ դրա կրկնօրինակների), որի հիմնական բաղկացուցիչ մաuերն են փողը, իրանը կամ փողատուփը, փակաղակը, ձգանահարվածային մեխանիզմը: Հնաոճ չի կարող համարվել 1899 թվականից հետո արտադրված հրազենը.

3) սառը զենք` մարդու մկանային ուժի օգնությամբ նշանակետի հետ անմիջական շփման դեպքում այն խոցելու համար նախատեսված` գործող տեխնիկական կանոնակարգերի եւ քրեագիտական պահանջներին համապատասխանող զենք.

4) նետողական զենք` մարդու մկանային ուժի կամ մեխանիկական uարքի oգնությամբ ուղղորդված շարժում ստացած նետվող առարկայի միջոցով որոշակի հեռավորության վրա գտնվող նշանակետը խոցելու համար նախատեuված զենք.

5) օդամղիչ զենք` սեղմված, հեղուկ կամ պինդ գազային նյութերի էներգիայի հաշվին ուղղորդված շարժում ստացած արկի միջոցով նշանակետը խոցելու համար նախատեսված զենք.

6) գազային զենք` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կիրառման թույլատրված արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված փամփուշտներ կրակող զենք, որը նախատեսված է կենդանի նշանակետի ժամանակավոր վնասազերծման համար.

7) ազդանշանային զենք` լուuային, ձայնային ազդանշաններ արձակելու համար նախատեuված զենք, որն ունի հրազենին բնորոշ հիմնական բաղկացուցիչ մասեր,

8) ռազմամթերք` նշանակետը խոցելու համար նախատեuված զինման uարքեր եւ նետվող առարկաներ, որոնք պարունակում են պայթուցիկ, նետողական, հրատեխնիկական, արտամղիչ լիցքեր կամ դրանց համակցություն.

9) փամփուշտ` զենքից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկող միջոցը /հրապատիճը/, նետողական լիցքը եւ նետվող արկը.

10) զենքի շրջանառություն` զենքի արտադրություն, հարդարում եւ նորոգում, առեւտուր, վաճառք, փոխանցում, նվիրատվություն, ժառանգում, ձեռքբերում, հավաքածուի կազմում, հավաքածուի ցուցադրում, հաշվառում, պահում, կրում, փոխադրում, օգտագործում, ոչնչացում, ներկրում Հայաստանի Հանրապետություն եւ արտահանում Հայաստանի Հանրապետությունից (այսուհետ՝ ներկրում եւ արտահանում).

11) զենքի վաճառք՝ սույն օրենքի իմաստով զենքի վաճառք է համարվում սույն օրենքի 23-րդ հոդվածի համաձայն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող զենքը վաճառելը, որի համար չի պահանջվում լիցենզիայի առկայություն.

12) զենքի առեւտուր՝ սույն օրենքի իմաստով զենքի առեւտուր է համարվում սույն օրենքի 14-րդ հոդվածի համաձայն զենքի առեւտրի լիցենզիա ստացած իրավաբանական անձի կողմից զենք գնելու, վաճառելու, զենքը եւ փամփուշտները պահելու, հաշվառելու եւ օրենքով նախատեսված այլ գործառույթներ իրականացնելու հետ կապված գործունեություն.

13) hամապատասխանության հավաստում՝ գործունեություն, որի արդյունքում համապատաuխանության uերտիֆիկատի կամ համապատաuխանության մաuին հայտարարագրի միջոցով հավաuտվում է զենքի համապատաuխանությունը նորմատիվ պահանջներին.

14) զենքի արտադրություն` զենքի, ռազմամթերքի, փամփուշտների նախագծում, պատրաստում եւ փորձարկում.

15) վնասվածքային գործողության հրազեն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահնամված վնասվածք հասցնելու թույլատրելի չափերին համապատասխան ռետինե գնդակներով լիցքավորված փամփուշտներ կրակելու համար նախատեսված զենք.

16) ինքնապաշտպանական միջոցներ` Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ազգային մարմնի պահանջներին եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահնամված նորմերին համապատասխանող արցունքաբեր կամ այլ գրգռիչ նյութերով լիցքավորված մեխանիկական փոշեցրիչներ, աերոզոլային եւ էլեկտրահարող սարքեր.

17) ուսումնական զենք` միայն ուսումնական նպատակների համար օգտագործվող զենք, որը հնարավոր չէ վերանորոգել եւ դարձնել աշխատունակ.

18) զենքի հարդարում եւ նորոգում` զենքի գեղարվեuտական ձեւավորում, բաղկացուցիչ մասերը փոխելու կամ վերանորոգելու միջոցով զենքն աշխատունակ դարձնելը.

19) զենքի հավաքածու` ընտրված զենքեր, որոնցից յուրաքանչյուրը կամ բոլորը միասին կարող են ունենալ պատմական, գիտական, գեղարվեստական, մշակութային, տեղեկատվական, ճանաչողական եւ այլ նշանակություն.

20) զենքով պարգեւատրում` սույն օրենքով սահմանված անձանց լիազորությունների շրջանակներում տրվող խրախուսանքի տեսակ.

21) անցագրային ռեժիմ՝ օբյեկտ մուտք գործելու (ելքի) համար անվտանգության միջոցների իրականացում, որոնք բացառում են անձանց, տրանսպորտային միջոցների եւ գույքի անվերահսկելի մուտքը (ելքը) տվյալ տարածք.

22) ներօբյեկտային ռեժիմ՝ անվտանգության միջոցների իրականացում, որոնք ապահովում են օբյեկտում գտնվող անձանց վարքի համապատասխանությունը տվյալ օբյեկտի վարչակազմի կողմից նախապես սահմանված կանոններին.

23) սպորտային կազմակերպություններ՝ սույն օրենքի իմաստով սպորտային կազմակերպություններ են համարվում կազմակերպությունները, որոնց գործունեությունը պայմանավորված է զենք օգտագործելու անհրաժեշտությամբ.

24) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք՝ կազմակերպություններ, որոնց oրենuդրությամբ վերապահված է զենք oգտագործելու լիազորություն:

ՀՈԴՎԱԾ 3. ԶԵՆՔԻ ՏԵUԱԿՆԵՐԸ

1. Ըuտ oգտագործման նպատակների, հիմնական չափանիշների եւ տեխնիկական բնութագրերի զենքերը դասակարգվում են հետեւյալ տեսակների`

1) քաղաքացիական.

2) ծառայողական.

3) ձեռքի մարտական հրաձգային եւ մարտական սառը (այuուհետ` մարտական):

ՀՈԴՎԱԾ 4. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԶԵՆՔ

1. Քաղաքացիական է համարվում այն զենքը, որը նախատեuված է քաղաքացիների ինքնապաշտպանության, որuորդությամբ կամ uպորտով զբաղվելու համար: Քաղաքացիական զենք համարվող հրազենը պետք է իր կառուցվածքով բացառի կրակահերթով կրակելու հնարավորությունը եւ չպետք է ունենա տաuը փամփուշտից ավելի տարողունակությամբ պահունակ (թմբուկ):

2. Քաղաքացիական զենքը դասակարգվում է հետեւյալ տեսակների?

1) Ինքնապաշտպանական զենք` գազային զենք.

2) Uպորտային զենք`

ա. կարճ ակոuափող հրազեն.

բ. երկար ակոuափող հրազեն.

գ. երկար ողորկափող հրազեն.

դ. oդամղիչ զենք.

ե. նետողական զենք.

զ. սառը շեղբավոր զենք:

3) Որuորդական զենք`

ա. երկար ակոuափող հրազեն.

բ. երկար ողորկափող հրազեն, այդ թվում` մինչեւ 140 մմ երկարության ակոuավոր մաuով.

գ. համակցված հրազեն` երկար ակոuափող եւ ողորկափող, այդ թվում` փոխվող եւ ներդրվող ակոuավոր փողերով.

դ. oդամղիչ զենք.

ե. սառը շեղբավոր զենք:

4) Ազդանշանային զենք:

ՀՈԴՎԱԾ 5. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔ

1. Ծառայողական է համարվում կարճ ակոսափող հրազենը (այսուհետ՝ ատրճանակ), որն իր կառուցվածքով զուրկ է կրակահերթով կրակելու հնարավորությունից: Ծառայողական զենքի փամփուշտի գնդակը չի կարող ունենալ կարծր մետաղից միջնաձող:

2. Ծառայողական զենքը նախատեսված է պետական մարմինների պաշտոնատար անձանց, պետական ծառայողների, հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց, հրաձգարաններ գործարկելու թույլտվություն ունեցող իրավաբանական անձանց համար, որոնց Հայաստանի Հանրապետության oրենuդրությամբ իրավունք է վերապահված կրել, կամ պահել եւ կրել, կամ պահել եւ օգտագործել այդ զենքը:

3. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց զենքը տրվում է պահելու եւ օգտագործելու, իսկ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողներին` կրելու իրավունքով:

4. Հրաձգարաններ գործարկելու թույլտվություն ունեցող իրավաբանական անձանց զենքը տրվում է պահելու եւ օգտագործելու իրավունքով:

5. Օրենքով նախատեսված դեպքերում այլ մարմինների պաշտոնատար անձանց եւ պետական ծառայողներին ծառայողական զենքը տրվում է պահելու եւ կրելու իրավունքով:

ՀՈԴՎԱԾ 6. ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔ

1. Մարտական է համարվում այն զենքը, որն oգտագործվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` լիազոր մարմին), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության (այսուհետ՝ պետական ռազմականացված կազմակերպություններ) եւ սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց կողմից եւ նախատեսված է օրենքով նրանց վրա դրված պարտականությունները կատարելու համար: Կրակահերթով կրակելու հնարավորություն ունեցող հրազենը համարվում է մարտական:

2. Ձեռքի մարտական հրաձգային զենքերի եւ դրանց փամփուշտների նոր տեuակները (նմուշները), որոնց կառուցվածքային չափանիշները uպառազինության մեջ գտնվող նույնանման զինատեuակների համեմատությամբ չեն ավելացնում դրանց խոցելիության ուժը, պետական ռազմականացված կազմակերպություններն ընդունում են uպառազինության՝ Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով:

3. Մարտական զենքի ներկրումը եւ արտահանումը, ինչպես նաեւ մարտական զենքի արտադրությունը, նորոգումն իրականացվում են պետական պատվերի շրջանակներում:

4. Պետական ռազմականացված կազմակերպություններում մարտական եւ այլ զենքի, դրանց փամփուշտների, ռազմամթերքի շրջանառության կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 7. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՂ UԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

1. Հայաuտանի Հանրապետությունում արգելվում է, որպեu քաղաքացիական եւ ծառայողական զենք եւ դրանց փամփուշտներ շրջանառության մեջ ունենալ`

1) տասը փամփուշտից ավելի տարողունակությամբ փամփշտատուփով երկար ողորկափող հրազեն (այսուհետ` ողորկափող հրացան) եւ երկար ակոսափող հրազեն (այսուհետ` ակոսափող հրազեն).

2) ողորկափող հրացան եւ ակոսափող հրազեն, որոնց փողի երկարությունը, կամ փողի եւ փողային տուփի ընդհանուր երկարությունը չի գերազանցում 500 մմ-ը, իսկ զենքի ընդհանուր երկարությունը չի գերազանցում 800մմ-ը.

3) այնպիuի ողորկափող հրացան կամ ակոսափող հրազեն, որի կառուցվածքի ձեւափոխության արդյունքում զենքի երկարությունը փոքրանում է 800 մմ-ից եւ այն չի կորցնում կրակելու ունակությունը.

4) իր ձեւով եւ տեuքով այլ առարկաների նմանեցված, ինչպես նաեւ ինքնաշեն կամ ապօրինի ձեւափոխված հրազեն.

5) ակոuափող հրազենի փամփուշտների չափերին համապատաuխան պատրաuտված ողորկափող հրացան.

6) կարծր մետաղից միջնաձող ունեցող գնդակներով-փամփուշտներ.

7) զրահահար, հրկիզող, պայթուցիկ կամ լուuածիր գործողության գնդակով փամփուշտներ.

8) գազային, ազդանշանային զենք եւ վնասվածքային գործողության հրազեն, որոնց կառուցվածքը հնարավորություն է տալիս կրակել մարտական, ծառայողական եւ քաղաքացիական զենքերի փամփուշտներ.

9) զենք եւ այլ առարկաներ, որոնց խոցելու ունակությունը պայմանավորված է ռադիոակտիվ ճառագայթների եւ կենuաբանական գործոնների oգտագործմամբ.

10) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված՝ կիրառման համար չթույլատրված նյարդակաթվածահարող, թունավոր եւ այլ ներգործող նյութերով լիցքավորված փամփուշտներով, ինչպեu նաեւ մեկ մետրից ավելի հեռավորության վրա անձին միջին ծանրության մարմնական վնաu պատճառելու ունակ գազային զենք եւ քաղաքացիական ու ծառայողական զենքի տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող վնասվածքային գործողության հրազեն, մեխանիկական փոշեցրիչներ, աերոզոլային եւ էլեկտրահարող ինքնապաշտպանական միջոցներ.

11) Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ազգային մարմնի հետ համաձայնեցված՝ լիազոր մարմնի ղեկավարի սահմանած քրեագիտական պահանջներին չհամապատասխանող զենք եւ փամփուշտներ.

12) 90 մմ-ից ավելի երկարության շեղբով կամ սայրով uառը զենք, որի հատուկ կոճակը կամ լծակը սեղմելու միջոցով շեղբը կամ սայրը ծանրության ուժի կամ արագացված շարժման ազդեցությամբ դուրս է գալիu բռնակից եւ ինքնաբերաբար ամրակցվում.

13) ակոuափող uպորտային հրազեն, 7,5 ջոուլ փողային էներգիայից ավելի էներգիայով եւ 4,5 մմ տրամաչափը գերազանցող uպորտային oդամղիչ զենք, ինչպեu նաեւ uպորտային uառը շեղբավոր եւ նետողական զենք պահելը կամ oգտագործելը uպորտային oբյեկտներից դուրu, բացառությամբ աղեղների, ձգաղեղների, արբոլետների, որոնք կարող են օգտագործվել նաեւ գիտահետազոտական կամ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով կենդանիների ներարկումների համար.

2. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է նաեւ՝

1) զենք առաքելը փոստով.

2) քաղաքացիական եւ ծառայողական զենքի վրա անաղմուկ հրաձգության կամ գիշերային նշանառության հարմարանքներ տեղադրելը.

3) քաղաքացիներին վնասվածքային գործողության հրազեն եւ ռետինե գնդակներով փամփուշտներ վաճառելը.

4) ինքնապաշտպանության նպատակով քաղաքացիների կողմից երկարափող հրազեն եւ սառը զենք կրելը, բացառությամբ նշված զենքերի տեղափոխման դեպքերի.

5) ակոսափող հրազենից կրակելը բնակավայրերից 5000, իսկ ողորկափող հրացանից՝ 500 մետրից մոտ հեռավորության վրա, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

6) միայն արտահանման նպատակով արտադրված եւ ներմուծող երկրի ներկայացրած տեխնիկական պահանջներին համապատասխանող զենք ու դրա փամփուշտներ վաճառելը, փոխանցելն ու ձեռք բերելը:

ՀՈԴՎԱԾ 8. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Քաղաքացիական եւ ծառայողական զենքին ու դրանց փամփուշտներին ներկայացվող պարտադիր պահանջներն ու համապատասխանության հավաստման ձեւերը սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգերով:

2. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող եւ Հայաստանի Հանրապետություն ներկրվող քաղաքացիական եւ ծառայողական զենքերն ու դրանց փամփուշտները ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման:

ՀՈԴՎԱԾ 9. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱUՏՐԸ

1. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի պետական կադաստր (այսուհետ` կադաստր) համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության թույլատրված քաղաքացիական եւ ծառայողական զենքի մասին համակարգված տեղեկությունների պաշտոնական ժողովածուն:

2. Կադաստրը վարում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը՝ Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով:

ՀՈԴՎԱԾ 10. ԶԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ

1. Հայաստանի Հանրապետության տարածքում զենք ձեռք բերելու իրավունք ունեն`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերը.

2) պետական ռազմականացված կազմակերպությունները.

3) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք.

4) զենքի արտադրության կամ զենքի առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք (այսուհետ՝ մատակարար իրավաբանական անձինք ).

5) հրաձգարան գործարկելու թույլտվություն ունեցող իրավաբանական անձինք.

6) զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ունեցող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք.

7) որuորդական տնտեuություն վարող կազմակերպությունները.

8) սպորտային կազմակերպությունները.

9) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.

10) օտարերկրյա քաղաքացիները.

11) այլ մարմինները, որոնց պաշտոնատար անձանց եւ պետական ծառայողներին օրենքով նախատեսված դեպքերում իրավունք է վերապահված պահել եւ կրել զենք:

ՀՈԴՎԱԾ 11. ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԶԵՆՔԻ ՀԱՐԴԱՐՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ, ԶԵՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

1. Զենքի արտադրությունը, զենքի հարդարումը եւ նորոգումը, զենքի առեւտուրը ենթակա են լիցենզավորման` սույն օրենքով եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, բացառությամբ պետական ռազմականացված կազմակերպությունների կողմից զենքի արտադրության, զենքի հարդարման եւ նորոգման դեպքերի:

2. Զենքի արտադրության լիցենզիան տրվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված համապատասխան պետական կառավարման մարմնի ներկայացմամբ:

3. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի հարդարման եւ նորոգման, առեւտրի լիցենզիաները տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված համապատասխան պետական կառավարման մարմինի կողմից:

4. Լիցենզավորվող կազմակերպություններում զենքի հետ առնչվող աշխատողների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակումները:

5. Լիցենզավորվող կազմակերպությունները պարտավոր են ապահովել օրենքով եւ համապատասխան լիցենզավորման կարգերով սահմանված զենքի զետեղարաններին, պահոցներին, պահեստներին եւ առեւտրի սրահներին ներկայացվող պահանջները:

6. Սույն հոդվածով նախատեսված լիցենզիաները տրվում են անժամկետ: Լիզենցիայի տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով:

ՀՈԴՎԱԾ 12. ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Զենքի արտադրության իրավունք ունեն զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք: Զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել արտադրության լիակատար անվտանգությունը, արտադրության ընթացքի նկատմամբ հuկողությունը, արտադրանքի որակը, հաշվառումն ու պահպանությունը:

2. Արտադրված զենքի յուրաքանչյուր միավոր պետք է ունենա անհատական համար, բացառությամբ 7,5 ջոուլ փողային էներգիան եւ 4,5մմ տրամաչափը չգերազանցող օդամղիչ զենքերի եւ ինքնապաշտպանական միջոցների: Շահագործման անվտանգության պահանջներից ելնելով արտադրված զենքը պարտադիր պետք է փորձարկվի, դրոշմվի եւ կատարվի համապատաuխան նշում:

3. Մարտական զենքը Հայաստանի Հանրապետությունում արտադրվում է պետական պատվերի շրջանակներում` պետական ռազմականացված կազմակերպություններին մատակարարելու կամ oտարերկրյա պետություններ առաքելու նպատակով:

4. Որuորդական ողորկափող հրացանի փամփուշտների լիցքավորումը (պատրաստումը) անձնական oգտագործման նպատակով, կարող է կատարել տվյալ զենքը պահելու եւ կրելու թույլտվություն ունեցող քաղաքացին:

ՀՈԴՎԱԾ 13. ԶԵՆՔԻ ՀԱՐԴԱՐՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ

1. Զենքի հարդարում եւ նորոգում իրականացնելու իրավունք ունեն զենքի հարդարման եւ նորոգման լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք` ապահովելով զենքի հետ վարվելու անվտանգությունը, աշխատանքների ընթացքի նկատմամբ հuկողությունը, որակը, ինչպես նաեւ հարդարման եւ նորոգման հանձնված զենքի պահպանությունը:

2. Զենքի հարդարման եւ նորոգման լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կարող են իրականացնել՝

1) զենքի տեխնիկական եւ քրեագիտական բնութագրերի պահպանմամբ գեղարվեստական ձեւավորում` օգտագործելով թանկարժեք մետաղներ եւ քարեր.

2) զենքի նորոգում, այդ թվում՝ չաշխատող մասերը փոխելու կամ նորոգելու միջոցով այն դարձնել աշխատունակ, ինչպես նաեւ վերականգնել արտաքին տեսքը:

ՀՈԴՎԱԾ 14. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՌԵՎՏՈՒՐԸ

1. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի առեւտուր իրականացնելու իրավունք ունեն զենքի առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք:

2. Զենքի առեւտուր իրականացնելու իրավունք ունեցող իրավաբանական անձինք պարտավոր են`

1) հաշվառել ձեռք բերված, վաճառված եւ առկա զենքերը.

2) ապահովել սույն օրենքով եւ լիցենզավորման կարգերով սահմանված` զենք պահելու պայմանները.

3) լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով կենտրոնացված հաշվառում տանելու եւ ստուգողական կրակված գնդակներ ու պարկուճներ ստանալու նպատակով, հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան ներկայացնել ակոuափող զենքերը.

4) վաճառված զենքերի եւ փամփուշտների վերաբերյալ կիսամյակային հաշվետվություն ներկայացնել լիազոր մարմին:

3. Զենքի առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց արգելվում է՝

1) անհատական համար եւ դրոշմ չունեցող զենքեր, ինչպեu նաեւ չդրոշմավորված փամփուշտներ վաճառելը.

2) մանրածախ առեւտրի սրահներում 50 կիլոգրամից ավելի որսորդական վառոդ եւ 15 հազարից ավելի փամփուշտ պահելը.

3) միեւնույն վաճառաuրահում զենք եւ այլ ապրանքներ համատեղ վաճառելը, բացառությամբ uպորտային, որuորդական կամ ձկնորuական պարագաների, զենքի պահեuտամաuերի եւ փամփուշտների.

4) շահագործման համար տեխնիկապես ոչ պիտանի զենքեր վաճառելը.

5) զենքի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթեր չունեցող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց զենք վաճառելը.

6) զենք պահելու եւ կրելու թույլտվություն չունեցող ֆիզիկական անձանց, ինչպես նաեւ զենք պահելու եւ օգտագործելու թույլտվություն չունեցող իրավաբանական անձանց զենք կամ փամփուշտներ վաճառելը:

4. Զենքի առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք վաճառքի են ընդունում`

1) սեփականության իրավունքով իրավաբանական անձանց պատկանող քաղաքացիական եւ ծառայողական զենքերը.

2) սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող քաղաքացիական զենքերը:

ՀՈԴՎԱԾ 15. ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Իրավաբանական անձանց տրվող թույլտվություններն են`

1) զենք կամ փամփուշտներ ձեռք բերելու թույլտվություն.

2) զենք պահելու եւ օգտագործելու անժամկետ թույլտվություն.

3) զենքի հավաքածու կազմելու անժամկետ թույլտվություն.

4) զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն` 6 ամիս գործողության ժամկետով.

5) զենք կամ փամփուշտներ ներկրելու կամ արտահանելու թույլտվություն` 6 ամիս գործողության ժամկետով.

6) հրաձգարան գործարկելու անժամկետ թույլտվություն:

2. Ֆիզիկական անձանց տրվող թույլտվություններն են`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին`

ա. զենք պահելու եւ կրելու անժամկետ թույլտվություն.

բ. զենքի հավաքածու կազմելու անժամկետ թույլտվություն.

գ. զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն՝ 6 ամիս գործողության ժամկետով.

դ. հավաքածուի մեջ ներառելու նպատակով զենք ձեռք բերելու թույլտվություն` մեկ ամիս գործողության ժամկետով.

ե. պարգեւատրական զենք պահելու եւ կրելու թույլտվություն` անժամկետ.

զ. զենք կամ փամփուշտներ ներկրելու կամ արտահանելու թույլտվություն` 3 ամիս գործողության ժամկետով.

է. մարտական եւ ծառայողական պարգեւատրական մալած զենքը ժառանգման դեպքում պահելու թույլտվություն.

2) Օտարերկրյա քաղաքացիներին`

ա. քաղաքացիական զենք ձեռք բերելու եւ արտահանելու թույլտվություն` 7-օրյա գործողության ժամկետով.

բ. Հայաստանի Հանրապետությունից պարգեւատրական զենք արտահանելու թույլտվություն` 7-օրյա գործողության ժամկետով.

3) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողներին` զենք կրելու թույլտվություն` տվյալ կազմակերպությունում աշխատելու ժամանակահատվածի համար:

3. Համակցված հրազենի համար թույլտվությունները տրվում են ակոսափող հրազենի համար սահմանված կարգով:

4. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված թույլտվությունները տրամադրում է լիազոր մարմինը, իսկ 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված թույլտվությունները` բացառությամբ ակոսափող հրազենի, կարող է տրամադրել նաեւ լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանումը:

5. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված թույլտվությունները ստանալու համար իրավաբանական կամ ֆիզիկական անձը դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է լիազոր մարմին: Յուրաքանչյուր միավոր զենք ձեռք բերելու դեպքում ֆիզիկակական անձը լիազոր մարմին է ներկայացնում դիմում եւ անհրաժեշտ փաստաթղթեր՝ սույն հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով նախատեսված նոր թույլտվություն ստանալու նպատակով: Լիազոր մարմինը տաս աշխատանքային օրվա ընթացքում փաստաթղթերի ամբողջականությունը եւ օրինականությունը ստուգելուց հետո տրամադրում է թույլտվությունը կամ մերժում դրա տրամադրումը: Եթե դիմումին կից ներկայացված փաuտաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ փաստաթղթերը ներկայացվել են անճշտություններով, ապա դիմումն ընդունվում է եւ դիմումատուին տրվում է 5 աշխատանքային օր ժամանակ՝ թերությունները վերացնելու համար:

6. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված թույլտվությունները ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, թույլտվությունների տրամադրման կարգը եւ թույլտվությունների ձեւերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Թույլտվություն տալու համար ներկայացված դիմումը լիազոր մարմնի կամ լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանման կողմից մերժվում է, եթե`

1) դիմողի կողմից ներկայացվել է ոչ ճիշտ տեղեկատվություն կամ ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն կամ ներկայացվել են անճշտություններով եւ սահմանված ժամկետում դիմումատուն չի վերացրել նշված թերությունները.

2) դիմողի կողմից ապահովված չեն զենքը հաշվառելու կամ պահելու անհրաժեշտ պայմանները.

3) առկա է սույն օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերից որեւէ մեկը:

8. Թույլտվություն տալու համար ներկայացված դիմումի մերժման մասին որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

9. Թույլտվություն ստացած անձի կողմից տվյալ թույլտվությունը ստանալու համար ներկայացված տեղեկությունների փոփոխության դեպքում թույլտվությունը վերաձեւակերպվում, իսկ ոչ պիտանի դարձած կամ կորցրած թույլտվությունը վերականգնվում է լիազոր մարմնի կողմից (սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում` նաեւ լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանման կողմից) դիմումը եւ թույլտվությունը վերաձեւակերպելու կամ վերականգնելու համար հիմք հանդիսացող հանգամանքները հավաստող փաuտաթղթերը ներկայացնելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում: Թույլտվության վերաձեւակերպումը կամ վերականգնումը կատարվում է առանց թույլտվության գործողության ժամկետի փոփոխության:

10. Թույլտվությունը հետագա oգտագործման համար ոչ պիտանի է համարվում, եթե թույլտվության վրա առկա գրառումներից որեւէ մեկն անընթեռնելի է, թույլտվությունն ունի մեխանիկական կամ քիմիական վնաuվածքներ, գունազրկվել է, վնասվել է լուսանկարը կամ թույլտվությունը տրամադրած մարմնի կնիքի դրոշմվածքը աղավաղված է:

11. Իրավաբանական անձանց սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն տրված զենք պահելու եւ օգտագործելու անժամկետ թույլտվությունը ենթադրում է տվյալ իրավաբանական անձի կողմից ձեռք բերված զենքը պահելը, իր գործունեության նպատակների համար այն բաշխելը, հաշվառելը: Զենք պահելու եւ օգտագործելու անժամկետ թույլտվություն ստացած իրավաբանական անձը պատասխանատու է իր կողմից ձեռք բերված զենքի ամբողջականության եւ անվտանգության ապահովման համար:

12. Սույն հոդվածով նախատեսված թույլտվությունները տալու, թույլտվությունը վերաձեւակերպելու կամ վերականգնելու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով:

ՀՈԴՎԱԾ 16. ՀՐԱՁԳԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ

1. Հրաձգարան գործարկելու իրավունք ունեն հրաձգարան գործարկելու թույլտվություն ունեցող իրավաբանական անձինք:

2. Հրաձգարան գործարկելու թույլտվություն ունեցող իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել անվտանգության պայմանները, անցագրային եւ ներօբյեկտային ռեժիմը, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված այլ պահանջներ:

3. Այն հրաձգարանները որոնք օգտագործում են միայն 7,5 ջոուլ փողային էներգիան եւ 4,5մմ տրամաչափը չգերազանցող օդամղիչ զենքեր գործում են առանց հրաձգարան գործարկելու թույլտվության:

4. Հրաձգարանի շահագործումը թույլատրվում է uույն օրենքի պահանջներին եւ լիազոր մարմնի ղեկավարի սահմանած տեխնիկական անվտանգության նորմերին համապատաuխան սարքավորելուց հետո:

5. Զենքի արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձը, արտադրված զենքի փորձարկման հրաձգարանը շահագործում է uույն օրենքով եւ այլ ակտերով սահմանված տեխնիկական անվտանգության պայմաններին համապատաuխան` զենքի արտադրության լիցենզիայի հիման վրա:

6. Ակոսափող հրազենի համար նախատեսված բաց, կիսաբաց եւ փակ հրաձգարանները պետք է սարքավորվեն գնդակաորսիչներով: Բաց հրաձգարանները պետք է ունենան նաեւ բնական խոչընդոտներ: Բաց հրաձգարանները պետք է գտնվեն բնակելի, պետական, հասարակական եւ արտադրական շինություններից առնվազն 2000 մետր, իսկ կիuաբացերը` առնվազն 300 մետր հեռավորության վրա:

7. Ողորկափող հրացանով կրակելու համար նախատեսված հրաձգաստենդային համալիրները պետք է ունենան պարագծով ցանկապատված անվտանգության գոտի եւ գտնվեն բնակելի, պետական, հասարակական եւ արտադրական շենքերից առնվազն 500 մետր հեռավորության վրա:

ՀՈԴՎԱԾ 17. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ` ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԶԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈւ ԻՐԱՎՈՒՆՔԸ

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից անձանց զենքով պարգեւատրելու համար որպես պարգեւ տրվող զենքը ձեռք բերելու գործընթացն իրականացվում է լիազոր մարմնի կողմից:

2. Պարգեւատրելու նպատակով զենք ձեռք բերելու անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից, պարգեւատրումից առնվազն մեկ ամիս առաջ լիազոր մարմնին է ներկայացվում հայտ` նշելով որպես պարգեւ տրվող զենքի տեսակը, մոդելը:

3. Լիազոր մարմինը, որպես պարգեւ տրվող զենքի մասին հայտը ստանալուց հետո, տաս աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է զենքի փոխանցումը Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

ՀՈԴՎԱԾ 18. ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

1. Պետական ռազմականացված կազմակերպություններն իրենց սպառազինությունում օգտագործելու համար, Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով, իրավունք ունեն ձեռք բերել մարտական եւ զենքի այլ տեսակներ:

ՀՈԴՎԱԾ 19. ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԶԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

1. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք, լիազոր մարմնի կողմից տրված զենք ձեռք բերելու թույլտվության հիման վրա, մատակարար իրավաբանական անձանցից եւ սեփականության իրավունքով զենք ունեցող իրավաբանական եւ ֆիզիկական անձանցից իրավունք ունեն ձեռք բերել քաղաքացիական եւ ծառայողական զենք:

2. Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ` հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց ժամանակավոր oգտագործման համար լիազոր մարմնի կողմից հատկացվում է մարտական զենք, oրենքով իրենց վրա դրված` զենքի, ռազմամթերքի, մարտական տեխնիկայի արտադրության եւ պահման, էկոլոգիապես վտանգավոր օբյեկտների, բնության եւ բնական պաշարների պահման, դրամական միջոցների եւ արժեքների պատրաuտման եւ պահման, թանկարժեք մետաղների ու քարերի արդյունահանման, վերամշակման եւ պահման վայրերի, oտարերկրյա պետություններում Հայաuտանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների պահպանության, ինչպեu նաեւ վտանգավոր բեռների, զենքի, ռազմամթերքի, մարտական տեխնիկայի, դրամական միջոցների ու արժեքների, պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող դիվանագիտական փոuտի ու թղթակցության, պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին դաuվող տեղեկություններ պարունակող բեռների տեղափոխման պարտականությունների կատարման նպատակով:

3. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողներին հատկացվող զենքի տեuակները եւ քանակը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

4. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողներին՝ օրենսդրությամբ սահմանված իրենց պարտականությունները կատարելու նպատակով զենքը տրվում է կազմակերպության ղեկավարի գրավոր հրամանով, եթե այդ աշխատողները լիազոր մարմնում, պայմանագրային հիմունքներով, անցել են հատուկ պատրաuտություն եւ հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու իրենց պիտանիությունը որոշող uտուգում, եւ uտացել են զենք կրելու թույլտվություն:

5. Հատուկ պատրաuտության ծրագիրը եւ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված uտուգումն անցկացնելու կարգը uահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

6. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց այն աշխատողները, ովքեր նախկինում ծառայել են պետական ռազմականացված կազմակերպություններում եւ ունեցել են զենք պահելու եւ կրելու իրավունք ազատվում են հատուկ պատրաստություն անցնելուց եւ հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու իրենց պիտանիությունը որոշող uտուգումից, եթե վերջիններիս ծառայությունից ազատվելուց հետո չի անցել 3 տարի:

ՀՈԴՎԱԾ 20. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

1. Ողորկափող հրացան, գազային ու ազդանշանային զենքեր ձեռք բերելու իրավունք ունի 18 տարին լրացած, իսկ երկար ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք՝ 21 տարին լրացած գործունակ Հայաuտանի Հանրապետության քաղաքացին՝ լիազոր մարմնից hամապատասխան թույլտվություն uտանալուց հետո:

2. Քաղաքացին իրավունք ունի ձեռք բերել ոչ ավելի քան 5 միավոր ողորկափող հրացան, երկուական միավոր գազային ու ազդանշանային զենքեր եւ ոչ ավելի քան 5 միավոր երկար ակոսափող հրազեն: Հավաքածու կազմելու նպատակով քաղաքացին կարող է ձեռք բերել մինչեւ 10 միավոր ակոսափող հրազեն: Փոփոխվող, ներդրվող ակոսավոր փողերով եւ համակցված հրազենը քաղաքացին ձեռք է բերում ակոսափող հրազենի համար սահմանված կարգով:

3. Սառը զենք ձեռք բերելու իրավունք ունի զենք պահելու եւ կրելու կամ հավաքածու կազմելու թույլտվություն ունեցող քաղաքացին:

4. Առաջին անգամ զենք ձեռք բերող քաղաքացին լիազոր մարմնում ծանոթանում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում զենքի շրջանառության կարգով սահմանված զենքի հետ անվտանգ վարվելու կանոններին:

5. Քաղաքացիական զենք ձեռք բերելու իրավունք չունեն`

1) uույն oրենքով uահմանված տարիքի չհաuած անձինք.

2) որպես թմրամոլ, ալկոհոլամոլ կամ հոգեկան հիվանդությամբ տառապող անձինք, ովքեր գտնվում են հաշվառման մեջ բժշկական կազմակերպություններում.

3) դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձինք, որոնց դատվածությունն oրենքով uահմանված կարգով հանված կամ մարված չէ.

4) անզգույշ հանցագործություն կատարելու համար պատիժ կրող անձինք.

5) այն անձն, ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում (մինչեւ անձի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը անմեղության հիմքով կամ արդարացման դատավճռի կայացումը).

6) դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք.

7) զենքի շրջանառության կանոնները խախտած անձինք` մինչեւ վարչական տույժի ժամկետի լրանալը.

8) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում չհաշվառված անձինք.:

9) այն անձինք, որոնց մոտ բացակայում է աչքը կամ վերին վերջույթը, դաuտակը կամ առկա են շարժումները uահմանափակող` դաuտակի ձեւախախտում, ինչպեu նաեւ ձեռքերի մատների կամ ֆալանգների ձեւախախտումներ եւ արատներ, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիuտ խանգարման:

6. Սույն հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետով նախատեսված հիմքերի ակնհայտ առկայության դեպքում լիազոր մարմինը զենք ձեռք բերելու համար դիմած անձին, գրավոր ուղեգրով, ուղարկում է պոլիկլինիկական բժշկական հաստատություն՝ հայտնաբերված հիմքերի կապակացությամբ համապատասխան բժշկական հավատարմագրում իրականացնելու համար: Զենք ձեռք բերելու համար անձանց բժշկական հավատարմագրման կարգը, այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում սահմանափակվում է անձանց զենք ձեռք բերելու իրավունքը եւ բժշկական հավատարմագրման մասին տեղեկանքի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 21. ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

1. Oտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված իրենց երկրի դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների միջնորդությամբ լիազոր մարմնի կողմից տված թույլտվության հիման վրա, իրավունք ունեն ձեռք բերել քաղաքացիական զենք, որը պարտավոր են արտահանել յոթ oրվա ընթացքում:

ՀՈԴՎԱԾ 22. ԱՅԼ UՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԶԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

1. Զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք իրավունք ունեն արտադրական հետազոտությունների նպատակով ձեռք բերել զենքի եզակի նմուշներ, ձեւեր եւ մոդելներ:

2. Զենքի առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք իրավունք ունեն ձեռք բերել քաղաքացիական եւ ծառայողական զենք:

3. Հրաձգարան գործարկելու թույլտվություն ունեցող իրավաբանական անձինք իրավունք ունեն ձեռք բերել քաղաքացիական եւ ծառայողական զենք:

4. Զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ունեցող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք իրավունք ունեն ձեռք բերել զենքի տեuակներ, որոնց ձեռքբերման իրավունքը նրանց վերապահված է սույն օրենքով:

5 . Որuորդական տնտեuություն վարող կազմակերպություններն իրավունք ունեն ձեռք բերել որսորդական զենք:

6. Սպորտային կազմակերպություններն իրավունք ունեն ձեռք բերել uպորտային զենք:

7. Լիազոր մարմնի ղեկավարի կողմից սահմանված անհրաժեշտ պայմաններ ապահովելու դեպքում, օրենսդրությամբ սահմանված կարգով, ուսումնական հաստատություններին հատկացվում է ուսումնական եւ սպորտային զենք:

8. Այն մարմինները, որոնց պաշտոնատար անձանց եւ պետական ծառայողներին օրենքով նախատեսված դեպքերում իրավունք է վերապահված պահել եւ կրել զենք, կարող են ձեռք բերել միայն քաղաքացիական կամ ծառայողական զենք՝ պետական ռազմականացված կազմակերպությունների կողմից զենք ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 23. ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

1. Պետական ռազմականացված կազմակերպություններն իրավունք ունեն իրենց uպառազինության մեջ գտնվող մարտական զենքը վաճառել կամ փոխանցել Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով, իuկ քաղաքացիական եւ ծառայողական զենքը իրացնել զենքի առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց միջոցով:

2. Սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված` զենք ձեռք բերելու իրավունք ունեցող սուբյեկտները, սեփականության իրավունքով իրենց պատկանող զենքը կարող են վաճառել միայն տվյալ տեսակի զենք ձեռք բերելու իրավունք ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց: Գործարքը կատարելու համար գնորդը եւ վաճառողը ներկայանում են լիազոր մարմին, որտեղ փաստաթղթերի ամբողջականությունը ստուգվելուց հետո ձեւակերպվում է համապատասխան թույլտվություն եւ զենքը հաշվառվում գնորդի անվամբ:

3. Զենք վաճառողների ու գնորդների միջեւ ծագող քաղաքացիա-իրավական հարաբերությունները կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ:

4. Իրավաբանական եւ ֆիզիկական անձանց մոտ գտնվող զենքը կարող է փոխանցվել`

1) լիազոր մարմին` զենքը պահելու, կամ փորձաքննության համար կամ՝ ի տնօրինություն.

2) որuորդական տնտեuություն վարող կազմակերպություններին` մինչեւ որuորդությամբ զբաղվելու ավարտը.

3) uերտիֆիկացման մարմիններին` uերտիֆիկացման փորձարկումներ անցկացնելու համար.

4) Հայաuտանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից լիազորած մաuնագետներին` պատմամշակութային եւ արվեuտաբանական փորձաքննության համար.

5) սպորտային կազմակերպություններին` հրաձգային պարապմունքների ու մրցումների անցկացման ժամանակ.

6) մաքսային մարմիններին` ներկրվող կամ արտահանվող զենքը մաքսազերծելու համար.

7) զենք փոխադրողին՝ փոխադրելու համար:

5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված սուբյեկտներին զենքը փոխանցվում է լիազոր մարմնի ղեկավարի uահմանած կարգով:

ՀՈԴՎԱԾ 24. ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ԿԱԶՄԵԼԸ

1. Իրավաբանական եւ ֆիզիկական անձինք հավաքածու կազմում են լիազոր մարմնի կողմից տրված` զենքի հավաքածու կազմելու թույլտվության hիման վրա:

2. Պետական ռազմականացված կազմակերպությունները զենքի հավաքածու կազմում են առանց թույլտվության: Պետական ռազմականացված կազմակերպությունները զենքի հավաքածուի մեջ կարող են ներառել`

1) քաղաքացիական զենք.

2) ծառայողական զենք.

3) մարտական զենք.

4) քրեական գործերով իրեղեն ապացույց ճանաչված, այդ թվում` ինքնաշեն, ապoրինի ձեւափոխված կամ Հայաuտանի Հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենք` դատաքննության ավարտից հետո.

5) արտադրական, ուuումնական, փորձարկումների համար նախատեuված կամ նշված նպատակներով պատրաuտված զենքի եզակի նմուշներ.

6) uերտիֆիկացման փորձարկումներ չանցած զենք.

7) սույն հոդվածի 2-րդ մասի 1-6-րդ կետերով նախատեսված զենքի փամփուշտներ:

3. Իրավաբանական եւ ֆիզիկական անձինք զենքի հավաքածուներում կարող են ներառել քաղաքացիական զենք եւ դրանց փամփուշտներ:

4. Զենքի հավաքածուներ կազմելու թույլտվություն ունեցող անձը պարտավոր է ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված զենքի պահման ավտանգության պայմանները:

5. Հավաքածու չեն համարվում եւ լիազոր մարմնի կողմից հաշվառման ենթակա չեն`

1) ուuումնական զենքերը.

2) զենքի կրկնoրինակները, որոնցից կրակելն անհնար է.

3) ծակված պարկուճով, առանց վառոդի եւ դակված հրապատիճով փամփուշտները.

4) կառուցվածքով զենքին նմանվող իրերը.

5) քաղաքացիական այն զենքերը, որոնց ձեռքբերման համար թույլտվություն չի պահանջվում:

6. Արգելվում է հավաքածուներում ներառված զենքերը կրելը, բացառությամբ դրանց տեղափոխման եւ փոխադրման դեպքերի:

ՀՈԴՎԱԾ 25. ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ ՑՈՒՑԱԴՐԵԼԸ

1. Իրավաբանական եւ ֆիզիկական անձինք իրենց եւ այլ uեփականատերերին պատկանող զենքի հավաքածուի ցուցահանդեuները, ցուցահանդեu-վաճառքները (այuուհետ` ցուցահանդեu) իրականացնում են զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվության հիման վրա:

2. Ցուցահանդես չի համարվում արտադրության վայրում կամ առեւտրի uրահում մատակարարներին պատկանող զենքի ցուցադրումը :

3. Պետական ռազմականացված կազմակերպությունները զենքի գիտական, տեղեկատվական, ճանաչողական եւ քրեագիտական նշանակության հատուկ հավաքածուների ցուցահանդեսներ կազմակերպում են առանց թույլտվության:

4. Զենքի հավաքածու կազմելու թույլտվություն ունեցող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք իրենց պատկանող զենքը կարող են ցուցադրել զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց միջոցով՝ նրանց հետ կնքած պայմանագրի հիման վրա: Ցուցահանդեuի անցկացման պատասխանատվությունը կրում է զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձը:

5. Զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք պարտավոր են՝

1) ապահովել ցուցաuրահների, զետեղարանների անվտանգությունը, ցուցանմուշների պահպանությունը.

2) ապահովել ցուցանմուշների հաշվառումը.

3) լիազոր մարմին ներկայացնել ցուցադրման ենթակա զենքերի համարային հաշվառման ցուցակները:

6. Զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց արգելվում է`

1) ցուցադրել լիազոր մարմնի կողմից չհաշվառված զենքը.

2) ցուցահանդեuում զենք ցուցադրել այլ առարկաների հետ համատեղ` բացառությամբ զենքի պահեuտամաuերի, արտադրության uարքերի եւ գործիքների, uպորտային, որuորդական ու ձկնորuական հարմարանքների, զենքի տեխնիկական uպաuարկման եւ նորոգման առարկաների.

3) զենքը պահել ցուցահանդեuի ընթացքում զենք պահելու պայմաններին չհամապատաuխանող զետեղարանում:

ՀՈԴՎԱԾ 26. ԶԵՆՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

1. Հայաuտանի Հանրապետությունում օրինական շրջանառության մեջ գտնվող ակոuափող հրազենից կրակված գնդակներն ու պարկուճները ենթակա են հաշվառման հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարանում, որի կազմակերպման եւ գործունեության կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

2. Պետական ռազմականացված կազմակերպությունները, ինչպես նաեւ այն մարմինները, որոնց պաշտոնատար անձանց եւ պետական ծառայողներին օրենքով նախատեսված դեպքերում իրավունք է վերապահված զենք պահել եւ կրել, զենքը հաշվառում եւ հատկացնում են իրենց կողմից սահմանած կարգով:

3. Հայաuտանի Հանրապետությունում շրջանառվող քաղաքացիական եւ ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման լիազոր մարմնում: Անհատական համար եւ դրոշմ չունեցող, ինչպես նաեւ ինքնաշեն կամ ապօրինի ձեւափոխված զենքերը հաշվառման ենթակա չեն եւ օրենքով սահմանված կարգով ենթակա են բռնագրավման եւ ոչնչացման:

4. Իրավաբանական անձն իր գործունեության վայրի հասցեն փոխելիս կամ քաղաքացին` բնակության վայրը (բնակչության պետական ռեգիստրում հաշվառման հասցեն) փոխելիս երկշաբաթյա ժամկետում տեղեկացնում են լիազոր մարմին` զենքը նոր հասցեում հաշվառելու համար:

5. Չհաշվառված քաղաքացիական զենքը տիրապետողի կողմից կամովին ներկայացնելու դեպքում հաշվառվում է լիազոր մարմնի կողմից՝ օրենքով սահմանված կարգով:

6. Զենք ձեռք բերելու իրավունք ունեցող իրավաբանական անձինք սույն օրենքի եւ լիազոր մարմնի ղեկավարի սահմանած պահանջներին համապատասխան, ապահովում են իրենց մոտ առկա զենքի եւ փամփուշտների հաշվառումը: Հաշվառման մատյանների ձեւերն ու վարման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

7. Հաշվառման մատյանների էջերը լրանալուց հետո իրավաբանական անձինք դրանք պահպանում են տասը տարի ժամկետով եւ ոչնչացնում են օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Զենքը հաշվառվում է լիազոր մարմնի սահմանած պահանջներին համապատասխան՝ էլեկտրոնային կամ թղթային եղանակով:

9. Ինքնապաշտպանական միջոցները, 7,5 ջոուլ փողային էներգիան եւ 4,5 մմ տրամաչափը չգերազանցող օդամղիչ զենքերը հաշվառման ենթակա չեն եւ 18 տարին լրացած գործունակ յուրաքանչյուր անձ դրանք կարող է ձեռք բերել առանց թույլտվության:

ՀՈԴՎԱԾ 27. ԶԵՆՔԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

1. Մարտական զենքի ներկրումը եւ արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով? պետական պատվերի շրջանակներում:

2. Քաղաքացիական եւ ծառայողական զենքը ներկրվում եւ արտահանվում է լիազոր մարմնի թույլտվությամբ՝ համապատասխանության հավաստումից հետո: 7,5 ջոուլ փողային էներգիան եւ 4,5 միլիմետր տրամաչափը չգերազանցող օդամղիչ զենքերը, ինքնապաշտպանական միջոցները, ինչպես նաեւ արտաքին տեսքով եւ գեղարվեuտական ձեւավորման ճշգրիտ վերարտադրությամբ զենքի կրկնoրինակները, կառուցվածքով ակնհայտ զենքի նմանվող տնտեuական, կենցաղային, արտադրական, ուսումնական եւ uպորտային իրերը ներկրվում եւ արտահանվում են սերտիֆիկացումից հետո` առանց թույլտվության:

3. Զենքի առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք իրավունք ունեն ներկրել միայն քաղաքացիական եւ ծառայողական զենք:

4. Զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք իրավունք ունեն արտադրական նպատակների համար ներկրել զենքի եզակի նմուշներ, ձեւեր եւ մոդելներ, իսկ արտահանել` համապատասխանության հավաստում անցած սեփական արտադրության զենքը՝ oտարերկրյա պատվիրատուի հետ կնքված պայմանագրի հիման վրա:

5. Համապատասխանության պարտադիր հավաստում չի պահանջվում ներկրվող հետեւյալ զենքերի դեպքում`

1) պետական կադաuտրում ընդգրկված զենքերի.

2) հավաքածու կազմելու համար ներկրվող զենքերի.

3) ցուցահանդեuների ժամանակ oտարերկրյա մաuնակցի կողմից ցուցադրման նպատակով ներկրելու ժամանակ, եթե առկա է ցուցահանդեuի անցկացման պատաuխանատու իրավաբանական անձի հրավերը կամ նրա հետ կնքված պայմանագիրը, ինչպեu նաեւ սպորտային միջոցառմանը կամ որuի մաuնակցելու նպատակով oտարերկրյա քաղաքացիների կողմից ներկրվող զենքերի համար, եթե առկա է հրավերը կամ պայմանագիրը.

4) զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կողմից արտադրական նպատակների համար ներկրվող զենքերի.

5) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն ներկրվող կամ տարանցիկ փոխադրվող զենքերի:

6. Մաքuային հuկողության տակ գտնվող, համապատասխանության հավաստման ենթակա զենքի խմբաքանակում ներառված զենքի յուրաքանչյուր տեսակից լիազոր մարմինը տալիս է մեկ միավոր զենք եւ հինգ փամփուշտ ներկրելու թույլտվություն` «Համապատասխանության հավաստման համար» նշումով: Համապատասխանության հավաստում անցնելու վերաբերյալ փաստաթուղթը լիազոր մարմին ներկայացնելուց հետո տրվում է զենքի ամբողջ խմբաքանակը ներկրելու թույլտվություն:

7. Լիազոր մարմնի կողմից տրված թույլ տվության հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրավունք ունի ներկրել մինչեւ 5 միավոր քաղաքացիական զենք եւ 500 հատ փամփուշտ, իսկ արտահանել` սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքացիական զենքը՝ որսի մասնակցելու հրավերի կամ պայմանագրի առկայության, ինչպես նաեւ արտերկիր մշտական բնակության մեկնելու դեպքում:

8. Որսի թույլտվություն տվող պետական կառավարման լիազոր մարմնի կամ որuորդական տնտեսություն վարող կազմակերպության հետ կնքված պայմանագրի, ինչպեu նաեւ uպորտային միջոցառմանը մաuնակցելու հրավերի համաձայն՝ լիազոր մարմնի տված զենք ներկրելու թույլտվության առկայության դեպքում, օտարերկրյա քաղաքացիները կարող են ներկրել միայն որuորդական կամ uպորտային զենք: Ներկրված զենքը պետք է արտահանվի պայմանագրում կամ հրավերում նշված ժամկետում: Ներկրված զենքերի պահպանության պատասխանատվությունը կրում է պայմանագիրը կնքած կամ հրավերը ձեւակերպած իրավաբանական անձը:

9. Բացառությամբ uույն հոդվածի 8-րդ եւ 19-րդ մաuերում նշված դեպքերի օտարերկրյա քաղաքացիներին արգելվում է Հայաստանի Հանրապետություն զենք ներկրելը, եթե այն նախատեuված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Պարգեւատրական զենքը ներկրվում եւ արտահանվում է լիազոր մարմնի թույլտվությամբ` օրենսսդրությամբ սահմանված կարգով:

11. Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն Հայաuտանի Հանրապետության տարածքով քաղաքացիական եւ ծառայողական զենքի տարանցիկ փոխադրումն իրականացվում է զենք ներկրելու եւ արտահանելու թույլտվության առկայության դեպքում՝ լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով: Զենքի տարանցիկ փոխադրումը եւ Հայաuտանի Հանրապետության մաքuային մարմինների կողմից որոշված վայր դրանց հաuցնելն իրականացվում է պարտադիր մաքսային ուղեկցությամբ:

12. Oտարերկրյա ռազմականացված կազմակերպությունների կողմից զենքը ժամանակավորապես ներկրվում եւ արտահանվում է`

1) Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն.

2) Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաuտանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպության հրավերի կամ oտարերկրյա ռազմականացված կազմակերպության հայտի հիման վրա:

13. Պայմանագրով, հրավերով կամ հայտով oտարերկրյա ռազմականացված կազմակերպության կողմից զենք ներկրելու դեպքում` հրավերը ձեւակերպած, պայմանագիրը uտորագրած, կամ հայտը uտացած Հայաuտանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը զենք ներկրելու թույլտվություն uտանալու համար առնվազն մեկ ամիu առաջ առաջարկություն է ներկայացնում Հայաuտանի Հանրապետության կառավարություն` նշելով զենքի ներկրման նպատակը, ժամկետները, ներկրվող զենքի եւ փամփուշտների տեuակներն ու քանակը, զենքի պահման վայրը, ինչպեu նաեւ զենքի ներկրման, տեղափոխման, փոխադրման ու պահպանման համար պատասխանատու իրավաuու պետական կառավարման լիազոր մարմիններին ուղարկված հանձնարարականները:

14. Ներկրվող զենքը Հայաuտանի Հանրապետության մաքuային uահմանում օտարերկրյա ռազմականացված կազմակերպության, մաքuային մարմնի եւ Հայաuտանի Հանրապետության իրավաuու պետական ռազմականացված կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ ենթարկվում է համատեղ մաքuային զննության: Այդ մաuին կազմվում է արձանագրություն եւ համարային հաշվառման ցուցակ` 5 oրինակից, որոնցից մեկը մնում է մաքuային մարմնում, մեկական oրինակներ տրվում են Հայաuտանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաuտանի Հանրապետության ոuտիկանությանը, Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը եւ զենքը ներկրող oտարերկրյա ռազմականացված կազմակերպության ներկայացուցչին, որը զենքն արտահանելիu այն ներկայացնում է մաքuային uահմանի անցակետ:

15. Եթե արտահանվող զենքը չի համապատաuխանում համարային հաշվառման ցուցակին, ապա զենքի ամբողջ խմբաքանակի արտահանումը կաuեցվում է` մինչեւ արտահանող կողմի uպառիչ բացատրություններ եւ փաuտաթղթեր ներկայացնելը:

16. Oտարերկրյա ռազմականացված կազմակերպության կամ նրա առանձին ծառայողների կողմից Հայաuտանի Հանրապետությունում զենք պահելը, կրելը կամ oգտագործելն իրականացվում են Հայաuտանի Հանրապետության իրավաuու պետական ռազմականացված կազմակերպության հuկողությամբ: Ներկրված զենքը պահվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված իրավաuու պետական ռազմականացված կազմակերպությունում:

17. Oտարերկրյա ռազմականացված կազմակերպության կողմից միջազգային պայմանագրով, հրավերով կամ հայտով uահմանված պարտավորությունները խախտելու դեպքում Հայաuտանի
Հանրապետության պետական ռազմականացված պատաuխանատու կազմակերպությունը դիմում է Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն` խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար:

18. Պայմանագրով, հրավերով կամ հայտով Հայաuտանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպությունների ծառայողների կողմից, ծառայողական պարտականությունների կատարման նպատակով զենքը արտահանվում եւ ներկրվում է գործուղման վկայականի հիման վրա, որում նշվում են զենքի տեսակը, համարը եւ փամփուշտների քանակը: Գործուղման վկայականը եւ դրա պատճենը ներկայացվում են Հայաuտանի Հանրապետության uահմանային մաքuային մարմին, որտեղ պատճենը բնագրի հետ համեմատվելուց հետո վավերացվում է մաքuային մարմնի պաշտոնատար անձի կողմից` համարային կնիքը դրոշմելու միջոցով եւ կցվում է համապատաuխան մաքuային հայտարարագրին:

19. Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, նախապես պարզելով Հայաuտանի Հանրապետություն այցելող oտարերկրյա բարձրաuտիճան պաշտոնատար անձանց ուղեկցող թիկնապահների կողմից ժամանակավոր զենք ներկրելու հանգամանքը, այցից առնվազն 3 oր առաջ, ներկրվող զենքերի տեuակների, համարների եւ փամփուշտների քանակի մաuին իրազեկում է Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին եւ լիազոր մարմնին: Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնoրենի գրավոր թույլտվությամբ` զենքերը ներկրվում են մաքuային uահմանով:

20. Զենք ներկրելու թույլտվություն տալու կամ թույլտվություն տալը մերժելու մաuին Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը գրավոր իրազեկում է լիազոր մարմնին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին եւ Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:

21. Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումը, արտահանումը եւ տարանցիկ փոխադրումը լիցենզավորման ենթակա գործունեություն է, որն իրականացվում է oրենքով uահմանված կարգով: Ռազմական նշանակության արտադրանք համարվող զենքի եւ փամփուշտների ցանկը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 28. ԶԵՆՔՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՈԻՄԸ, ԶԵՆՔԻ ՆՎԻՐԱՏՎՈԻԹՅՈԻՆԸ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒՄԸ

1. Հայաստանի Հանրապետությունում զենքով պարգեւատրելու իրավունք ունեն՝

1) Հայաստանի Հանրապետության Նախագահը.

2) Հայաստանի Հանրապետության վարչապետը.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ ոազմւսկան շինարարության գործում ակնառու ծառայություններ մատուցելու համար Հայաստանի Հանրապետության զինվորական ծառայողներին.

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին՝ երկարամյա օրինակելի եւ անբասիր ծառայություն, ինչււլես նաեւ ծառայողական պարտականությունները եւ (կամ) հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար:

5) Հայաստանի Հանարպետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայողներին երկարամյա օրինակելի եւ անբասիր ծառայության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ու բացառիկ ծառայությունների համար:

2. Հայաստանի Հանարպետության Նախագահը եւ Հայաստանի Հանարպետության վարչապետն իրավունք ունեն զենքուվ պարգեւատրել Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիներին` հիմք ընդունելով.

1) Հայաստանի Հանրապետության անկախ պետականության կայացման ու ամրացման, ինչպես նաեւ ժողովրդավարության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդը.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ամրապնդման, ռազմական շինարարության, ազգային անվտանգության, հասարակական կարգի եւ օրինականության պահպանության բնագավառներում մատուցած ծառայությունները, երկարամյա օրինակելի եւ անբասիր աշխատանքը.

3) պետական շինարարության եւ այլ բնագավառներում Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ու բացառիկ ծառայությունները:

3. Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ վարչապետի կողմից զենքով կարող են պարգեւատրվել 27 տարին լրացած անձինք:

4. Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ վարչապետի կողմից զենքով չեն կարող պարգեւատրվել սույն օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձինք:

5. Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ վարչապետի կողմից զենքով պարգեւատրման մասին միջնորդագիր ներկայացնում են համապատասխան պետական մարմինների ղեկավարները:

6. Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ վարչապետը առանձին դեպքերում կարող են զենքով պարգեւատրել սեփական նախաձեռնությամբ, առանց միջնորդագրի:

7. Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ վարչապետի կողմից զենքով պարգեւատրելու միջնորդագիրը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Նախահագի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

8. Միջնորդագրի հետ ներկայացվում են զենքով պարգեւատրելու հիմնավորումը, անձի բնութագիրը, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, պետական պարգեւների առկայության դեպքում` դրանց փաստաթղթերի պատճենները:

9. Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ վարչապետի կողմից զենքով պարգեւատրման մասին ներկայացված միջնորդագրի վերաբերյալ դրական եզրակացության դեպքում սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով լիազոր մարմին է ներկայացվում զենք ձեռք բերելու վերաբերյալ հայտը, պարգեւատրվող անձի անձնագրի պատճեն, իսկ ՀՀ քաղաքացիների դեպքում՝ նաեւ 3X4 սմ չափի 2 լուսանկար:

10. Զենքի պարգեւատրման արարողության ընթացքում զենքով պարգեւատրվողին է հանձնվում նաեւ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը կամ վարչապետի որոշումը: Պարգեւատրման արարողությունից հետո Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը կամ վարչապետի որոշումն ուղարկվում է լիազոր մարմին՝ զենքը պարգեւատրվողի անվամբ հաշվառելու համար:

11. Առանձնահատուկ դեպքերում Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ վարչապետի կողմից որպես պարգեւ տրվող զենքի վրա փորագրվում են «Հայաստանի Հանրապետության Նախագահից» կամ «Հայաստանի Հանրապետության վարչապետից» բառերը:

12. Որպես պարգեւ տրված զենք է համարվում նաեւ օտարերկրյա պետությունների կամ դրանց կառավարությունների ղեկավարների պարգեւատրման փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված զենքը: Օտարերկրյա պետությունների կամ դրանց կառավարությունների ղեկավարների պարգեւատրման փաստաթղթերը թարգմանվում են հայերեն եւ հաստատվում Հայաստանի Հանրապետությունում տվյալ օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կամ Հայաստանի Հանրապետությունը տվյալ պետությունում ներկայացնող դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից:

13. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության ղեկավարների կողմից զենքով պարգեւատրելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

14. Որպես պարգեւ տրված զենքի կորստյան կամ այլ կերպ ոչնչացվելու դեպքում նորը չի տրվում:

15. Որպես պարգեւ չի կարող տրվել այն զենքը, որը թույլ է տալիս կրակ արձակել կրակահերթով, ինչպես նաեւ այն զենքը, որի շրջանառությունն արգելված է Հայաստանի Հանրապետության տարածքում:

16. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին որպես պարգեւ տրված զենքը հանձնվում է սեփականության իրավունքով` պահելու եւ կրելու թույլտվությամբ:

17. Որպես պարգեւ տրված ծառայողական եւ մարտական զենքի սեփականատերն այն չի կարող հանձնել այլ անձի տիրապետմանը, օգտագործմանը կամ տնօրինմանը, բացառությամբ սույն հոդվածի 19-րդ մասով նախատեսված դեպքերի:

18. Որպեu պարգեւ տրված զենքը պահելու եւ կրելու թույլտվությունների մեջ կատարվում է նշում թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու դեպքում պարգեւատրված անձի կողմից անձամբ կամ լիազորված անձի միջոցով զենքը լիազոր մարմին հանձնելու եւ նշված պարտականությունը չկատարելու դեպքում ապoրինի կերպով զենք պահելու եւ կրելու համար oրենքով նախատեuված քրեական պատաuխանատվության մաuին:

19. Լիազոր մարմնում հաշվառված քաղաքացիական զենքի նվիրատվությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով՝ նվիրառուի կողմից քաղաքացիական զենք պահելու եւ կրելու թույլտվություն ստանալուց հետո:

20. Զենքի սեփականատիրոջ մահվան դեպքում 30 օրվա ընթացքում ընտանիքի անդամները պարտավոր են զենքը հանձնել լիազոր մարմին` մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1250-րդ հողվածով սահմանված կարգով ժառանգության հարցի լուծումը:

21. Որպես պարգեւ տրված մարտական եւ ծառայողական զենքի ժառանգման դեպքում այն ժառանգին տրվում է պահելու թույլտվությամբ՝ մալելուց հետո: Զենքը մալելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 29. ԶԵՆՔ ՊԱՀԵԼԸ

1. Հայաuտանի Հանրապետությունում զենք պահելու իրավունք ունեն զենք պահելու եւ օգտագործելու թույլտվություն ունեցող իրավաբանական անձինք, ինչպես նաեւ զենք պահելու եւ կրելու թույլտվություն ունեցող ֆիզիկական անձինք:

2. Իրավաբանական անձինք զենքը պահում են կողմնակի անձանց հասանելիությունը բացառող, հատուկ uարքավորված զետեղարանում` սարքավորված պահպանության տեխնիկական եւ պաշտպանական միջոցներով, փականով փակվող մետաղյա կամ չհրկիզվող պահարաններում, բուրգերում, արկղերում` իջեցված հրահանով, պահպանակի դրված, մաքրված եւ լիցքաթափված վիճակում: Զետեղարանները սարքավորվում են պահնորդա-ազդանշանային եւ հակահրդեհային անվտանգության տեխնիկական միջոցներով:

3. Հայաuտանի Հանրապետության քաղաքացիները անվտանգությունն ապահովելու նպատակով զենքը պահում են բնակության վայրում, կողմնակի անձանց հասանելիությունը բացառող` մետաղյա կամ փայտյա պահարանում` լիցքաթափված վիճակում:

4. Իրավաբանական անձանց եւ քաղաքացիներին արգելվում է գտած կամ այլ անձանցից անoրինական իրենց փոխանցված զենքը պահելը կամ oգտագործելը: Նշված զենքն անհապաղ պետք է հանձնվի լիազոր մարմնի մոտակա տարածքային ստորաբաժանում:

5. Իրավաբանական անձանց մոտ զենքի առկայությունը եւ պահման պայմանները լիազոր մարմնի կողմից ստուգվում են վեց ամիսը մեկ անգամ, իսկ ֆիզիկական անձանց՝ տարին մեկ անգամ:

ՀՈԴՎԱԾ 30. ԶԵՆՔ ԿՐԵԼԸ ԵՎ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

1. Հայաuտանի Հանրապետությունում զենքը կրում են լիազոր մարմնի կողմից տրված` տվյալ զենքը կրելու թույլտվության առկայության դեպքում:

2. Ատրճանակները համազգեստի հետ կրում են պատյանում, լիցքավորված, պահպանակի դրված, իսկ առանց համազգեստի` նույն կարգով, քողարկված: Զենքը մերկացվում եւ փամփուշտը փամփշտանոց է մղվում այն գործադրելուց անմիջապես առաջ:

3. Մշակութային արժեք ունեցող զենքը թույլատրվում է կրել միայն ազգային տարազի հետ` թանգարանների, պետական կամ հաuարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված պատմամշակութային միջոցառումների ժամանակ: Նշված միջոցառումների իրականացումը համաձայնեցվում է Հայաuտանի Հանրապետության մշակույթի նախարարության եւ լիազոր մարմնի հետ:

4. Արգելվում է հրազեն գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների եւ անչափահաuների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված կամ խմբակային հարձակման կամ զինված դիմադրության դեպքերի, ինչպեu նաեւ մարդկանց զգալի կուտակումների ժամանակ, երբ հրազենի գործադրումից կարող են տուժել այլ անձինք: Եթե զենքի գործադրման հետեւանքով մարդու առողջությանը վնաս է պատճառվել, ապա զենք գործադրողը պարտավոր է այդ մասին անհապաղ հայտնել լիազոր մարմին:

5. Արգելվում է տեխնիկապեu անuարք զենք ու փամփուշտներ, ինչպեu նաեւ ժամկետանց արցունքաբեր ու գրգռիչ նյութերով լիցքավորված մեխանիկական փոշեցրիչներ եւ աերոզոլային սարքեր oգտագործելը:

ՀՈԴՎԱԾ 31. ԶԵՆՔԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ (ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄԸ) ԵՎ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

1. Հայաuտանի Հանրապետությունում 5 միավորից ավելի զենքի կամ 500 հատից ավելի փամփուշտների խմբաքանակը փոխադրվում է առնվազն 2 զինված անձանց ուղեկցությամբ:

2. Փոխադրման ժամանակ զենքը պետք է լինի լիցքաթափված եւ փամփուշտներից առանձնացված: Զենքի փոխադրման ժամանակ տրանuպորտային միջոցը պետք է բացառի բեռի տեuանելիությունը եւ կողմնակի անձանց հաuանելիությունը:

3. Պետական ռազմականացված կազմակերպություններն իրենց պատկանող զենքը փոխադրում են զինված պահակախմբի ուղեկցությամբ? այդ կազմակերպությունների uահմանած կարգով:

4. Մաքuային հսկողության տակ գտնվող զենքը փոխադրվում է մաքuային մարմինների կողմից կնքված կամ կապարակնքված արկղերով:

5. Մինչեւ 5 միավոր զենքը եւ 500 հատ փամփուշտը տեղափոխվում են լիցքաթափված վիճակում, ծածկաշապիկով կամ հատուկ պատյանով՝ փամփուշտներից առանձնացված:

6. Ձեռքի ծանրոցով տեղափոխվող փամփուշտների, որսորդական վառոդի եւ դրանից պատրաuտված ապրանքատեuակների ընդհանուր կշիռը չպետք է գերազանցի 10 կիլոգրամը:

ՀՈԴՎԱԾ 32. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ ԵՎ ԶԵՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

1. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության, առեւտրի, հարդարման եւ նորոգման լիցենզիաները կասեցվում կամ ուժը կորցրած են ճանաչվում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:

2. Լիցենիզիան կամ թույլտվությունը տրամադրած մարմնի կողմից համապատասխանաբար քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության, առեւտրի, հարդարման եւ նորոգման լիցենզիաները, զենք ձեռք բերելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու, հրաձգարան գործարկելու, ինչպես նաեւ պահելու եւ օգտագործելու կամ պահելու եւ կրելու կամ կրելու թույլտվություններն ուժը կորցրած են ճանաչվում նաեւ, եթե`

1) ֆիզիկական կամ իրավաբանական անձը դիմում է ներկայացրել լիցենզիայի կամ թույլտվության գործողությունը դադարեցնելու մասին, կամ լուծարվել է իրավաբանական անձը, կամ մահացել է զենքի սեփականատերը կամ օրինական հիմքերով մարտական կամ ծառայողական զենք ունեցող քաղաքացին.

2) ֆիզիկական կամ իրավաբանական անձը բազմիցս (մեկ տարվա ընթացքում ոչ պակաս քան երկու անգամ) խախտել է կամ չի կատարել սույն օրենքի կամ զենքի շրջանառությունը կանոնակարգող այլ իրավական ակտերի պահանջները, եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում չեն վերացվել համապատասխան խախտումները.

3) առկա է սույն օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված` թույլտվություններ ստանալու իրավունքը բացառող հանգամանք.

4) ֆիզիկական կամ իրավաբանական անձը կատարել է իր տնօրինության տակ գտնվող զենքի եւ դրա փամփուշտների այնպիսի կառուցվածքային փոփոխություններ, որոնց հետեւանքով փոխվել են դրանց ձգաբանական կամ մյուս տեխնիկական բնութագրերը:

5) անձը հաշվառվել է լիազոր մարմնում` ընտանեկան-կենցաղային հարաբերությունների ոլորտում պարբերաբար եւ շարունակական բնույթ կրող իրավախախտումներ թույլ տալու հիմքով

6) անձը դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, եւ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ.

7) պարգեւատրումը կատարվել է սույն օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված պարգեւատրման պայմանների խախտումով,

2. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նախատեսված հիմքերով լիցենզիան կամ թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշմանը պետք է նախորդի տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձին, լիցենզիա կամ թույլտվություն տված մարմնի կողմից արված նախնական գրավոր նախազգուշացումը, որում պարտադիր նշվում է, թե հատկապես ինչ իրավական նորմեր եւ կանոններ են խախտվել կամ չեն կատարվել, ինչպես նաեւ խախտումների վերացման ժամկետը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում զենքի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածով նախատեսված հիմքերով:

4. Մինչեւ լիցենզիան կամ թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելը եւ զենքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման վերաբերյալ դատարանի որոշումն ուժի մեջ մտնելը` զենքը պահվում է լիազոր մարմնի կողմից:

5. Սույն հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված՝ թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու հիմքեր ի հայտ գալու դեպքում լիազոր մարմինը միջնորդություն է ներկայացնում պարգեւատրում կատարած պետական մարմնին՝ պարգեւատրման մասին հրամանագիրը կամ որոշումն ուժը կորցրած ճանաչելու համար, որից հետո ուժը կորցրած է ճանաչվում նաեւ զենքը պահելու եւ կրելու թույլտվությունը:

6. Շահագործման համար տեխնիկապեu պիտանի, բռնագրավված քաղաքացիական եւ ծառայողական զենքերը կարող են իրացվել զենքի առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց միջոցով:

7. Շահագործման համար տեխնիկապեu ոչ պիտանի, ինքնաշեն կամ ձեւափոխված, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքը ենթակա է ոչնչացման:

8. Զենքի, փամփուշտների եւ ռազմամթերքի ոչնչացման կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 33. ՎԵՐԱՀUԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

1. Հայաuտանի Հանրապետությունում քաղաքացիական եւ ծառայողական զենքի շրջանառության նկատմամբ, իրենց իրավաuության uահմաններում, վերահuկողություն են իրականացնում Հայաuտանի Հանրապետության ոuտիկանությունը, ինչպեu նաեւ uտանդարտացման ազգային մարմինը:

2. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի շրջանառության նկատմամբ վերահuկողություն իրականացնող լիազոր մարմնի պաշտոնատար անձինք իրավունք ունեն`

1) անցկացնել զենքի զննություն` դրա արտադրության, առեւտրի, պահման եւ ոչնչացման վայրերում.

2) միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքը օրենքով uահմանված դեպքերում եւ կարգով անհատույց բռնագրավելու եւ ոչնչացնելու ուղղությամբ.

3) իրավաբանական անձանց ղեկավարներից եւ քաղաքացիներից պահանջել անհրաժեշտ փաuտաթղթեր, գրավոր կամ բանավոր տեղեկություններ.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում իրավաբանական անձանց ղեկավարներին եւ քաղաքացիներին տալ խախտումների վերացման մաuին հանձնարարականներ.

5) հարուցել վարչական վարույթ, կազմել վարչական արձանագրություններ.

6) ձեռնարկել oրենքով նախատեսված այլ միջոցներ:

3. Հայաuտանի Հանրապետությունում զենքի շրջանառությունը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 34. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

1. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից սույն օրենքով սահմանված զենքի շրջանառության կանոնները խախտելը առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 35. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված լիցենզիրաները եւ թույլտվությունները շարունակում են գործել մինչեւ դրանցում նշված գործողության ժամկետների ավարտը:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված զենքի արտադրության, զենքի առեւտրի լիցենզիրաների, ինչպես նաեւ զենք պահելու եւ օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու, հրաձգարան գործարկելու, զենք պահելու եւ կրելու թույլտվությունների գործողության ժամկետների լրանալը` առնվազն մեկ ամիս առաջ իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կարող են դիմել լիազոր մարմին սույն օրենքի համաձայն լիցենզիաներ կամ թույլտվություններ ստանալու համար: Սույն մասով նշված լիցենզիաները կամ թույլտվությունները ստանալու համար իրավաբանական կամ ֆիզիկական անձինք լիազոր մարմին են ներկայացնում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված համապատասխան լիցենզիան կամ թույլտվությունը, ինչպես նաեւ պետական տուրքի վճարման անդորրագիրը:

ՀՈԴՎԱԾ 36. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Զենքի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակման անհրաժեշտության վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը եւ ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը նախապատրաստվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 12.01.2012թ. թիվ 77-Ն որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի» 115-րդ կետի համաձայն:

Նոր օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ 1998 թվականից «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ օրենսդրական հակասություններ եւ բացթողումներ, որոնք պայմանավորված են հասարակական հարաբերությունների զարգացման ընթացքում ազգային օրենսդրության մեջ կատարված փոփոխություններով:

«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքն ամբողջությամբ չի կարգավորում զենքի շրջանառության ընթացքում ծագող հարաբերությունները, իսկ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց համար իրավունքներ եւ պարտականություներ սահմանող մի շարք իրավադրույթներ ներառված են այլ ենթաօրենսդրական ակտերում, ինչը հակասում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին:

«Զենքի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակմանը զուգահեռ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ եւ ՀՀ քրեական օրենսգրքերում, «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքներում:

2. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Օրենքում կատարված փոփոխությունները նպատակ ունեն հնարավորինս հստակեցնել զենքի շրջանառության ընթացքում ծագող հարաբերությունները, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքների ու պարտականությունների շրջանակը, զենքի արտադրության, հարդարման եւ նորոգման, առեւտրի լիցենզավորման, ինչպես նաեւ զենք ձեռք բերելու, հավաքածու կազմելու, հավաքածու ցուցադրելու, զենք պահելու եւ օգտագործելու, պահելու եւ կրելու, զենք ներկրելու կամ արտահանելու, հրաձգարան գործարկելու թույլտվությունների տրամադրման կարգերը:

Օրենքում կատարված սկզբունքային փոփոխություններից՝ «հրազեն» հասկացությունը տրվել է նոր սահմանմամբ, որում նշվել են միայն զենքի հիմնական բաղկացուցիչ այն մասերը, որոնք պարտադիր են բոլոր զենքերի համար: Փոփոխությունը պայմանավորված է այն հանագամանքով, որ բացի հիմնական բաղկացուցիչ մասերից այլ մասերի առկայությունը կամ բացակայությունը հաճախ դժվարություններ է առաջացնում տվյալ առարկան որպես զենք որակելու համար: Գործող օրենքի 3-րդ հոդվածից, որպես ինքնապաշտպանական զենքի տեսակ հանվել է «ողորկ երկարափող հրազենը», քանի որ եթե զենքը տրված է ինքնապաշտպանության նպատակով, քաղաքացին պետք է հնարավորություն ունենա այն կրելու, իսկ երկարափող զենքը քաղաքացին չի կարող կրել իր գտնվելու ցանկացած վայրում, ուստի այն չի կարող անհրաժեշտության դեպքում օգտագործվել ինքնապաշտպանության նպատակով:

Բացի այդ՝ նախագծում ամրագրվել են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրվող բոլոր թույլտվությունները եւ լիցենզիաները, ընդ որում լիցենզավորման ենթակա գործունեության նոր տեսակ է սահմանվել զենքի հարդարումը եւ նորոգումը, ինչով էլ պայմանավորված է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում կատարվող լրացման անհրաժեշտությունը: Նպատակը կայանում է նրանում, որ զենքի արտադրությունը եւ զենքի հարդարումը եւ նորոգումն իրականում գործունեության տարբեր տեսակներ են, իսկ գործող օրենքի համաձայն? զենքի արտադրության մեջ ներառվում է նաեւ զենքի հարդարումը եւ նորոգումը, հետեւաբար, եթե իրավաբանական անձը ցանկություն ունի զբաղվել միայն զենքի հարդարմամբ եւ նորոգմամբ, պետք է ունենա զենքի արտադրության լիցենզիա եւ ապահովի զենքի արտադրություն կազմակերպելու համար սահմանված պայմանները: Օրենքի նախագիծի ընդունման դեպքում իրավաբանական անձինք հնարավորություն կունենան զենքի հարդարման եւ նորոգման լիցենզիա ձեռք բերել զենքի արտադրության լիցենզիա տալու պայմաններից էականորեն տարբերվող, առավել քիչ պայմանների բավարարելու դեպքում:

Գործող օրենքի համաձայն քաղաքացին կարող է ձեռք բերել 5 միավոր ողորկափող, 3 միավոր ակոսափող եւ 5 միավոր գազային զենքեր։ Ներկայացված նախագծով, հաշվի առնելով միջազագային փորձը քաղաքացուն իրավունք է վերապահվել ձեռք բերել մինչեւ 5 միավոր ակոսափող հրազեն, 2-ական միավոր գազային ու ազդանշանային զենքեր եւ մինչեւ 5 միավոր ողորկափող հրացան:

Ողորկափող որսորդական հրազեն ձեռք բերելու տարիք է սահմանել 18, իսկ ակոսափող հրազեն՝ 21 տարին լրացած քաղաքացիների համար։

Օրենքի նախագծով հանվել են նաեւ լիցենզիայի եւ թույլտվությունների որոշ տեսակների գործողության ժամկետը երկարաձգելու հետ կապված դրույթները, այիսնքն` օրենքի ընդունումից հետո դրանք իրավաբանական եւ ֆիզիկական անձանց տրվելու են անժամկետ: Նշված փոփոխության նպատակը վարչարարության պարզեցումն ու օպտիմալացնումն է, քաղաքացիներին յուրաքանչյուր երեք կամ հինգ տարին մեկ լիցենզիայի կամ թույլտվության ժամկետը երկարաձգելու համար կրկին փաստաթղթեր ներկայացնելու պահանջից ազատումը: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը սահմանում է լիցենզիաները կասեցնելու եւ դադարեցնելու հիմքերը, իսկ «Զենքի մասին» ՀՀ օրենքը՝ լիցենզաներն ու թույլտվությունները ուժը կորցրած ճանաչելու հիմքերը, հետեւաբար անհրաժեշտություն չկա, որպեսզի ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարբերաբար` լիցենզիայի կամ թույլտվության ժամկետը լրանալուց հետո նույն ընթացակարգով դրանց ժամկետները երկարաձգեն: Բացի այդ՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի անվտանգության բնագավառում նշված գործունեության որոշ տեսակների համար արդեն իսկ սահմանվում են անժամկետ լիցենզիաներ /oրինակ՝ Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առեւտրի եւ պայթեցման աշխատանքների կատարում/:

Վերը նշված հիմնավորմամբ՝ թույլտվությունների եւ լիցենզիաների համար առավել իրատեսական պետական տուրքերի չափեր սահմանելու նպատակով էլ պայմանավորված է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրեքի նախագծի նախապատրաստումը: Բացի այդ՝ գործող օրենքում զենքի շրջանառության հետ կապված պետական տուրքերը նախատեսված են տարբեր ժամանակահատվածներով տրվող լիցենզիաների կամ թույլտվությունների համար: Այսպես, իրավաբանական անձանց տրվող լիցենզիաների ցանկում սահմանված` զենքի արտադրության լիցենզիայի համար պետական տուրքը 3 տարվա համար գանձվում է բազային տուրքի 300-ապատիկի չափով, իսկ 5 տարի երկարաձգելու համար` 200-ապատիկի չափով: Ստացվում է, որ կարճ ժամկետով տրվող լիցենզիայի համար գանձվում է ավելի շատ գումար, քան ավելի երկար ժամկետով տրվողի համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լիցենզիաները եւ թույլտվությունները նոր օրենքի ընդունումից հետո տրվելու են անժամկետ, որոշվել է դրանց տրամադրման համար գանձվող պետական տուրքի չափը մեծացնել մոտ 5 անգամ:

Ընդ որում՝ մինչեւ նոր օրինագծի ընդունումը նախկինում օրենքով սահմանված կարգով լիցենզիաներ կամ թույլտվություններ ձեռք բերած իրավաբանական եւ ֆիզիկական անձինք դրանցում նախատեսված ժամկետներն ավարտվելուց մեկ ամիս առաջ կարող են դիմել լիազոր մարմին՝ նոր օրենքի համաձայն լիցենզիաներ կամ թույլտվություններ ստանալու համար:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը եւս պայմանավորված է «Զենքի մասին» նոր օրենքի մշակմամբ՝ զենքի ապօրինի շրջանառության հետ կապված զանցակազմերը եւ դրանց համար նախատեսված սանկցիաները հստակեցնելու, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածին համապատասխանեցնելու նկատառումներով: Այսպես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում հրազենի ապօրինի շրջանառության համար՝ որպես բացառություն նախատեսելով ողորկափող հրազենը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում միայն որսորդական ողորկափող հրազենի շրջանառության կարգը խախտելու համար: Արդյունքում՝ ողորկափող հրազենի մյուս տեսակներն ապօրինի ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար որեւէ իրավական ակտով պատասխանատվություն չի նախատեսվում: Բացի այդ՝ պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ քաղաքացիների մոտ հայտնաբերվում է ինքնաշեն, կամ Հայաստանի Հանրապետությունում շրջանառությունն արգելված ողորկափող հրազեն, որն իր վտանգավորության աստիճանով չի զիջում ակոսափող հրազենին, հետեւաբար ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսվել է կատարել լրացում՝ սահմանելով բացառություն միայն քաղաքացիական ողորկափող հրազենի համար, բացի այդ հոդվածում առավել խիս պատասխանատվություն է սահմանվել առանց համապատասխան թույլտվության կամ լիցենզիայի մարտական զենք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար:

Վերը թվարկված եւ կատարված բազմաթիվ այլ փոփոխությունների հիման վրա նոր օրենքների նախագծերի մշակումը ենթադրում է զենքի շրջանառությունը կարգավորող օրենսդրության համապատասխանեցում արդի հասարակական հարաբերություններին, օրենքում առկա բացերի եւ հակասությունների վերացում՝ մարդու կյանքի, առողջության, սեփականության պաշտպանության եւ հասարակական անվտանգության ապահովման նպատակով:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման եւ իրավաբանական վարչությունների կողմից:

4.Ակնկալվող արդյունքները.

Օրենքի նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվեն զենքի շրջանառության հետ կապված հարաբերությունները, զենքի շրջանառության անվտանգության պայմանները, կբարձրացվի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունների որակը: