ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այuուհետեւ` oրենք) 19.1 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 19.1 «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիցենզիաներ եւ թույլտվություններ տալու համար պետական տուրքի դրույքաչափերը
1. Իրավաբանական անձանց տրվող լիցենզիաներ
1) Զենքի արտադրություն` |
բազային տուրքի 1500-ապատիկի չափով |
2) Զենքի առեւտուր` |
բազային տուրքի 1200-ապատիկի չափով |
3) Զենքի հարդարում եւ նորոգում՝ | բազայի տուրքի 500-ապատիկի չափով |
1) յուրաքանչյուր միավոր զենք ձեռք բերելու համար |
բազային տուրքի եռապատիկի չափով |
2) զենքի 100-ական փամփուշտից բաղկացած խմբաքանակ ձեռք բերելու համար` |
բազային տուրքի 50 տոկոսի չափով |
3) Զենք պահելու եւ oգտագործելու համար` |
բազային տուրքի 100-ապատիկի չափով |
4) Զենքի հավաքածու կազմելու համար` |
բազային տուրքի 100-ապատիկի չափով |
5) Զենքի հավաքածու ցուցադրելու համար` (6 ամիս գործողության ժամկետով) |
բազային տուրքի 100-ապատիկի չափով |
6) Զենք կամ փամփուշտներ ներկրելու կամ արտահանելուհամար` (6 ամիu գործողության ժամկետով) |
բազային տուրքի տասնապատիկի չափով |
7) Հրաձգարան գործարկելու համար` | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
3. Ֆիզիկական անձանց տրվող թույլտվություններ
1) Հայաuտանի Հանրապետության քաղաքացիներին`
ա. զենք պահելու եւ կրելու համար |
բազային տուրքի տասնապատիկի չափով |
բ. զենքի հավաքածու կազմելու համար` |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
գ. զենքի հավաքածու ցուցադրելու համար` (6 ամիս գործողության ժամկետով) |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
դ. Հավաքածուի մեջ ներառելու նպատակով զենք ձեռք բերելու համար` (մեկ ամիս գործողության ժամկետով) |
բազային տուրքի հնգապատիկի չափով |
ե. զենք կամ փամփուշտներ ներկրելու կամ արտահանելու համար` (3 ամիu գործողության ժամկետով) |
բազային տուրք կրկնապատիկի չափով |
զ. հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողներին` զենք կրելու համար՝ | բազային տուրքի տասնապատիկի չափով |
2) Oտարերկրյա քաղաքացիներին`
ա. քաղաքացիական զենք ձեռք բերելու եւ արտահանելու համար` (7 oր գործողության ժամկետով) | բազային տուրքի տասնապատիկի չափով |
4. Uույն հոդվածում նշված լիցենզիաներն ութույլտվությունները վերաձեւակերպելու կամ վերականգնելու համար | լիցենզիայի կամ թույլտվության տվյալ տեuակը տալու համար uահմանված դրույքաչափի հիuուն տոկոuի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 12-ապատիկից»: |
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 28.1 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 28.1. «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված թույլտվություններ տալու համար պետական տուրքի գծով արտոնությունները
1. Զենքով պարգեւատրված անձինք, ինչպես նաեւ պետական ռազմականացված կազմակերպություններն ու այն մարմինները, որոնց պաշտոնատար անձանց կամ պետական ծառայողներին օրենքով նախատեսված դեպքերում իրավունք է վերապահված պահել եւ կրել զենք ազատվում են զենք պահելու եւ կրելու թույլտվության համար նախատեսված պետական տուրքի վճարումներից:
2. Ուսումնական հաստատություններն ազատվում են զենք ձեռք բերելու, զենք պահելու եւ օգտագործելու թույլտվությունների համար նախատեսված պետական տուրքի վճարումներից:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Զենքի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակման անհրաժեշտության վերաբերյալ
1. Ընթացիկ իրավիճակը եւ ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը նախապատրաստվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 12.01.2012թ. թիվ 77-Ն որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի» 115-րդ կետի համաձայն:
Նոր օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ 1998 թվականից «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ օրենսդրական հակասություններ եւ բացթողումներ, որոնք պայմանավորված են հասարակական հարաբերությունների զարգացման ընթացքում ազգային օրենսդրության մեջ կատարված փոփոխություններով:
«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքն ամբողջությամբ չի կարգավորում զենքի շրջանառության ընթացքում ծագող հարաբերությունները, իսկ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց համար իրավունքներ եւ պարտականություներ սահմանող մի շարք իրավադրույթներ ներառված են այլ ենթաօրենսդրական ակտերում, ինչը հակասում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին:
«Զենքի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակմանը զուգահեռ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ եւ ՀՀ քրեական օրենսգրքերում, «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքներում:
2. Կարգավորման նպատակը եւ բնույթը.
Օրենքում կատարված փոփոխությունները նպատակ ունեն հնարավորինս հստակեցնել զենքի շրջանառության ընթացքում ծագող հարաբերությունները, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքների ու պարտականությունների շրջանակը, զենքի արտադրության, հարդարման եւ նորոգման, առեւտրի լիցենզավորման, ինչպես նաեւ զենք ձեռք բերելու, հավաքածու կազմելու, հավաքածու ցուցադրելու, զենք պահելու եւ օգտագործելու, պահելու եւ կրելու, զենք ներկրելու կամ արտահանելու, հրաձգարան գործարկելու թույլտվությունների տրամադրման կարգերը:
Օրենքում կատարված սկզբունքային փոփոխություններից՝ «հրազեն» հասկացությունը տրվել է նոր սահմանմամբ, որում նշվել են միայն զենքի հիմնական բաղկացուցիչ այն մասերը, որոնք պարտադիր են բոլոր զենքերի համար: Փոփոխությունը պայմանավորված է այն հանագամանքով, որ բացի հիմնական բաղկացուցիչ մասերից այլ մասերի առկայությունը կամ բացակայությունը հաճախ դժվարություններ է առաջացնում տվյալ առարկան որպես զենք որակելու համար: Գործող օրենքի 3-րդ հոդվածից, որպես ինքնապաշտպանական զենքի տեսակ հանվել է «ողորկ երկարափող հրազենը», քանի որ եթե զենքը տրված է ինքնապաշտպանության նպատակով, քաղաքացին պետք է հնարավորություն ունենա այն կրելու, իսկ երկարափող զենքը քաղաքացին չի կարող կրել իր գտնվելու ցանկացած վայրում, ուստի այն չի կարող անհրաժեշտության դեպքում օգտագործվել ինքնապաշտպանության նպատակով:
Բացի այդ՝ նախագծում ամրագրվել են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրվող բոլոր թույլտվությունները եւ լիցենզիաները, ընդ որում լիցենզավորման ենթակա գործունեության նոր տեսակ է սահմանվել զենքի հարդարումը եւ նորոգումը, ինչով էլ պայմանավորված է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում կատարվող լրացման անհրաժեշտությունը: Նպատակը կայանում է նրանում, որ զենքի արտադրությունը եւ զենքի հարդարումը եւ նորոգումն իրականում գործունեության տարբեր տեսակներ են, իսկ գործող օրենքի համաձայն` զենքի արտադրության մեջ ներառվում է նաեւ զենքի հարդարումը եւ նորոգումը, հետեւաբար, եթե իրավաբանական անձը ցանկություն ունի զբաղվել միայն զենքի հարդարմամբ եւ նորոգմամբ, պետք է ունենա զենքի արտադրության լիցենզիա եւ ապահովի զենքի արտադրություն կազմակերպելու համար սահմանված պայմանները: Օրենքի նախագիծի ընդունման դեպքում իրավաբանական անձինք հնարավորություն կունենան զենքի հարդարման եւ նորոգման լիցենզիա ձեռք բերել զենքի արտադրության լիցենզիա տալու պայմաններից էականորեն տարբերվող, առավել քիչ պայմանների բավարարելու դեպքում:
Գործող օրենքի համաձայն քաղաքացին կարող է ձեռք բերել 5 միավոր ողորկափող, 3 միավոր ակոսափող եւ 5 միավոր գազային զենքեր։ Ներկայացված նախագծով, հաշվի առնելով միջազագային փորձը քաղաքացուն իրավունք է վերապահվել ձեռք բերել մինչեւ 5 միավոր ակոսափող հրազեն, 2-ական միավոր գազային ու ազդանշանային զենքեր եւ մինչեւ 5 միավոր ողորկափող հրացան:
Ողորկափող որսորդական հրազեն ձեռք բերելու տարիք է սահմանել 18, իսկ ակոսափող հրազեն՝ 21 տարին լրացած քաղաքացիների համար։
Օրենքի նախագծով հանվել են նաեւ լիցենզիայի եւ թույլտվությունների որոշ տեսակների գործողության ժամկետը երկարաձգելու հետ կապված դրույթները, այիսնքն` օրենքի ընդունումից հետո դրանք իրավաբանական եւ ֆիզիկական անձանց տրվելու են անժամկետ: Նշված փոփոխության նպատակը վարչարարության պարզեցումն ու օպտիմալացնումն է, քաղաքացիներին յուրաքանչյուր երեք կամ հինգ տարին մեկ լիցենզիայի կամ թույլտվության ժամկետը երկարաձգելու համար կրկին փաստաթղթեր ներկայացնելու պահանջից ազատումը: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը սահմանում է լիցենզիաները կասեցնելու եւ դադարեցնելու հիմքերը, իսկ «Զենքի մասին» ՀՀ օրենքը՝ լիցենզաներն ու թույլտվությունները ուժը կորցրած ճանաչելու հիմքերը, հետեւաբար անհրաժեշտություն չկա, որպեսզի ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարբերաբար` լիցենզիայի կամ թույլտվության ժամկետը լրանալուց հետո նույն ընթացակարգով դրանց ժամկետները երկարաձգեն: Բացի այդ՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի անվտանգության բնագավառում նշված գործունեության որոշ տեսակների համար արդեն իսկ սահմանվում են անժամկետ լիցենզիաներ /oրինակ՝ Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առեւտրի եւ պայթեցման աշխատանքների կատարում/:
Վերը նշված հիմնավորմամբ՝ թույլտվությունների եւ լիցենզիաների համար առավել իրատեսական պետական տուրքերի չափեր սահմանելու նպատակով էլ պայմանավորված է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրեքի նախագծի նախապատրաստումը: Բացի այդ՝ գործող օրենքում զենքի շրջանառության հետ կապված պետական տուրքերը նախատեսված են տարբեր ժամանակահատվածներով տրվող լիցենզիաների կամ թույլտվությունների համար: Այսպես, իրավաբանական անձանց տրվող լիցենզիաների ցանկում սահմանված` զենքի արտադրության լիցենզիայի համար պետական տուրքը 3 տարվա համար գանձվում է բազային տուրքի 300-ապատիկի չափով, իսկ 5 տարի երկարաձգելու համար` 200-ապատիկի չափով: Ստացվում է, որ կարճ ժամկետով տրվող լիցենզիայի համար գանձվում է ավելի շատ գումար, քան ավելի երկար ժամկետով տրվողի համար:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լիցենզիաները եւ թույլտվությունները նոր օրենքի ընդունումից հետո տրվելու են անժամկետ, որոշվել է դրանց տրամադրման համար գանձվող պետական տուրքի չափը մեծացնել մոտ 5 անգամ:
Ընդ որում՝ մինչեւ նոր օրինագծի ընդունումը նախկինում օրենքով սահմանված կարգով լիցենզիաներ կամ թույլտվություններ ձեռք բերած իրավաբանական եւ ֆիզիկական անձինք դրանցում նախատեսված ժամկետներն ավարտվելուց մեկ ամիս առաջ կարող են դիմել լիազոր մարմին՝ նոր օրենքի համաձայն լիցենզիաներ կամ թույլտվություններ ստանալու համար:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը եւս պայմանավորված է «Զենքի մասին» նոր օրենքի մշակմամբ՝ զենքի ապօրինի շրջանառության հետ կապված զանցակազմերը եւ դրանց համար նախատեսված սանկցիաները հստակեցնելու, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածին համապատասխանեցնելու նկատառումներով: Այսպես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում հրազենի ապօրինի շրջանառության համար՝ որպես բացառություն նախատեսելով ողորկափող հրազենը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում միայն որսորդական ողորկափող հրազենի շրջանառության կարգը խախտելու համար: Արդյունքում՝ ողորկափող հրազենի մյուս տեսակներն ապօրինի ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար որեւէ իրավական ակտով պատասխանատվություն չի նախատեսվում: Բացի այդ՝ պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ քաղաքացիների մոտ հայտնաբերվում է ինքնաշեն, կամ Հայաստանի Հանրապետությունում շրջանառությունն արգելված ողորկափող հրազեն, որն իր վտանգավորության աստիճանով չի զիջում ակոսափող հրազենին, հետեւաբար ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսվել է կատարել լրացում՝ սահմանելով բացառություն միայն քաղաքացիական ողորկափող հրազենի համար, բացի այդ հոդվածում առավել խիս պատասխանատվություն է սահմանվել առանց համապատասխան թույլտվության կամ լիցենզիայի մարտական զենք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար:
Վերը թվարկված եւ կատարված բազմաթիվ այլ փոփոխությունների հիման վրա նոր օրենքների նախագծերի մշակումը ենթադրում է զենքի շրջանառությունը կարգավորող օրենսդրության համապատասխանեցում արդի հասարակական հարաբերություններին, օրենքում առկա բացերի եւ հակասությունների վերացում՝ մարդու կյանքի, առողջության, սեփականության պաշտպանության եւ հասարակական անվտանգության ապահովման նպատակով:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման եւ իրավաբանական վարչությունների կողմից:
4.Ակնկալվող արդյունքները.
Օրենքի նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվեն զենքի շրջանառության հետ կապված հարաբերությունները, զենքի շրջանառության անվտանգության պայմանները, կբարձրացվի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունների որակը: