Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-286-30.04.2004-ՖՎ,ՍԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1 փե-տրվարի 1999 թվականի, ՀՕ-285, այսուհետ` օրենք) նախաբանն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 1-ին գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ նպատակը

Սույն օրենքը կարգավորում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորման, միջուկային տեղակայանքների, իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության, իոնացնող ճառագայթումից պաշտպանության, ռադիոակտիվ թափոնների կառավարման, ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանության, միջուկային վնասի, դրա փոխհատուցման եւ ատոմային էներգիայի օգտագործման հետ կապված այլ հարաբերություններ` անձնակազմի, բնակչության, շրջակա միջավայրի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերի պաշտպանության նպատակով:

Հոդված 2. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի նորմատիվ իրավական կարգավորումը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ պետական կառավարման մարմինները սույն օրենքին համապատասխան իրականացվող ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի նորմատիվ իրավական կարգավորման գործընթացում`

ա) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի իրավական ակտերը մշակելիս եւ ընդունելիս ապահովում են դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին.

բ) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության մակարդակը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով ճանաչում եւ կիրառում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտները.

գ) օրենքով կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով կարող են կիրառել օտարերկրյա պետությունների ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող եւ իրավասու մարմինների տված սերտիֆիկատները (հավաստագրերը):

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացություննեերը

անձնակազմ` ` ցանկացած անձ, որը ժամանակավոր կամ մշտապես աշխատում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտում.

անվտանգություն ՝` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի հատկություն՝ օբյեկտի բնականոն շահագործման եւ բնականոն շահագործումից շեղումների (ներառյալ վթարների) դեպքում սահմանափակել անձնակազմի, բնակչության եւ շրջակա միջավայրի վրա ճառագայթային ազդեցությունները թույլատրված սահմաններով.

անվտանգության կուլտուրա՝ հիմնարկների, կազմակերպությունների գործունեության եւ առանձին անձանց վարքի բնութագրերի ու հատկանիշների միասնություն, որն ապահովում է անվտանգության խնդիրների գերակայությունն այլ խնդիրների նկատմամբ.

ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտ՝ օբյեկտ, որը նախատեսված է միջուկային էներգիայի եւ իոնացնող ճառագայթման օգտագործման, միջուկային ու ռադիոակտիվ նյութերի, իոնացնող ճառագայթման այլ աղբյուրների արտադրության ու պահման, ռադիո-ակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի կառավարման համար.

ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարեւոր օբյեկտ ՝ միջուկային տեղակայանքներ, ռադիոակտիվ թափոնների թաղման կետեր (գերեզմանոցներ), ռադիոակտիվ թափոնների պահես-տարաններ, որոնցում պահվող նյութերի գումարային ակտիվությունը գերազանցում է 100 000 տերաբեքերելը եւ (կամ) դրանց գումարային ալֆա ակտիվությունը` 1000 տերաբեքերելը.

ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարեւոր պաշտոն` պաշտոն, որը զբաղեցնող անձի ընդունած որոշումները կամ գործո-ղությունները կարող են անմիջականորեն ազդել ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի անվտանգության մակարդակի վրա.

դիտարկման գոտի՝ ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի հսկման գոտուց դուրս սահմանված գոտի, որտեղ օբյեկտի շահագործման ժամանակ իրականացվում է ճառագայթային իրավի-ճակի հսկողություն.

գեներացնող ճառագայթման աղբյուր` սարք, որն ունակ է առաջացնել ճառագայթում (ռենտգենյան, նեյտրոններ, էլեկտրոններ եւ այլ լիցքավորված մասնիկներ)

թույլտվություն՝ կարգավորող մարմնի կամ կառավարման այլ մարմնի կողմից տված գրավոր թույլտվություն (սերտիֆիկատ, թույլ-տվություն, գրանցում, համաձայնեցում, հավանություն եւ այլն).

իոնացնող ճառագայթում` ՝ կարճալիք էլեկտրամագնիսական ճառագայթների կամ տարրական մասնիկների հոսք, որն ազդելով նյութի վրա` նրանում առաջացնում է իոնային զույգեր.

իոնացնող ճառագայթման աղբյուր` սարքավորում կամ նյութ, որն արձակում է կամ ընդունակ է արձակել կարգավորման մակար-դակները գերազանցող պարամետրերով իոնացնող ճառագայթում.

կարգավորող մարմին՝ մարմին, որն օժտված է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեության լիցենզավորման եւ թույլտվության, միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության, ռադիոակտիվ թափոնների կառավարման, միջուկային ու ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման եւ ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանության պետական կարգավորման իրավասությամբ.

կարգավորող վերահսկողություն՝` կարգավորող մարմնի կողմից ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում իրականացվող գործունեության եւ ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անվտանգության գնահատման համար կատարվող տեսչական ստուգումներ, դիտարկումներ, չափումներ, փորձարկումներ, վերլու-ծություններ, հետազոտություններ եւ պատասխանատվության միջոցների կիրառում.

հատուկ նյութեր, սարքավորումներ, տեխնոլոգիաներ՝ միջուկային զենքի արտադրության համար պիտանի նյութեր, սարքա-վորումներ, տեխնոլոգիաներ.

միջուկային նյութ` ուրան-233 , ուրան-235, պլուտոնիում-239, պլուտոնիում-241 ռադիոիզոտոպներն առանձին կամ ցանկացած համակցությամբ պարունակող նյութ.

միջուկային տեղակայանք` միջուկային ռեակտոր, միջուկային վառելիքի պահեստարան, ատոմային կայան, միջուկային նյութի վերամշակման, արտադրության օբյեկտ.

միջուկային վթար՝ ցանկացածմիջադեպ, որը պատճառում է միջուկային վնաս, կամ սպառնում է անխուսափելի միջուկային վնասով.

միջուկային վնաս՝ վնաս, որը միջուկային կամ ճառագայթային վթարիհետեւանքով կարող է հասցվել մարդու եւ նրա սերունդների առողջությանը, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, պետության կամ համայնքի սեփականությանը, ինչպես նաեւ կարող է բերել շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտման.

Ճառագայթային վթար` վթար, որը կարող է բերել կամ բերել է շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտման եւ (կամ) թույլատրված սահմանների գերազանցմամբ անձնակազմի եւ (կամ) բնակչության հնարավոր ճառագայթահարման.

ռադիոակտիվ նյութ ` միջուկային նյութից տարբեր նյութ, որի իոնիզացնող ճառագայթումը կարող է պատճառել միջուկային վնաս.

ռադիոակտիվ թափոն՝ ռադիոակտիվ նյութ կամ մակերեսային ռադիոակտիվ աղտոտվածությամբ նյութ կամ առարկա, որը չի նախատեսվում օգտագործել որեւէ նպատակով եւ ենթակա է կենսոլոր-տից մեկուսացման.

ռադիոակտիվ թափոնների պահեստարան՝ ռադիոակտիվ թափոնների ժամանակավոր պահման համար նախատեսված օբյեկտ.

ռադիոակտիվ թափոնների գերեզմանոց ՝ ռադիոակտիվ թափոնների թաղման համար նախատեսված օբյեկտ.

ռադիոակտիվ թափոնների կառավարում՝ ռադիոակտիվ թափոնների հավաքման, կարճաժամկետ պահման, վերամշակման, ռադիոակտիվ թափոնների պահեստարաններում երկարաժամկետ պահման եւ (կամ) գերեզմանոցներում թաղման հետ կապված գործունեություն:

վթարային հակազդման ազգային համակարգ` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների վթարների դեպքում վթարային հակազդման պլաններով սահմանված գործառույթներ ունեցող պետական կառավարման մարմինների եւ կազմակերպությունների միավորում:

Հոդված 4. Ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

1. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից եւ այլ օրենքներից, ինչպես նաեւ այլ իրավական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանա-գրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

Հոդված 5. Անվտանգության գերակայությունը

Հայաստանի Հանրապետությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում իրականացնում է այնպիսի քաղաքականություն, որի դեպքում գերակայությունը տրվում է անվտանգությանը:

Հոդված 6. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների սեփականությունը

1. Միջուկային տեղակայանքները եւ միջուկային նյութերը Հայաստանի Հանրապետության սեփականությունն են: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո միջուկային նյութերը եւ կառուցվելիք միջուկային տեղակայանքները կարող են գտնվել իրավաբանական անձանց սեփականության ներքո:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված միջուկային տեղակայանքներում առաջացած աշխատած միջուկային վառելիքը ու ռադիոակտիվ թափոնները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:»:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել նոր մասով` հետեւյալ խմբագրությամբ` «Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության տեսակետից կարեւոր օբյեկտների անվտանգության ապահովման տեսակետից կարեւոր պաշտոններ կարող են զբաղեցնել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»:

Հոդված 4. Օրենքի 4-րդ գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 4.
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 15. Անվտանգության պետական կարգավորումը ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում

1. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության պետական կարգավորման ենթակա են՝

ա) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների տեղադրման հրապարակի ընտրությունը, նախագծումը, կառուցումը, շահագործման հանձնումը, շահագործումը եւ շահագործումից հանումը.

բ) միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, գեներացնող իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ կապված գործունեությունը.

գ) միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, գեներացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների, հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների ներմուծումը, արտահանումը.

դ) միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, գեներացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների հաշվառումը եւ վերահսկումը.

ե) ռադիոակտիվ թափոնների կառավարումը.

զ) միջուկային նյութերի եւ ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանությունը.

է) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը:

Հոդված 16. Կարգավորող մարմինը

1. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորումն իրականացնում է լիազորված մարմինը, որը պետական կառավարման հանրապետական մարմին է եւ ֆինան-սավորվում է պետական բյուջեի, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցներից:

Հոդված 17. Կարգավորող մարմնի իրավասությունները

1. Օրենքի 15-րդ հոդվածում (բացառությամբ «գ» կետի, նշված կարգավորումն իրականացնելու համար կարգավորող մարմինը ՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրական ակտերը (անվտանգության նորմեր, կանոններ, կարգեր, ցանկեր, պայմաններ, պահանջներ եւ այլն ).

բ) ընդունում է գերատեսչական նորմատիվ իրավական ակտեր.

գ) իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեության, ինչպես նաեւ անվտանգության ապահովման տեսակետից կարեւոր աշխատանքներ կատարող եւ պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց լիցենզավորումը.

դ) օրենքներով եւ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում կասեցնում կամ դադարեցնում է լիցենզիայի գործողությունը.

ե) կատարում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի աշխատանքների, օբյեկտների եւ սարքավորումների անվտանգության գնահատում, կազմակերպում եւ անցկացնում է փորձաքննություն.

զ) կազմակերպում եւ անցկացնում է հետազոտություններ՝ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության բարձրացման նպատակով.

է) իրականացնում է շահագործող կազմակերպության կողմից ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների շահագործման ժամանակ տեղի ունեցած միջուկային եւ ճառագայթային միջադեպերի քննության գնահատում, իսկ անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում է լրացուցիչ քննություն, ստեղծում է խախտումների մասին տվյալների բանկ.

ը) վերահսկում է իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրության եւ տրված լիցենզիաների պահանջների կատարումը.

թ) կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ Հայաստանի Հանրպետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին համապատասխան.

ժ) տարեկան մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառա-վարություն հաշվետվություն է ներկայացնում ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարեւոր օբյեկտների միջուկային եւ ճառագայթային անվտանգության վերաբերյալ.

ժա) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, լրատվության միջոցներին տեղեկատվություն է ներկայացնում միջուկային եւ ճառագայթային անվտանգության վերաբերյալ.

ժբ) իրավունք ունի պետական մարմիններից ու կազմակեր-պություններից ստանալու անվտանգության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվություն.

ժգ) վերահսկում է հնարավոր արտակարգ իրավիճակներին լիցենզավորված անձանց պատրաստվածությունը.

ժդ) արտակարգ իրավիճակների դեպքում ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում գնահատում է իրավիճակը եւ դրա հնարավոր փոփոխությունների կանխատեսումների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հարցերով լիազորված պետական կառավարման մարմին առաջարկություններ է ներկայացնում անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ.

ժե) կազմակերպում եւ համակարգում է «Միջուկային զենքը չտարածելու մասին» պայմանագրի եւ այդ պայմանագրի հետ կապված` Հայաստանի Հանրապետության այլ պարտավորությունների կատարումը.

ժզ) իրականացնում է միջուկային նյութերի պետական հաշվառումն ու վերահսկումը, իոնացնող ճառագայթման աղբյուրների եւ ռադիոակտիվ թափոնների պետական ռեգիստրի վարումը.

ժէ) Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի հետ համատեղ վերահսկում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտականությունների կատարումը.

ժը) կնքում է միջազգային պայմանագրեր.

ժթ) համակարգում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ տեխնիկական համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ազգային եւ տարածաշրջանային ծրագրերը.

ի) «Միջուկային վթարի մասին օպերատիվ տեղեկացման մասին» կոնվենցիային համապատասխան իրականացնում է միջուկային վթարի մասին միջազգային օպերատիվ ազդարարում եւ հանդես է գալիս որպես կապի կենտրոնական մարմին՝ վթարի դեպքում տեղեկացման հարցերով.

իա) համագործակցում է միջազգային կազմակերպությունների եւ այլ պետությունների կարգավորող մարմինների հետ՝ անվտանգության եւ տեղեկատվության փոխանակման հարցերով:

Հոդված171 . Կարգավորող վերահսկողություն

1. Կարգավորող մարմնի պետական տեսուչներն իրավունք ունեն՝

ա) անարգել անցկացնել ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների եւ իրականացվող աշխատանքների տեսչական ստուգումներ` կիրառելով անհրաժեշտ չափիչ եւ գրանցող սարքեր, այդ թվում՝ ձայնագրող եւ տեսագրող.

բ) անարգել մուտք գործել ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ծառայողական եւ արտադրական տեղամասեր.

գ) վերցնել անհրաժեշտ փորձանմուշներ եւ ստանալ տվյալներ.

դ) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում տեղադրել հսկողության համար անհրաժեշտ սարքեր.

ե) ստուգել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում լիցենզավորված անձանց համար անվտանգության ապահովման տեսակետից կարեւոր աշխատանքներ իրականացնող եւ ծառայություններ մատուցող կազմակերպությունների որակի ապահովման ծրագրերը.

զ) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառին վերաբերող` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների եւ տրված լիցենզիաների պայմանների խախտում հայտնաբերելու դեպքում տալ կարգադրագրեր, իսկ մարդկանց առողջությանը կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգի դեպքում` իրականացվող աշխատանքների դադարեցման կարգադրագրեր.

է) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառին վերաբերող` Հայաստանի Հանրապետության օրենքների, անվտանգության նորմերի եւ կանոնների, տրված կարգադրագրերի պահանջների խախտումներ թույլ տված լիցենզավորված անձանց, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, վարչական պատասխանատվության ենթարկել, իսկ օրենքով սահմանված դեպքերում խախտումների մասին նյութերը ներկայացնել իրավապահ մարմիններին:

2. Պետական տեսուչները պարտավոր են՝

ա) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները.

բ) չհրապարակել ստուգվող օբյեկտի վերաբերյալ պետական, ծառայողական, առեւտրային կամ այլ գաղտնիք պարունակող տեղեկություններ.

գ) չխոչընդոտել ստուգվող օբյեկտի բնականոն աշխատանքը.

դ) ստուգվող օբյեկտի պաշտոնատար անձանց ծանոթացնել նրանց եւ պետական տեսուչների իրավունքներին ու պարտականություններին.

ե) պահպանել ստուգվող օբյեկտի՝ օրենքով սահմանված իրավունքներն ու շահերը:

3. Կարգավորող վերահսկողության աշխատանքներում օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով կարող են ներգրավվել պետական կառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաեւ միջազգային կազմակեր-պությունների ներկայացուցիչներ եւ օտարերկրյա մասնագետներ:

Հոդված 172 . Գիտատեխնիկական աջակցությունը

1) Կարգավորող մարմինն իր իրավասություններն իրականացնելու համար պետք է ապահովված լինի գիտատեխնիկական աջակցություն իրականացնող կազմակերպությամբ, որին վերապահվում են՝

ա) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության փորձաքննության իրականացումը.

բ) միջուկային նյութերի, իոնացնող ճառագայթման աղբյուրների եւ ռադիոակտիվ թափոնների հաշվառման, գրանցման, պետական ռեգիստրի վարման աշխատանքների տեխնիկական աջակցությունը.

գ) այլ գիտատեխնիկական աջակցություն, ըստ կարգավորող մարմնի հայտի.

2) Կարգավորող մարմնի համար սույն հոդվածի 1–ին մասի «ա» կետում նշված գիտատեխնիկական աջակցության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներից, իսկ «բ» եւ «գ» կետերում նշված գիտատեխնիկական աջակցության ֆինանսավորումը` պետական բյուջեի եւ օրենքով չարգելված այլ միջոցներից:»:

Հոդված 5. Օրենքի 5-րդ գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 5.
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 18. Լիցենզավորումն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում

1. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում լիցենզիան տրվում է կարգավորող մարմնի կողմից, որոշակի ժամկետով, գործունեության հետեւյալ տեսակների համար՝

ա) միջուկային տեղակայանքների, ռադիոակտիվ թափոնների պահեստարանների, ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրում, նախագծում. կառուցում, շահագործման հանձնում, շահագործում եւ շահագործումից հանում.

բ) սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետում նշված եւ միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարում եւ ծառայությունների մատուցում.

գ) միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարում՝ արտադրություն, օգտագործում, փոխադրում, պահեստավորում, վերամշակում.

դ) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարում՝ արտադրություն, օգտագործում, վերանորոգում, մոնտաժում եւ կարգաբերում, փոխադրում, պահեստավորում, վերամշակում.

ե) ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարում՝ փոխադրում, վերամշակում, պահում, թաղում.

զ) միջուկային տեղակայանքների եւ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացում.

է) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարեւոր սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծում, պատրաստում.

ը) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, դրանց նախագծերի եւ այլ փաստաթղթերի փորձաքննություն.

թ) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարեւոր աշխատանքներ կատարող եւ պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեություն:

2. Միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, գեներացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների, հատուկ նյութերի, հատուկ սարքավորումների, հատուկ տեխնոլոգիաների ներմուծման եւ արտահանման լիցենզիան տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

Միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, գեներացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների ներմուծման լիցենզիան տրվում է, եթե ներմուծողն ունի դրանց օգտագործման կամ պահման լիցենզիա:

3. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում տրված լիցենզիայով հաստատվում են տվյալ գործունեությամբ զբաղվելու` լիցենզավորված անձի իրավունքը եւ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի անվտանգ կատարման համար անհրաժեշտ պայմաններն ու պահանջները: Լիցենզիայի պայմաններով եւ պահանջներով սահմանված դեպքերում կարգավորող մարմինը տալիս է թույլտվություն:

Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարեւոր օբյեկտների կառուցման, շահագործման եւ շահագործումից հանելու լիցենզիա ստանալու համար օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը կարգավորող մարմինը քննարկում է փաստաթղթերը ստանալուց հետո` 30 օրվա ընթացքում, իսկ լիցենզիան տալիս կամ մերժում է բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 180 օրվա ընթացքում:

4. Անվտանգության նոր նորմեր եւ կանոններ գործողության մեջ մտցնելը չի առաջացնում լիցենզիայի գործողության ժամկետի նվազեցում: Եթե լիցենզիայով սահմանված պահանջները չեն համապատասխանում անվտանգության նոր նորմերին ու կանոններին, լիցենզավորված անձը պարտավոր է սահմանված ժամկետում մշակել եւ կարգավորող մարմնի հետ համաձայնեցնել համապատասխան փոխհատուցող կազմա-կերպատեխնիկական միջոցառումներ:

5. Շահագործող կազմակերպությանը տրված լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անվտանգության ապահովման նրա պատասխանատվությունն անցնում է օբյեկտի սեփականատիրոջը:

6. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարեւոր աշխատանքներ կատարող եւ պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց լիցենզիան տրվում է բժշկական հակացուցումների բացակայության դեպքում: Բժշկական հակացուցումների ցանկը, բժշկական ստուգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 6. Օրենքի 6-րդ գլխում`

1)19-րդ հոդվածից հետո լրացնել նոր հոդված հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 191 . Միջուկային տեղակայանքի անվտանգության ապահով-ման ֆինանսական միջոցները

1. Շահագործող կազմակերպությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում կատարած գործունեությունից ստացված ապրանքի (ծառայությունների) իրացումից պարտավոր է կատարել նորմատիվ ֆինանսական հատկացումներ՝ նպատակաուղղված շահագործման ընթացքում միջուկային, ճառագայթային, տեխնիկական, հրդեհային անվտանգության, ֆիզիկական պաշտպանության, միջուկային նյութի հաշվառման եւ հսկողության, անվտանգության բարձրացման միջոցառումների իրականացման, գիտատեխնիկական աջակցության, օգտագործած միջուկային վառելիքի պահպանման անհրաժեշտ ծախսերի եւ շահագործումից հանման ապահովման համար:

2. Արգելվում է այդ ֆինանսական միջոցների այլ նպատակներով օգտագործումը:».

2) 20-րդ հոդվածի «ը» կետում «վերահսկում» բառը փոխարինել «հսկում» բառով.

3) 20-րդ հոդվածի «թ» կետում հանել «վթարների» բառը:

Հոդված 7. Օրենքի 7-րդ գլխի`

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ».

2) 24-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ռադիոակտիվ թափոնների կառավարման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարգավորող մարմնի ներկայացմամբ»:

Հոդված 8. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 26-րդ հոդվածների 1-ին մասերում «Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների» բառերից հետո լրացնել «եւ միջուկային նյութերի» բառերը:

Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «նորմերով» բառից հետո լրացնել «եւ կանոններով» բառերը:

Հոդված 10. Օրենքի 29-րդ հոդվածը`

1) լրացնել նոր կետով հետեւյալ խմբագրությամբ.

«դ) տվյալ աշխատանքներն իրականացնելու համար հուսալիության ստուգման պահանջներին չհամապատասխանող անձինք:»:

2) լրացնել նոր մասով հետեւյալ խմբագրությամբ.

«ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարեւոր օբյեկտներում աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: