ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒՄ
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4023 -04.12.2013-ՊԻ-010/2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 26-րդ հոդվածը լրացնել 3.1-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.
«3.1. Նույնականացման քարտ տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ առաջին անգամ նույնականացման քարտ ստացող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր 16 տարին լրանալուց հետո չեն ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: