Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-139-Ն վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝Օրենսգիրք) 130-րդ հոդվածը լրացնել նոր` 3-րդ մասով.
3. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ, 123.6-րդ, 123.7-րդ, 124-124.4-րդ, 124.6-րդ, 124.7, 125-րդ, 128-րդ, 129.2-րդ, 129.3-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ, 140-րդ, 170.3 հոդվածներով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական մարմինների կողմից կայացված վարչական ակտերի վերաբերյալ վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վարչական մարմինները վերաքննիչ բողոք բերելու իրավունք չունեն:
Հոդված 2. Օրենսգրքի 154-րդ հոդվածը լրացնել նոր՝ 5-րդ մասով.
5. Վարչական մարմինների՝ վճռաբեկ բողոք բերելու դեպքերի վրա տարածվում են սույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կանոնները:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Գրություն