Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-416-16.12.2013-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Տոների եվ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 24-ի օրենքը լրացնել հետեւյալ բովանադակությամբ 14.2.-րդ հոդվածով.

«Հոդված 14.2. Ուսանողների օր` նշվում է նոյեմբերի 17-ին:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Նոյեմբերի 17-ը միջազգային հանրությունը նշում է որպես ուսանողների միջազգային օր:

ՈՒսանողները հանդիսանում են երիտասարդության ամենադինամիկ մասը:

Գիտելիքի, պետության կրթական ապագա հենասյուները հենց ուսանողներն են, որոնք իրենց նպաստն են ունենում պետականության եւ հասարակության կայացման գործում:

Նորարարական մտքերի ստեղծման եւ դրանք պետական կառավարման մեխանիզմում կիրառման գործում ուսանողների դերն անգնահատելի է:

Սույս օրենսդրական նախագծի ընդունման դեպքում ուսանողների դերն ու կշիռը պետական եւ հասարակական կյանքում կկարեւորվի:

Միջազգային փորձն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ շատ երկրներ արդեն իսկ օրենսդրական մակարդակով կանոնակարգել են այս հարցը:

Վստահորել կարելի է ասել, որ մեր երկրի տոնացույցում ուսանողների օր ունենալը ոգեւորություն կհաղորդի ուսանողներին եւ առհասարակ` հասարակությանը:

Հաշվի առնելով վերոնշյալ կարեւոր փաստերը վստահ ենք, որ օրինագծի ընդունմամբ ուսանողը եւս մեկ անգամ օրենքի ամրագրմամբ կզգա որ միայնակ չէ եւ, որ պետությունը իր կողքին է, իսկ տոնացույցում ուսանողների օր ունենալու հանգամանը եւս մեկ անգամ կդառնա դրա ապացույցը: