Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-076-13.08.2003-ՖՎ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 սեպտեմբերի 1997 թվականի, ՀՕ-155) 23-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բ» կետով՝

«բ) ոչ առեւտրային կազմակերպություններին (հիմնադրամներին), որոնք իրականացնում են առողջապահական ծրագրեր, մարդասիրական օգնության եւ բարեգործական ծրագրերի շրջանակներում փոխանցված (տրամադրված) միջոցների (ապրանք եւ (կամ) դրամական միջոցներ), ինչպես նաեւ նրանց մատուցված ծառայությունների արժեքի ամբողջ չափով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: