Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 56-րդ հոդվածի 3-րդ մասում «մասնավորեցումից» բառից հետո լրացնել «(բացառությամբ մինչեւ 2014 թվականի հունվարի 31-ը բնական գազի ոլորտի գազամատակարարման համակարգի ենթակառուցվածքների զարգացման նպատակներով կատարված մասնավորեցումների)» բառերը:
Հոդված 2. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «բ» ենթակետում «մասնակցության» բառից հետո լրացնել «մասնավորեցումից (բացառությամբ մինչեւ 2014 թվականի հունվարի 31-ը բնական գազի ոլորտի գազամատակարարման համակարգի ենթակառուցվածքների զարգացման նպատակներով իրականացված գործարքների)» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: