Հոդված 1. «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում, սեփականության իրավունքով տրամադրվում է սահմանված չափով հողատարածք բնակարանային անհատական շինարարության համար` այդ նպատակի համար արտոնյալ պայմաններով հատկացնելով երկարաժամկետ վարկ.
1. Հայաստանի Հանրապետության տարածքից բռնադատվածներին` իրենց նախկին բնակության վայրերում կամ վերջին երեք տարվա մշտական բնակության վայրում,
2. Այլ հանրապետություններից բռնադատվածներին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բնակավայրերում կամ վերջին երեք տարվա մշտական բնակության վայրում:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Սեփական հողատարածք ունեցող բռնադատվածներին սույն հոդվածի առաջին մասով նախատեսված նպատակների համար տրամադրվում է արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ:»
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: