Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի ՀՕ-222-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի «բ» եւ «գ» ենթակետերում գումարներն ավելացնել 63.3-ական մլրդ դրամով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածով հաստատված ծախսերի եւ դեֆիցիտի գումարներն ավելացնել 63,333,900.0 - ական հազար դրամով:
Հոդված 3.
Օրենքի 3-րդ հոդվածով հաստատված աղյուսակում կատարել հետեւյալ փոփոխությունները.
հազար դրամներով
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ | 63,333,900.0
|
այդ թվում՝ | |
Ա.Ներքին աղբյուրներ | 63,333,900.0
|
Հոդված 4.
Օրենքի 7-րդ հոդվածի աղյուսակում կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումը.
հազար դրամներով
|
||||
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ | 63,333,900.0
|
|||
այդ թվում` | ||||
04 | ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | 63,333,900.0
|
||
այդ թվում` | ||||
03 | Վառելիք եւ էներգետիկա | 63,333,900.0
|
||
02 | Նավթամթերք եւ բնական գազ | 63,333,900.0
|
Հոդված 5.
Օրենքի 8-րդ հոդվածի աղյուսակում կատարել հետեւյալ փոփոխությունները.
հազար դրամներով
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ | 63,333,900.0
|
այդ թվում՝ | 63,333,900.0
|
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ | |
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ այդ թվում` |
63,333,900.0
|
այլ ծախսեր | 63,333,900.0
|
Հոդված 6. Օրենքի N 1 եւ N 4 հավելվածներում կատարել փոփոխություններ եւ լրացումներ` համաձայն սույն օրենքի համապատասխանաբար N 1 եւ N 2 հավելվածների :
Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածը`
1) 1-ին մասում` «իրականացումը» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենքի 4-րդ հավելվածով նախատեսված, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի իրացումից ստացված մուտքերի եւ 1-ին հավելվածով նախատեսվող «Ներմուծված գազի դիմաց փոխհատուցում «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին» ծախսային ծրագրի գծով կատարվող գործառնությունների» բառերով,
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 15-րդ մասով.
«15) «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը ազատվում է գազի ձեռքբերման գործարքներից «Գազպրոմ էքսպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ ձեւավորված պարտքը մարելու նպատակով 2013 թվականի պետական բյուջեից տրամադրվող` 63,333,900.0 հազար դրամ գումարի մասով առաջացող ավելացված արժեքի հարկի գծով հարկային պարտավորությունից:»:
Հոդված 8. Սույն օրենքի NN 1-2 հավելվածները համարվում են սույն օրենքի անբաժանելի մասերը:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: