Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-425-25.12.2013-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության գրենքի (30 հունիuի 1996 թվականի, ՀՕ-69) 5-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետում «ֆինանսական համակարգի» բառից հետո լրացնել «, վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի» բառերը:

Հոդված 2. Օրենքը լրացնել 10.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ`

«Հոդված 10.1 Վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրության վարումը

1. Կենտրոնական բանկն իրականացնում է վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրական տվյալների հավաքագրում, մշակում, պահպանում, ամփոփում, փոխանակում եւ հրապարակում (այսուհետ` վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրության վարում): Վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրության վերաբերյալ տվյալները Կենտրոնական բանկը հավաքագրում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված սուբյեկտներից վիճակագրական հաշվետվությունների, հետազոտական հարցաթերթերի, տեղեկանքների, օրագրերի, նամակների, տվյալների աղյուսակների միջոցով:

2. Կենտրոնական բանկը սահմանում է սույն հոդվածի 1-ին մասով նշված փաստաթղթերի ձեւերը (համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի հետ), դրանցում ներառվող տեղեկությունների ցանկը, տրամադրման կարգը, ժամկետները, պայմանները, սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված վիճակագրական տեղեկություններ տրամադրողների շրջանակը:

3. Իրավաբանական անձինք, օտարերկրյա իրավաբանական անձանց` Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված uտորաբաժանումները, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` տեղեկություններ տրամադրողներ) պարտավոր են Կենտրոնական բանկ անվճար ներկայացնել վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վերաբերյալ տեղեկություններ (տվյալներ) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերի միջոցով սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ձեւով եւ կարգով: Ընդ որում` տեղեկություններ տրամադրող կոնկրետ սուբյեկտների խմբի համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթի տեսակը կարող է սահմանել Կենտրոնական բանկը:

4. Վճարայինհաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վերաբերյալ վիճակագրական տվյալների մասով իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ Կենտրոնական բանկն իրականացնում է վերահսկողություն` սույն օրենքի 5.1 գլխով սահմանված կարգով:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով նախատեսված վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վերաբերյալ վիճակագրական հաշվետվությունները կամ վիճակագրական այլ փաuտաթղթերը չներկայացնելու կամ uահմանված կարգի խախտումով ներկայացնելու կամ կեղծ կամ անարժանահավատ կամ ոչ ամբողջական կամ աղավաղված տվյալներ ներկայացնելու դեպքում (այսուհետ` վիճակագրական օրենսդրության պահանջների խախտումներ) Կենտրոնական բանկը կարող է կիրառել գրավոր նախազգուշացում եւ խախտումները վերացնելու հանձնարարական ու տուգանք:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված պարտավորությունները Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետից մեկ ամսից ավելի ուշացումով կատարելու կամ ոչ պատշաճ կատարելու եւ Կենտրոնական բանկի կողմից վերջին վերահuկողական միջոցառումը կատարելուց հետո տասնհինգ օրվա ընթացքում վիճակագրական օրենսդրության պահանջների խախտումը չվերացնելու դեպքում սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ  Կենտրոնական բանկը կարող է կիրառել գրավոր նախազգուշացում եւ խախտումները վերացնելու հանձնարարական: Կենտրոնական բանկի կողմից պատաuխանատվության միջոցը կիրառելուց հետո` տվյալ սուբյեկտի կողմից Կենտրոնական բանկի գրավոր նախազգուշացում եւ խախտումները վերացնելու հանձնարարականում սահմանված ժամկետում չկատարման համար Կենտրոնական բանկը կարող է կիրառել տուգանք` օրենքով uահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ Կենտրոնական բանկի հանձնարարականի չկատարման համար տուգանք կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում սույն հոդվածի խախտման համար Կենտրոնական բանկը կարող է կիրառել տուգանք` օրենքով uահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով: Միաժամանակ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից տուգանքի վճարումը վերջիններիս չի ազատում սույն հոդվածով նախատեսված պարտականությունների կատարումից:

7. Կենտրոնական բանկը, մինչեւ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված պատասխանատվության միջոց կիրառելը պարտավոր է իրականացնել այնպիսի վերահuկողական միջոցառումներ, ինչպիuիք են` հանդիպումը, հեռախոսազանգերը, նամակագրությունը, բացատրական աշխատանքները (այդ թվում` հեռախոսով բացատրական աշխատանքները): Կենտրոնական բանկը սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված պատասխանատվության միջոցները կարող է կիրառել միայն այն դեպքում, երբ Կենտրոնական բանկի վերահuկողական միջոցառումների իրականացման արդյունքներով վիճակագրական օրենսդրության խախտում թույլ տված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը վիճակագրական օրենսդրության խախտումները չի վերացրել:

8. Կենտրոնական բանկը վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրության հավաքագրման, ամփոփման եւ հրապարակման համար համագործակցում է պետական իրավասու այլ մարմինների հետ:

1) Ազգային վիճակագրական ծառայությունն օժանդակում է Կենտրոնական բանկին Կենտրոնական բանկի` վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրության վարման գործառույթի իրականացման համար` այդ նպատակով Կենտրոնական բանկին տրամադրելով Ազգային վիճակագրության ծառայության եւ Կենտրոնական բանկի միջեւ կնքված տեղեկատվության փոխանակման համաձայնագրով սահմանված տվյալներ: Կենտրոնական բանկն իր հերթին Ազգային վիճակագրության ծառայությանը տրամադրում է վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրությանը վերաբերող Ազգային վիճակագրական ծառայության եւ Կենտրոնական բանկի միջեւ կնքված տեղեկատվության փոխանակման համաձայնագրով սահմանված տվյալներ :

9. Վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի կազմման նպատակով հավաքագրվող անվանական (սկզբնական) տվյալները հանդիսանում են վիճակագրական գաղտնիք «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույթներին համապատասխան: Կենտրոնական բանկը վիճակագրական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կարող է տրամադրել միայն Ազգային վիճակագրական ծառայությանը եւ հրապարակել «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույթներին համապատասխան:

10. Տվյալների հրապարակում կամ տարածում չի համարվում Կենտրոնական բանկի աշխատակցին եւ Կենտրոնական բանկին ծառայություններ մատուցող անձանց հավաքագրված տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը:, եթե`

1) դրանք անհրաժեշտ են վիճակագրական աշխատանքներ կատարելու համար, եւ

2) այդ անձինք ձեռնպահ են մնացել աշխատանքի կապակցությամբ իրենց վuտահված կամ հայտնի դարձած վիճակագրական գաղտնիք բովանդակող տեղեկության հրապարակումից, ինչպեu նաեւ իրենց անձնական կամ երրորդ անձանց շահերից ելնելով, դրանք օգտագործելուց կամ հրապարակելուց:

11. Կենտրոնական բանկի կողմից uահմանված կարգով Կենտրոնական բանկը ձեռնարկում է միջոցներ վիճակագրական գաղտնիք բովանդակող տեղեկությունները պատշաճ պահպանելու համար:»:

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում «ինչպես նաեւ բանկային վերահսկողության» բառերից հետո լրացնել «եւ վիճակագրական գաղտնիք հանդիսացող» բառերը:

Հոդված 4. Օրենքի 391  հոդվածի 1-ին մասում «եւ Բյուրոյի» բառերը փոխարինել «, Բյուրոյի եւ սույն օրենքի 10.1-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված տեղեկություններ տրամադրողների» բառերով:

Հոդված 5. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մաuին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման

Նախագծերի ներկայացումը պայմանավորված է վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրության վարման գործառույթը ՀՀ կենտրոնական բանկին փոխանցմամբ:

Անհրաժեշտությունը

Նշված նախագծերի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրական տվյալների որակական հատկանիշների բարելավմամբ` գործադրելով նոր ռեսուրսներ եւ հնարավորություններ, ինչպես նաեւ այդ խնդրին հասնելու` պետության կողմից որդեգրած քաղաքականության ներդրմամբ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Այժմ վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրության վարումն իրականացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը (այսուհետ` ԱՎԾ)` ՀՀ տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտներից եւ պետական մարմիններից հավաքագրելով վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վերաբերյալ վիճակագրական հաշվետվություններ եւ վարչական տեղեկատվություն: ԿԲ-ը ամփոփ տվյալներ է տրամադրում ԱՎԾ-ը` ԿԲ եւ ֆինանսական հատվածի արտաքին գործառնությունների վերաբերյալ:

Միաժամանակ, ԿԲ-ը տնօրինում է ֆինանսական հատվածի միջոցով իրականացված գործառնությունների վերաբերյալ տեղեկատվության, որը հաշվի առնելով բանկային գաղտնիքի մասին օրենքը, չի տրամադրվում ոչ մի այլ գերատեսչության:

Արդյունքում ԱՎԾ-ն չունի հնարավորություն խաչաձեւ ստուգելու ձեռնարկություններից ստացված ուղղակի հաշվետվությունները: Բացի այդ, ԱՎԾ-ը չի կարող իրականացնել համապատասխան ճշտումներ`  կապված բանկային համակարգից ստացվող տվյալների հետ:

Այսինքն` խնդիրը կայանում է տարբեր պետական մարմինների մոտ առկա տեղեկատվության տարանջատված լինելու մեջ, որն իր ազդեցությունն է թողնում վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրության վրա:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Տվյալ բնագավառում քաղաքականությունը հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրության վարման գործառույթը ԱՎԾ-ից ԿԲ տեղափոխումն է, որի մասին նշված է նաեւ ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի նիստի թիվ 30 արձանագրության 41-րդ կետով:

Նշվածը նաեւ միջազգային փորձ է: Եվրոմիության 27 երկրներից 22 ում վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրության վարման գործառույթը պատկանում է Կենտրոնական բանկերին:

Կարգավորման նպատակը եւ բնույթը

Կարգավորման նպատակը բարելավել հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրությունը` դրա վրա ծախսելով նվազագույն միջոցներ: Դրան կարելի է հասնել այն դեպքում, երբ տվյալ գործառույթն իրականացնի ԿԲ-ն, քանի որ ԿԲ տիրապետում է ֆինանսական կազմակերպությունների միջոցով իրականացվող հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրության համար անհրաժեշտ  ամբողջական տեղեկատվության: Այդպիսի տեղեկատվության առկայությամբ հնարավոր է պարզել  անճշտությունները եւ վերացնել տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված հաշվետվություններում առկա թերությունները:

Նախագծերով սահմանվել է հետեւյալը`

2011 թվականից ԿԲ-ն է ստանձնում հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրության վարման գործառույթը: Դրա համար պետական մարմիններն օժանդակում են ԿԲ-ին նշված գործառույթի պատշաճ իրականացման համար: Այդ նպատակով ԱՎԾ-ն ԿԲ-ին է տրամադրում ոչ անհատական տվյալներ վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրության կազմման համար:

Տնտեսվարող սուբյեկտները, այդ թվում` ոչ ֆինանսական հատվածի տնտեսվարողները պարտավոր կլինեն մինչ այդ ԱՎԾ ներկայացվող վիճակագրական հաշվետվությունների մի մասը ներկայացնել ԿԲ-ին: ԿԲ-ը եւ ԱՎԾ-ը կորոշեն, որ հաշվետվություններն են հավաքագրվելու ԿԲ, իսկ որոնք` ԱՎԾ կողմից: Ներկա փուլում նախատեսվում է, որ ԿԲ-ը կհավաքագրի միայն ֆինանսական գործարքների եւ պահանջների վերաբերյալ հաշվետվությունները:

Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունումից հետո օրենսդրորեն ԿԲ-ին կփոխանցվի հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրության վարման գործառույթը: