Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենuգիրքը (6 դեկտեմբերի 1985 թվական) 169.2 հոդվածի վերջում լրացնել նոր մաս հետեւյալ բովանդակությամբ`
«Սույն հոդվածը չի տարածվում Կենտրոնական բանկ վիճակագրական տեղեկություններ (տվյալներ) ներկայացնելու պարտականություն ունեցող սուբյեկտների վրա: Այդ սուբյեկտների կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացման ենթակա վիճակագրական տվյալների հետ կապված խախտումների համար այդ սուբյեկտների նկատմամբ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը այդ օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մաuին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման
Նախագծերի ներկայացումը պայմանավորված է վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրության վարման գործառույթը ՀՀ կենտրոնական բանկին փոխանցմամբ:
Անհրաժեշտությունը
Նշված նախագծերի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրական տվյալների որակական հատկանիշների բարելավմամբ` գործադրելով նոր ռեսուրսներ եւ հնարավորություններ, ինչպես նաեւ այդ խնդրին հասնելու` պետության կողմից որդեգրած քաղաքականության ներդրմամբ:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Այժմ վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրության վարումն իրականացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը (այսուհետ` ԱՎԾ)` ՀՀ տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտներից եւ պետական մարմիններից հավաքագրելով վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վերաբերյալ վիճակագրական հաշվետվություններ եւ վարչական տեղեկատվություն: ԿԲ-ը ամփոփ տվյալներ է տրամադրում ԱՎԾ-ը` ԿԲ եւ ֆինանսական հատվածի արտաքին գործառնությունների վերաբերյալ:
Միաժամանակ, ԿԲ-ը տնօրինում է ֆինանսական հատվածի միջոցով իրականացված գործառնությունների վերաբերյալ տեղեկատվության, որը հաշվի առնելով բանկային գաղտնիքի մասին օրենքը, չի տրամադրվում ոչ մի այլ գերատեսչության:
Արդյունքում ԱՎԾ-ն չունի հնարավորություն խաչաձեւ ստուգելու ձեռնարկություններից ստացված ուղղակի հաշվետվությունները: Բացի այդ, ԱՎԾ-ը չի կարող իրականացնել համապատասխան ճշտումներ` կապված բանկային համակարգից ստացվող տվյալների հետ:
Այսինքն` խնդիրը կայանում է տարբեր պետական մարմինների մոտ առկա տեղեկատվության տարանջատված լինելու մեջ, որն իր ազդեցությունն է թողնում վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրության վրա:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Տվյալ բնագավառում քաղաքականությունը հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրության վարման գործառույթը ԱՎԾ-ից ԿԲ տեղափոխումն է, որի մասին նշված է նաեւ ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի նիստի թիվ 30 արձանագրության 41-րդ կետով:
Նշվածը նաեւ միջազգային փորձ է: Եվրոմիության 27 երկրներից 22 ում վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրության վարման գործառույթը պատկանում է Կենտրոնական բանկերին:
Կարգավորման նպատակը եւ բնույթը
Կարգավորման նպատակը բարելավել հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրությունը` դրա վրա ծախսելով նվազագույն միջոցներ: Դրան կարելի է հասնել այն դեպքում, երբ տվյալ գործառույթն իրականացնի ԿԲ-ն, քանի որ ԿԲ տիրապետում է ֆինանսական կազմակերպությունների միջոցով իրականացվող հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրության համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվության: Այդպիսի տեղեկատվության առկայությամբ հնարավոր է պարզել անճշտությունները եւ վերացնել տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված հաշվետվություններում առկա թերությունները:
Նախագծերով սահմանվել է հետեւյալը`
2011 թվականից ԿԲ-ն է ստանձնում հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրության վարման գործառույթը: Դրա համար պետական մարմիններն օժանդակում են ԿԲ-ին նշված գործառույթի պատշաճ իրականացման համար: Այդ նպատակով ԱՎԾ-ն ԿԲ-ին է տրամադրում ոչ անհատական տվյալներ վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրության կազմման համար:
Տնտեսվարող սուբյեկտները, այդ թվում` ոչ ֆինանսական հատվածի տնտեսվարողները պարտավոր կլինեն մինչ այդ ԱՎԾ ներկայացվող վիճակագրական հաշվետվությունների մի մասը ներկայացնել ԿԲ-ին: ԿԲ-ը եւ ԱՎԾ-ը կորոշեն, որ հաշվետվություններն են հավաքագրվելու ԿԲ, իսկ որոնք` ԱՎԾ կողմից: Ներկա փուլում նախատեսվում է, որ ԿԲ-ը կհավաքագրի միայն ֆինանսական գործարքների եւ պահանջների վերաբերյալ հաշվետվությունները:
Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունումից հետո օրենսդրորեն ԿԲ-ին կփոխանցվի հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի եւ արտաքին պարտքի վիճակագրության վարման գործառույթը: