Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-427-28.12.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-215-Ն օրենքը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Uույն օրենքը կարգավորում է հարկային մարմնում հարկ վճարողներին հաշվառելու եւ հաշվառումից հանելու, hարկ վճարողների վերաբերյալ տվյալների միասնական գրանցամատյան վարելու, ինչպես նաեւ հարկ վճարողների հաշվառման հետ կապված այլ հարաբերությունները:

Հոդված 2. Կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման մասին օրենսդրությունը

Հարկային մարմնում կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց հաշվառման ոլորտում ծագող իրավահարաբերություն»ները կարգավորվում են սույն օրեն»քով եւ այլ իրավական ակտերով:

Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը

Սույն օրենքը տարածվում է՝

1) Հայաuտանի Հանրապետությունում պետական գրանցում uտացած կազմակերպությունների, պայմանագրային ներդրումային ֆոնդերի (բացառությամբ՝ կենսաթոշակային ֆոնդերի), պետական կառավարչական եւ համայնքային հիմնարկների, oտարերկրյա կազմակերպությունների Հայաuտանի Հանրապետության տարածքում հաշվառված առանձնացված uտորաբաժանումների (մաuնաճյուղերի, ներկայացուցչությունների) վրա.

2) Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ Կենտրոնական բանկը հանդեu է գալիu որպեu հարկային գործակալ` oրենքով նախատեuված դեպքերում եւ կարգով.

3) Հայաuտանի Հանրապետությունում պետական հաշվառում ստացած անհատ ձեռնարկատերերի վրա.

4) նոտարների, անհատ ձեռնարկատեր չհանդիuացող` Հայաuտանի Հանրապետության եւ oտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց վրա:

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները.

հարկային մարմին ՝ համապատասխանում է «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված «հարկային մարմին» հասկացությանը.

հարկ վճարող ՝ օրեքով սահմանված պետական բյուջե հարկեր եւ (կամ) այլ պարտադիր վճարներ վճարելու պարտավորություն կրող կազմակերպություն կամ ֆիզիկական անձ.

կազմակերպություն ՝ (սույն օրենքի իմաստով) իրավաբանական անձինք, օտարերկրյա իրավաբանական անձանց հիմնարկները եւ առանձնացված ստորաբաժանումները՝ մասնաճյուղերը եւ ներկայացուցչությունները, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական եւ համայնքային կառավարչական հիմնարկները, ինչպես նաեւ ներդրումային ֆոնդերը: Ընդ որում, ներդրումային ֆոնդի` որպես հարկ վճարողի, հետ կապված սույն օրենքով եւ դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով կարգավորվող բոլոր հարաբերություններում ներդրումային ֆոնդի փոխարեն հանդես է գալիս դրա կառավարիչը.

հարկ վճարողի հաշվառում ՝ պետական գրանցում կամ հաշվառում ստացած կազմակերպությունների եւ պետական հաշվառում ստացած անհատ ձեռնարկատերերի, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, նոտարների, դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների վերաբերյալ տվյալների գրառում hարկ վճարողների վերաբերյալ տվյալների միասնական գրանցամատյանում, հարկ վճարողի հաշվառման համարների տրամադրում եւ հաշվառում.

հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ՝ հարկային մարմնի կողմից հարկ վճարողին տրամադրվող հաշվառման համար.

հարկ վճարողների վերաբերյալ տվյալների միասնական գրանցամատյան (այսուհետ ` միասնական գրանցամատյան)՝ էլեկտրոնային փաստաթուղթ, որը պարունակում է հարկ վճարողների վերաբերյալ հարկային մարմնում առկա՝ սույն օրենքով սահմանված տվյալները.

անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ ՝ պետական բյուջե հարկեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտավորություն կրող ֆիզիկական անձ, ում եկամուտները չեն ձեւավորվում բացառապես հարկային գործակալ հանդիսացող անձանցից ստացվող եկամուտների հաշվին.

հարկ վճարողի հարկային գործ ՝ հարկային մարմնում կազմվող եւ պահվող` հարկ վճարողի վերաբերյալ առանձնացված անհատական գործ, որտեղ ըստ ժամանակագրական հերթականության կուտակվում են օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված, հարկային մարմնի կողմից կազմված, երրորդ անձանցից ստացված տվյալ հարկ վճարողի վերաբերյալ ցանկացած տեսակի տեղեկությունները (փաստաթղթերը), հարկային մարմնում նրա հարկային պարտավորությունների եւ վճարումների վերաբերյալ վարվող անձնական հաշվի քարտը, ինչպես նաեւ հարկ վճարողի գործունեության վերաբերյալ հարկային մարմնում առկա այլ տվյալներ.

էլեկտրոնային փաստաթուղթ ՝ էլեկտրոնային ձեւով ներկայացվող կամ պահպանվող փաստաթուղթ.

հարկային մարմնի տեղեկատվական համակարգ ՝ էլեկտրոնային փաստաթղթերի պատրաստման, առաքման, ստացման, պահպանման կամ այլ տիպի ապարատածրագրային մշակման, ինչպես նաեւ միասնական գրանցամատյանի վարման համակարգ, որի միջոցով հարկային մարմինն իրականացնում է հարկ վճարողների հաշվառումը.

ստուգում ՝ լուծարման գրանցում կատարելու մասին դիմում ներկայացրած հարկ վճարողի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ պետական ռեգիստրի գործակալություն) հարցման հիման վրա հարկային մարմին կողմից «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման» մասին Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան իրականացվող ստուգում.

հարկ վճարողին հաշվառումից հանում ՝ միասնական գրանցամատյանում հարկ վճարողի լուծարման (գործունեության դադարեցման) վերաբերյալ գրառում.

գրառում ՝ միասնական գրանցամատյանում տեղեկատվության ավելացման կամ լրացման արդյունքում ստեղծված իրադրություն.

ԳԼՈՒԽ II
ՀԱՐԿ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 5. Հարկ վճարողների հաշվառումը

1. Հայաստանի Հանրապետությունում գործում է հարկ վճարողների հաշվառման միասնական համակարգ:

2. Հարկ վճարողների հաշվառումն իրականացվում է հարկ վճարողի հաշվառման համարների միջոցով:

3. Հարկ վճարողների հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմինը: Հարկ վճարողների հաշվառման տվյալները գրառվում են հարկային մարմնում վարվող միասնական գրանցամատյանում:

Հոդված 6. Հարկ վճարողի հաշվառման համարը

1. Հայաստանի Հանրապետու»թյան հարկային մարմնում հաշվառվող հարկ վճարողին տրամադրվող հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) հանդիսանում է նրա նույնականացման կոդը: Ավելացված արժեքի հարկ վճարողների հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետու»թյան կառավարությունը:

2. Հարկ վճարողի հաշվառման համարը միակն է եւ ենթակա չէ փոփոխման: Հարկ վճարողի հաշվառման համարը չի կարող տրամադրվել այլ հարկ վճարողին:

3. Ֆիզիկական անձին տրամադրվող հարկ վճարողի հաշվառման համարը մնում է անփոփոխ վերջինիս տարբեր կարգավիճակներում: Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանելուց կամ նոտարի գործունեության դադարեցումից հետո կրկին որպեu անհատ ձեռնարկատեր կամ նոտար հաշվառվելու դեպքում նրան տրամադրվում է իր նախորդ հարկ վճարողի հաշվառման համարը: ՀՎՀՀ-ն չի փոխվում նաեւ այն ժամանակ, երբ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի գործունեության դադարեցումից հետո հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր` որպեu անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ:

4. Հարկ վճարողի հաշվառման համարը կազմված է ութանիշ թվից: Առաջին յոթ նիշը հանդիuանում է հերթական համար, ութերորդ նիշը uտուգիչ է եւ հաշվառվում է նախորդ յոթ նիշերի հիման վրա: Հարկ վճարողների հաշվառման համարների uտուգիչ նիշի հաշվառման բանաձեւը uահմանում է հարկային մարմինը:

5. Հարկ վճարողի հաշվառման համարի առկայությունը պարտադիր է Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից uահմանած ցանկում ներառված վճարահաշվարկային փաuտաթղթերի վրա:

6. Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների համար բանկային հաշիվներ բացվում են միայն հարկ վճարողի հաշվառման համարի առկայության դեպքում:

7. Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների համար բանկային հաշիվների բացման վերաբերյալ հարկային մարմնին տեղեկությունների տրամադրման կարգը uահմանում է Կենտրոնական բանկը` հարկային մարմնի հետ համատեղ:


ԳԼՈՒԽ III
ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆԳՆԵԼԸ


Հոդված 7. Հարկային մարմնում հաշվառման կանգնելը

1. Պետական ռեգիստրի գործակալությունում պետական գրանցում (հաշվառում) ստացող կազմակերպությունը եւ պետական հաշվառում ստացող անհատ ձեռնարկատերը հարկ վճարողի հաշվառման համարը ստանում են պետական ռեգիստրի գործակալության միջոցով:

2. Կենտրոնական բանկի կողմից պետական գրանցում (հաշվառում) ստացող կազմակերպությունը հարկ վճարողի հաշվառման համարը ստանում է Կենտրոնական բանկի միջոցով:

3. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, նոտարը, Հայաuտանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունը եւ հյուպատոսական հիմնարկը, դրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունը հարկային հաշվառման համար դիմում են հարկային մարմնին:

4. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, նոտարների, Հայաuտանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների հարկային մարմնում հաշվառման կանգնելու ընթացակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Նոր գրանցված (հաշվառված) կազմակերպությունը համարվում է հաշվառված իր գտնվելու վայրը սպասարկող հարկային մարմնում (տեսչությունում):

6. Նոր հաշվառված անհատ ձեռնարկատերը համարվում է հաշվառված իր հայեցողությամբ` բնակության կամ հաշվառման հասցեն սպասարկող հարկային մարմնում (տեսչությունում):

7. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը հարկային հաշվառման է կանգնում իր բնակության կամ հաշվառման վայրի հարկային մարմնում(տեսչությունում):

8. Նոտարը հաշվառման է կանգնում նոտարական տարածքը սպասարկող հարկային մարմնում: Նոտարական տարածքի եւ հարկային մարմնի (տեսչության) սպասարկման տարածքները չհամընկնելու դեպքում նոտարը հաշվառման է կանգնում գործունեության հասցեն սպասարկող հարկային մարմնում (տեսչությունում):

9. Հայաuտանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոuական հիմնարկը, կամ դրանց հավաuարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունը հարկային հաշվառման է կանգնում իր մշտական ներկայացուցչության (նuտավայր, գրաuենյակ եւ այլն) գտնվելու տարածքը uպաuարկող հարկային մարմնում (տեսչությունում):

10. Հարկ վճարողը համարվում է հաշվառված հարկային մարմնում միասնական գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու պահից:

Հոդված 8. Հարկային հաշվառման կանգնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը

1. Պետական ռեգիստրի գործակալության կողմից կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման (հաշվառման) մասին փաստաթղթերը եւ տեղեկությունները ներկայացվում են հարկային մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

2. Կենտրոնական բանկում գրանցված կազմակերպությունների պետական գրանցման (հաշվառման) մասին փաստաթղթերը եւ տեղեկությունները Կենտրոնական բանկի կողմից ներկայացվում են հարկային մարմին` հարկային մարմնի եւ Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով:

3. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում են հետեւյալ փաստաթղթերը՝

1) անձնագրի պատճեն.

2) հանրային ծառայությունների համարանիշը կամ դրա բացակայության դեպքում հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազորված մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի պատճեն.

3) ֆիզիկական անձի կողմից լրացված՝ հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման դիմում, որում լրացման ենթակա տվյալների ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

4. Նոտարները հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում են հետեւյալ փաստաթղթերը՝

1) նոտարի ծառայողական վկայականի պատճեն.

2) նոտարի կողմից լրացված՝ հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման մասին դիմում, որում լրացման ենթակա տվյալների ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից.

3) անձնագրի պատճեն:

5. Հայաuտանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները եւ հյուպատոuական հիմնարկները, դրանց հավաuարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունները հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում են հետեւյալ փաստաթղթերը՝

1) կարգավիճակը հաստատող փաստաթղթի պատճեն.

2) դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի (դրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական)) կազմակերպության կողմից լիազորված պաշտոնատար անձի կողմից լրացված՝ հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման մասին դիմում, որում լրացման ենթակա տվյալների ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Հոդված 9. Հարկային մարմին փաստաթղթեր ներկայացնելը

1. Փաստաթղթերը հարկային մարմին կարող են ներկայացվել թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով:

2. Հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերը պետք է բավարարեն հետեւյալ պահանջները.

1) փաստաթուղթը պետք է լինի ամբողջական.

2) փաստաթղթում պետք է նշված լինեն դրանք կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.

3) փաստաթուղթը չպետք է պարունակի ջնջումներ կամ էական վնասվածքներ, հավելագրում»ներ, ջնջված բառեր, հետագայում լրացման համար նախատեսված չլրացված մաuեր, չծանոթագրված ուղղումներ.

4) փաստաթղթի տեքստը պետք է գրված լինի պարզ, հստակ եւ ընթեռնելի.

3. Փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով հարկային մարմին հանձնելու դեպքում համարվում են պատշաճ ներկայացված, եթե հարկ վճարողը տեղեկատվական համակարգ է մուտքագրում անհրաժեշտ տեղեկությունները եւ հաստատում էլեկտրոնային ստորագրության միջոցով: Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը հարկային մարմին հանձնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու դեպքում անձ»նագիր ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, եթե անձնագրի տվյալները պատշաճորեն լրացվում են տեղեկատվական համակարգում եւ տվյալների ճշտությունը հավաստվում է տեղեկա»տվական համակարգի կողմից այլ տվյալների բազաների՝ ներառյալ էլեկտրոնային ստորագրության տվյալների բազայի հետ, համադրելու միջոցով:

5. Տեղեկատվական համակարգն օրենսդրությամբ նախատեսված տվյալները մուտքագրելուց հետո ինքնաշխատ ստուգում է այդ տեղեկատվության ճշտությունը` դրանք համադրելով համակար»գում պահվող տեղեկատվության, ինչպես նաեւ այլ տեղեկատվական բազաների տվյալների հետ: Ան»ճշտություններ կամ մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում սույն օրենքով սահ»մանված տեղեկությունները հարկային մարմնի տեղեկատվական համակարգի կողմից լրացվում են միասնական գրանցամատյանում: Տեղեկատվական համակարգը հարկ վճարողին ծանուցում է փաստաթղթերի ստացման վերաբերյալ՝ վերջինիս կողմից ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով:

6. Սույն հոդվածում նշված պահանջները չբավարարող փաստաթղթի առկայությունը հիմք է հարկ վճարողի հաշվառումը մերժելու համար: Սույն հոդվածի պահանջները չբավարարող փաստաթղթերը հարկային մարմինը վերա»դարձնում է հարկ վճարողին:

Հոդված 10. Հարկային հաշվառման ձեւակերպումը, հաշվառման կասեցումը

1. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, նոտարների, ինչպես նաեւ Հայաuտանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոuական հիմնարկների, դրանց հավաuարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների կողմից հաշվառման կանգնելու համար ներկայացված` սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված փաստաթղթերն ուսումնասիրվում են հարկային մարմնի կողմից` օրենքների պահանջներին դրանց համապատասխանությունը պարզելու նպատակով: Նմուշային ձեւեր ներկայացնելու դեպքում ստուգվում է միայն լրացված տեղեկությունների լիարժեքությունը եւ ճշտությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարկ վճարողների կողմից ներկայացված հաշվառման կանգնելու մասին դիմումի ընթացքը կարող է կասեցվել հետեւյալ հիմքերից որեւէ մեկի առկայության դեպքում՝

1) եթե ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն, լրացված են թերի կամ խախտումներով, չեն համապատասխանում սույն օրենքով սահմանված փաստաթղթերի ցանկին.

2) ներկայացված տեղեկություններում առկա են անճշտություններ կամ ներառված են կեղծ տվյալներ հարկ վճարողի վերաբերյալ:

3. Եթե հաշվառման կանգնելու մասին դիմումը հարկ վճարողի կողմից ներկայացվել է ոչ իրավասու հարկային մարմին (տեսչություն), ապա դիմումը uտացած հարկային մարմինը ոչ ուշ, քան դիմումի ներկայացման հաջորդ աշխատանքային օրն այն վերահաuցեագրում է իրավաuու հարկային մարմին` այդ մասին ծանուցելով դիմողին:

4. Սույն հոդվածի 2-րդ մասում բերված հիմքերով հաշվառման կանգնելու մասին հարկ վճարողի կողմից ներկայացված դիմումի ընթացքի կասեցման վերաբերյալ հարկ վճարողին գրավոր տեղյակ է պահվում դիմումը ստանալուց հետո` հաջորդ աշխատանքային օրը:

5. Հաշվառման կանգնելու մասին հարկ վճարողի դիմումի ընթացքի կասեցման հիմքերի վերաբերյալ դիմողին տեղյակ պահելուց հետո սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետի ընթացքը կասեցվում է մինչեւ դիմումի կասեցման հիմքերի վերացումը:

6. Կասեցման հիմքեր չհայտնաբերելու դեպքում, տեղեկությունները գրանցվում են միասնական գրանցամատյանում եւ փաստաթղթերի ստացումից հետո մեկ աշխատանքային օրում դիմողին տրամադրվում են հարկ վճարողի հաշվառման համարը եւ հարկ վճարողի հաշվառման վկայականը: Հաշվառման կանգնելու մասին դիմումի եւ հարկ վճարողի հաշվառման վկայականի ձեւաթղթերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 11. Հարկային մարմնում էլեկտրոնային եղանակով հաշվառման կանգնելը

1. Հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը հանձնելու դեպքում, դրանք պետք է բավարարեն սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով, ինչպես նաեւ 9-րդ հոդվածով սահմանված պահանջներին:

2. Հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացված տվյալների ինքնաշխատ ստուգման ժամանակ ան»ճշտություններ կամ մերժելու հիմքեր չհայտնաբերվելու դեպքում, սույն օրենքով սահ»մանված տեղեկությունները հարկային մարմնի տեղեկատվական համակարգի կողմից լրացվում են միասնական գրանցամատյանում:

3. Գրառման ավարտից հետո, տեղեկատվական համակարգը դիմողին օրենքով նախատեսված կարգով շնորհում է հարկ վճարողի հաշվառման համարը եւ հարկ վճարողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով մեկ աշխատանքային օրում ուղարկվում է հարկ վճարողի հաշվառման վկայականի էլեկտրոնային տարբերակը:

Հոդված 12. Հարկային հաշվառման առանձնահատկությունները կազմակերպությունների վերակազմակերպման ժամանակ

1. Կազմակերպության վերակազմավորման դեպքում հարկ վճարողի հաշվառման համարը փոխանցվում է նրա իրավահաջորդին, իսկ վերակազմակերպման մյուս ձեւերի դեպքում՝

1) կազմակերպությունների միացման ձեւով վերակազմակերպման դեպքում շարունակում է գործել այն կազմակերպության ՀՎՀՀ-ն, որին միանում է մեկ այլ կազմակերպություն, իսկ միացող կազմակերպության ՀՎՀՀ-ն հանվում է հաշվառումից.

2) կազմակերպությունների միաձուլման ձեւով վերակազմակերպման դեպքում ստեղծված նոր կազմակերպությանը տրամադրվում է նոր ՀՎՀՀ, իսկ միաձուլվող կազմակերպությունների ՀՎՀՀ-ները հանվում են հաշվառումից.

3) կազմակերպությունների առանձնացման ձեւով վերակազմակերպման դեպքում առանձնացված նոր կազմակերպությանը տրամադրվում է նոր ՀՎՀՀ, իսկ նախկին կազմակերպությունը (որից կատարվել է առանձնացումը) շարունակում է հաշվառվել իր ՀՎՀՀ-ով.

4) կազմակերպությունների բաժանման ձեւով վերակազմակերպման դեպքում ստեղծված նոր կազմակերպություններից յուրաքանչյուրին տրամադրվում է նոր ՀՎՀՀ: Նախկին կազմակերպության ՀՎՀՀ-ն հանվում է հաշվառումից:

2. Պետական ռեգիստրի գործակալության կողմից` կազմակերպությունների վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման (հաշվառման) մասին տեղեկությունները եւ փաստաթղթերը ներկայացվում են հարկային մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

3. Կենտրոնական բանկի կողմից` կազմակերպությունների վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման մասին տեղեկությունները եւ փաստաթղթերը հարկային մարմին` հարկային մարմնի եւ Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով:


ԳԼՈՒԽ IV
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ
IV
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ

Հոդված 13. Հաշվառման հարկային մարմնի փոփոխելը

1. Հարկ վճարողի հաշվառման հարկային մարմինը կարող է փոփոխվել վերադաս հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերից մեկի առկայության դեպքում, եթե՝

1) կազմակերպության գտնվելու (ֆիզիկական անձի դեպքում` հաշվառման կամ բնակության) եւ գործունեության փաuտացի իրականացման վայրերը (փոստային հասցեները) չեն համապատաuխանում միմյանց.

2) հարկ վճարողը գործունեություն է իրականացնում մեկից ավելի հաuցեներում:

2. Վերադաս հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը մեկ հարկային մարմնից մեկ այլ հարկային մարմին տեղափոխելու հիմքերն են՝

1) գործունեության հիմնական վայրի փոփոխությունը,

2) համախառն հասույթի (եկամտի) կազմում որեւէ մեկ վայրից ստացվող հասույթի (եկամտի) տեսակարար կշռի գերակայությունը,

3) գործարար շահերի կենտրոնի, կազմակերպության ղեկավար մարմնի գտնվելու վայրի փոփոխությունը,

4) գործունեության ոլորտային, սեզոնային, տարածքային կամ նմանատիպ այլ առանձնահատկությունները:

3. Հարկ վճարողի հաշվառման հարկային մարմնի փոփոխությունն իրականացվում է հարկային մարմնի կողմից սահմանված կարգով:

Հոդված 14. Հարկ վճարողի տվյալների փոփոխման մասին տեղեկություններ ներկայացնելը

1. Պետական ռեգիստրի գործակալությունում պետական գրանցում (հաշվառում) ստացած կազմակերպությունների, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց հարկային հաշվառման կանգնելու ժամանակ ներկայացված տվյալների փոփոխման մասին տեղեկությունները եւ փաստաթղթերը հարկային մարմին տրամադրվում են պետական ռեգիստրի գործակալության կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

2. Կենտրոնական բանկի կողմից պետական գրանցում ստացած կազմակերպությունների հարկային հաշվառման կանգնելու ժամանակ ներկայացված տվյալների փոփոխության մասին տեղեկությունները եւ փաստաթղթերը հարկային մարմին տրամադրվում են Կենտրոնական բանկի կողմից` հարկային մարմնի եւ Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով:

3. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց եւ նոտարների անձնագրային տվյալների փոփոխության մասին տեղեկությունները հարկային մարմին տրամադրվում են բնակչության պետական ռեգիստր վարող լիազոր մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ V
ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ

Հոդված 15. Պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում (հաշվառում) ստացած կազմակերպությունների հարկային հաշվառումից հանելը

1. Պետական ռեգիստրի գործակալությունն օրենքով սահմանված դեպքերում կազմակերպության լուծարման գործընթաց սկսելու մասին գրառում կատարելու օրը հարկային մարմնին առցանց ռեժիմով տրամադրում է կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն եւ լուծարային գործընթացում գտնվելու մասին տեղեկությունը (դատարանի վճռով լուծարման դեպքում՝ դատարանի վճռի կամ որոշման վերաբերյալ տեղեկությունը):

2. Կազմակերպության լուծարային գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները ստանալուց հետո հարկային մարմինը հնգօրյա ժամկետում հարկ վճարողի մոտ սկսում է ստուգում:

3. Օրենքով սահմանված կարգով հարկ վճարողների մոտ իրականացված ստուգման արդյունքներով հարկ վճարողներին տրամադրվում է տեղեկանք պետական բյուջեի հանդեպ հարկային (այդ թվում՝ հարկային մարմնի կողմից գանձվող պարտադիր այլ վճարների) պարտավորությունների վերաբերյալ:

4. Պետական ռեգիստրի գործակալությունից պետական բյուջեի եւ սոցիալական ապահովագրության գծով հարկ վճարողի պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ հարցում ստանալու դեպքում, հարկային մարմինը հարցումը ստանալու օրվանից հետո` 20 օրվա ընթացքում տրամադրում է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք` հարկային մարմնի կողմից սահմանված ձեւով:

5. Պետական ռեգիստրի գործակալությունը լուծարման մասին տեղեկությունների գրառում կատարելու օրը հարկային մարմնին տրամադրում է տեղեկություն կազմակերպության լուծարման պետական գրանցման տարվա, ամսվա, ամսաթվի վերաբերյալ: Նշված տեղեկություններն ինքնաշխատ կերպով արդիականանում են միասնական գրանցամատյանում եւ այդ պահից կազմակերպությունը համարվում է հարկային հաշվառումից հանված:

Հոդված 16. Պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական հաշվառում ստացած անհատ ձեռնարկատերերին հարկային հաշվառումից հանելու գործընթացը

1. Պետական ռեգիստրի գործակալությունը անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանելու գործընթաց սկսելու մասին գրառում կատարելու օրը հարկային մարմնին առցանց ռեժիմով տրամադրում է անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը, ՀՎՀՀ-ը, պետական հաշվառումից հանելու հիմքը` դիմումի տարին, ամիսը, ամսաթիվը, սնանկության հետեւանքով հաշվառումից հանելու դեպքում՝ դատարանի որոշման վերաբերյալ տեղեկություններ, մահվան դեպքում՝ մահվան փաստը հավաստող փաստաթղթի պատճենը:

2. Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելու գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները ստանալուց հետո հարկային մարմինը հնգօրյա ժամկետում հարկ վճարողի մոտ, անհրաժեշտության դեպքում սկսում է ստուգում:

3. Օրենքով սահմանված կարգով հարկ վճարողների մոտ իրականացված ստուգման արդյունքներով հարկ վճարողներին տրամադրվում է տեղեկանք պետական բյուջեի հանդեպ հարկային (այդ թվում՝ հարկային մարմնի կողմից գանձվող պարտադիր այլ վճարների) պարտավորությունների վերաբերյալ:

4. Պետական ռեգիստրի գործակալությունից պետական բյուջեի եւ սոցիալական ապահովագրության գծով հարկ վճարողի պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ հարցում ստանալու դեպքում, հարկային մարմինը հարցումը ստանալու օրվանից հետո` 10 օրվա ընթացքում տրամադրում է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք` հարկային մարմնի կողմից սահմանված ձեւով:

5. Պետական ռեգիստրի գործակալությունը պետական հաշվառումից հանելու մասին տեղեկությունների գրառում կատարելու օրը հարկային մարմնին տրամադրում է տեղեկություն անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելու պետական գրանցման տարվա, ամսվա, ամսաթվի վերաբերյալ: Նշված տեղեկություններն ինքնաշխատ կերպով արդիականանում են միասնական գրանցամատյանում եւ այդ պահից անհատ ձեռնարկատերը համարվում է հարկային հաշվառումից հանված:

6. Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանելուց հետո, անհատ ձեռնարկատեր հանդիսանալու ժամանակաշրջանի համար նրա կողմից ներկայացրած հաշվարկները (հաշվետվությունները), հարկերի եւ այլ պարտադիր վճարների մասով կատարված վճարումների տվյալները գրառվում են հարկային մարմնի տեղեկատվական համակարգում:

Հոդված 17. Կենտրոնական բանկի կողմից պետական գրանցում ստացած կազմակերպություններին հարկային հաշվառումից հանելը

1. Կենտրոնական բանկն օրենքով սահմանված դեպքերում կազմակերպության լուծարման որոշում կայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում առցանց ռեժիմով հարկային մարմնին տրամադրում է կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն, պաշտոնական ինտերնետային կայքի հասցեն եւ լուծարման թույլտվություն տալու վերաբերյալ տեղեկությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տվյալները ստանալուց հետո հնգօրյա ժամկետում, պետական բյուջեի հանդեպ պարտավորությունների ճշտման նպատակով, հարկային մարմինը հարկ վճարողի մոտ սկսում է ստուգում:

3. Կենտրոնական բանկը կազմակերպության գրանցումից հանելու մասին գրառում կատարելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում առցանց ռեժիմով հարկային մարմնին տրամադրում է տեղեկություն կազմակերպության գրանցումից հանելու մասին գրառում կատարելու տարվա, ամսվա, ամսաթվի վերաբերյալ: Նշված տեղեկություններն ինքնաշխատ կերպով արդիականանում են միասնական գրանցամատյանում եւ այդ պահից կազմակերպությունը համարվում է հարկային հաշվառումից հանված:

Հոդված 18. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային հաշվառումից հանելը

1. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին հարկային հաշվառումից հանելու համար հիմք հանդիսանում է նրա մահվան փաստը հավաստող երրորդ անձի ներկայացրած փաստաթուղթը:

2. Սույն հոդվածում նշված փաստաթուղթը ներկայացումից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում միասնական գրանցամատյանում տվյալ ֆիզիկական անձի վերաբերյալ կատարվում են համապատասխան գրառումներ: Այդ պահից ֆիզիկական անձը համարվում է հանված հարկային հաշվառումից:

Հոդված 19. Նոտարներին հարկային հաշվառումից հանելը

1. Հարկային հաշվառումից դուրս գալու համար նոտարը հարկային մարմին է ներկայացնում դիմում եւ հետեւյալ փաստաթղթերից որեւէ մեկը՝

1) նոտարական գործունեության կասեցման մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի որոշում.

2) պաշտոնից ազատման մասին դատարանի որոշում.

3) պաշտոնից ազատման մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրաման:

2. Նոտարին հարկային հաշվառումից հանելու համար կարող է հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից ներկայացված նոտարի գործունեության կասեցման կամ պաշտոնից ազատման մասին հրամանը (որոշումը) կամ նրա մահվան փաստը հավաստող երրորդ անձի ներկայացրած փաստաթուղթը:

3. Սույն հոդվածով սահմանված փաստաթղթերի ստացման դեպքում՝ մեկ աշխատանքային օրում միասնական գրանցամատյանում գրառվում են տվյալ նոտարի գործունեության դադարեցման վերաբերյալ տեղեկություններ: Այդ պահից նոտարը համարվում է հարկային հաշվառումից հանված:

Հոդված 20. Հայաuտանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին եւ հյուպատոuական հիմնարկներին, դրանց հավաuարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպություններին հարկային հաշվառումից հանելը

Հայաuտանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոuական հիմնարկների, դրանց հավաuարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների գործունեության դադարեցման վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից ստացված տվյալների հիման վրա մեկ աշխատանքային օրում միասնական գրանցամատյանում գրառվում են տեղեկություններ՝ տվյալ կազմակերպության գործունեության դադարեցման վերաբերյալ: Այդ պահից կազմակերպությունը համարվում է հարկային հաշվառումից հանված:


ԳԼՈՒԽ VI

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 21. Հարկ վճարողին հաշվառման կանգնելու կամ հաշվառումից հանելու մասին դիմումի կասեցման բողոքարկումը

Հարկ վճարողին հաշվառման կանգնելու կամ հաշվառումից հանելու մասին դիմումը անհիմն կասեցնելու դեպքում հարկային մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կարգով կամ դատարանում:

Հոդված 22. Հարկային մարմնում փաստաթղթերի պահպանումը

1. Հարկային մարմնում հաշվառված յուրաքանչյուր հարկ վճարողի համար թղթային եւ էլեկտրոնային եղանակներով վարվում է հարկային գործ: Թղթային հարկային գործում պահվում են թղթային կրիչի վրա ստացված փաստաթղթերը եւ էլեկտրոնային եղանակով ստացված փաստաթղթերի արտատպած տարբերակները, իսկ էլեկտրոնային հարկային գործում ժամանակագրական հերթականությամբ պահպանվում են էլեկտրոնային եղանակով ստացված փաստաթղթերը եւ հարկային մարմնի տեղեկատվական համակարգում գրառված տեղեկությունները: Հարկային գործում ընդգրկվող փաստաթղթերի ցանկը, հարկային գործերի վարման, օգտագործման եւ պահպանության կարգը սահմանում է հարկային մարմինը:

2. Հարկային գործերը վարող հարկային մարմինն ապահովում է հարկային գործերի պահպանությունը հետագա օգտագործման նպատակով:

3. Թղթային հարկային գործերը հարկային մարմնում պահպանվում են հինգ տարի ժամկետով, այնուհետեւ օրենքով սահմանված կարգով ենթարկվում փորձաքննությամբ արժեքավորման, բացառությամբ` հարկ վճարողի հիմնադիր փաստաթղթերի եւ չկատարված հարկային պարտավորություն հավաստող փաստաթղթերի, որոնք ենթակա են արժեքավորման հարկ վճարողի լուծարումից (գործունեության դադարեցումից) հինգ տարի հետո:

Հոդված 23. Սույն օրենքի պահանջները խախտելու համար պատասխանատվությունը

1. Հարկային մարմին ներկայացված փաստաթղթերի տվյալների իսկության համար պատասխանատվությունը կրում են այդ փաստաթղթերը ներկայացրած անձինք:

2. Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից, իսկ օրենքի 9-րդ հոդվածի` էլեկտրոնային փաստաթղթերին վերաբերվող պահանջներն եւ 11-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում էլեկտրոնային եղանակով հարկային հաշվառման կանգնելու համար ծրագրային ապահովման ներդրումից հետո:

Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) կազմակերպությունների հարկային հաշվառում ստացած ստորաբաժանումների ՀՎՀՀ-ները հանվում են հաշվառումից: Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը հարկային մարմին դիմած կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառումներն իրականացվում են մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգով:


Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը նախատեսվել է 10.01.2013թ. N 70-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ կառավարության 2013թ. գործունեության միջոցառումների ծրագրով» (հավելված N1-ի կետ 121):

«Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 11.10.2007թ.-ին: 2011թ.-ին` տնտեսվարող սուբյեկտների պետական գրանցման եւ հարկային մարմնում հաշվառման գործընթացներում «մեկ պատուհանի» ներդրման կապակցությամբ օրենքում կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում գործող օրենքը կորցրել է շարադրանքի հաջորդականությունը եւ առարկայի կարգավորման համապարփակությունը, ինչպես նաեւ չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոններին: Օրինակ` գործող օրենքի 7-րդ հոդվածում «Հարկային մարմնում հաշվառման կանգնելը» վերնագրի տակ մնացել են հաշվառման փոփոխությանը վերաբերվող մասերը` մինչդեռ հաշվառման կանգնելու մասին հիմնական հարաբերությունները շարադրված են «Հարկ վճարողի հաշվառման համարները» վերնագրով 6-րդ հոդվածի 1-ին մասում: Կամ 4-րդ հոդվածում տրվում են սահմանումներ մի շարք հասկացությունների համար (օրինակ` «ՀՀ ռեզիդենտ կազմակերպություն», ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպություն, «ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ» եւ այլն), որոնք գործող օրենքի հետագա տեքստում չեն կիրառվում:

Հարկ վճարողների հաշվառման գործընթացների ավտոմատացման ուղղությամբ վերջին տարիներին ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից կատարված աշխատանքները չեն արտացոլված գործող օրենքում (կարգավորված են այլ իրավական ակտերով) եւ օրենքն ընդհանրապես չի նախատեսում (կարգավորում) հարկ վճարողների համար էլեկտրոնային եղանակով հարկային մարմիններում հաշվառման կանգնելու, հաշվառման հարկային մարմինը փոփոխելու եւ հաշվառումից հանելու հնարավորությունը: Մինչդեռ վերջինս գտնվում է համապատասխան բնագավառի բարեփոխման առաջնահերթությունների շարքում եւ հանդիսանում է հարկ վճարողների հաշվառման գործընթացների հետագա դյուրինացման եւ արդյունավետության բարձրացման հիմնական ուղին: Այդ պատճառով օրինագծի նպատակն նաեւ ապահովել օրենսդրական հիմքեր հարկային մարմիններում հաշվառման կանգնող տնտեսվարող սուբյեկտների (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիակական անձինք, նոտարներ եւ այլն) մասով գործընթացների ավտոմատացման, հաշվառման կանգնելու էլեկտրոնային եղանակի ներդրման եւ էլեկտրոնային փաստաթղթերի կիրառման համար: Այս առումով, գործող օրենքը զգալիորեն զիջում է իր հետ գործառնորեն կապակցված «Իրավաբանական անձնաց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքից եւ վերջինիս հետ ներդաշնակեցման կարիք ունի, այդ թվում` տերմինաբանության մասով:

Նախագծով օրենքում ներառվում են նաեւ հարկ վճարողների հաշվառմանն անմիջապես վերաբերվող եւ տնտեսվարող սուբյեկտների համար պարտականություններ եւ իրավասություններ սահմանաող մի շարք գործող դրույթներ, որոնք ներկայումս սահմանված են եւ գործում են ՀՀ կառավարության որոշումներով: Օրինակ` հաշվառման կանգնելու ժամանակ նոտարների կողմից հարկային մարմիններին ներկայացվող փաստաթղթերի եւ տվյալների մասով: Միաժամանակ` նախագծով վերացվում է գործով օրենքով նախատեսված հարկ վճարողի պարտականությունը` հաշվառման կանգնելու ժամանակ ներկայացված տվյալների փոփոխության մասին տեղեկությունը հարկային մարմիններին մինչեւ հաջորդող ամսվա 20-ը հաղորդելու վերաբերյալ: Վերջինս իրականացվել է` հաշվի առնելով, որ նույն տեղեկատվությունը հարկային մարմինները կարող են ինքնաբերաբար ստանալ համապատասխան պետական մարմիններից:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Օրինագծի կարգավորման առարկան է հարկային մարմիններում հարկ վճարողների հաշվառման կանգնելու, հաշվառման մարմինը փոփոխելու եւ հաշվառումից հանելու գործընթացների կարգավորման համապարփակության ապահովումը, հետագա ավտոմատացման համար օրենսդրական հիմքերի ձեւավորումը: Մասնավորապես նախագծով առաջարկվում է.

ա) պարզեցնել օրենքի կարգավորման առարկայի եւ կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց հարկային հաշվառման մասին օրենսդրության սահմանումները.

բ) հստակեցնել եւ միասնականացնել օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների սահմանումները, օպտիմալացնել դրանց կազմը` հանելով այն հասկացությունները, որոնք չեն կիրառվում օրենքի հետագա տեքստում եւ ավելացնելով նորերը` էլեկտրոնային փաստաթղթեր ու տեղեկատվական համակարգեր օգտագործելու եւ հարկ վճարողին հաշվառումից հանելու գործընթացների մասով.

գ) հստակեցնել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց (այդ թվում` նոտարների եւ արտոնագրային վճարներ վճարողների), ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոuական հիմնարկների հարկային մարմնում հաշվառման հարցերը, հաշվառման կանգնելու եւ հաշվառումից հանելու ժամանակ ներկայացվող փաստաթղթերը եւ տվյալները.

դ) կարգավորել փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնելու հարցերը, այդ թվում` նախատեսելով էլեկտրոնային փաստաթղթերի կիրառման ներկայացնելու հնարավորություն եւ դրանց դրանց նկատմամբ ներկայացվող պահանջները.

ե) վերացնել հարկ վճարողի պարտականությունը` հաշվառման ժամանակ պահանջվող տվյալների փոփոխության դեպքում մինչեւ հաջորդող ամսվա 20-ը այդ մասին գրավոր տեղյակ պահելու իրենց սպասարկող հարկային մարմնին.

զ) ներդրել եւ կարգավորել հարկային մարմնում հաշվառման կանգնելու էլեկտրոնային եղանակը.

է) կարգավորել իրավասու պետական մարմինների միջեւ` հաշվառման կանգնող եւ հաշվառումից հանվող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի մասին տեղեկությունների տրամադրման հարցերը եւ հստակեցնել տեղեկությունների կազմը.

ը) կարգավորել ՀՀ կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումներին հարկային մարմնում հաշվառման հիմնախնդիրը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից եւ ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից սահմանված գործադիր իշխանության հանրապետական իրավասու մարմիններին` բնապահպանական, սոցիալական, առողջապահական, տնտեսական, հակակոռուպցիոն, բյուջետային բնագավառներում պարտադիր կարգավորման ազդեցությունը գնահատելու նպատակով: Հանրային քննարկման նպատակով օրենքի նախագիծը սահմանաված կարգով հրապարակվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ պաշտոնական վեբկայքում:

Բոլոր ներկայացված առաջարկություններն ամփոփովել են (ամփոփոգիրը կցվում է):

4. Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է, որ օրինագծի ընդունման արդյունքում «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքը կվերածվի համապատասխան բնագավառի հարաբերությունները կարգավորող համապարփակ իրավական ակտի, հարկային մարմինները կստանան օրենսդրական հիմքեր` հարկ վճարողների հաշվառման կանգնելու էլեկտրոնային եղանակի ներդրման, ինչպես նաեւ հարկ վճարողների հաշվառման գործընթացներում էլեկտրոնային եղանակի եւ տեղեկատվության առցանց փոխանակման կիրառության հետագա ընդլայնման համար: