Armenian ARMSCII Armenian
Կ-189-07.03.2022-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՊԻ ՀԱՄԱՏԵՂ (ՄԻԱՎՈՐՎԱԾ) ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2020թ. մայիսի 29-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագիրը՝ կից վերապահումով:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

2020Թ. ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՊԻ ՀԱՄԱՏԵՂ (ՄԻԱՎՈՐՎԱԾ) ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերի դրույթների հիմքով: Իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում ենթակա է վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթների հիմքով:

Իրավական ակտերի փորձաքննության  գործակալության պետ՝                 ԷՄԻԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագրի նախագծում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագրի նախագծում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող, եկամուտների նվազեցմանը կամ ծախսերի ավելացմանը հանգեցնող դրույթներ առկա չեն:

ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ            ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՊԻ ՀԱՄԱՏԵՂ (ՄԻԱՎՈՐՎԱԾ) ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» Համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2020 թվականի մայիսի 29-ին, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից:

Համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերի միջեւ փոխգործակցությունը զարգացնելու նպատակով Կողմերն ստեղծում են Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի Կապի համատեղ (միավորված) համակարգ: Կապի համատեղ (միավորված) համակարգի մեջ մտնում են Համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերի կապի ուժերն ու միջոցները, որոնք կիրառվում են ըստ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի Կապի համատեղ (միավորված) համակարգի կազմակերպման եւ փոխգործակցության համաձայնեցված պլանի: Կապի համատեղ (միավորված) համակարգի կազմակերպչատեխնիկական կառուցվածքի ձեւավորման, դրա կազմության եւ գործառության սկզբունքները սահմանվում են Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից հաստատվող համապատասխան հիմնադրույթով:

Կապի համատեղ (միավորված) համակարգի ստեղծմանը, գործառությանն ու զարգացմանն ուղղված Կողմերի ջանքերի համակարգումն իրականացնում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհուրդը՝ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր՝ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի պետերի համակարգման կոմիտեի միջոցով: Համակարգման կոմիտեի նախագահը Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի կապի գլխավոր վարչության պետն է: «Համակարգման կոմիտեի մասին» հիմնադրույթը հաստատվում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի կողմից:

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության, Բելառուսի Հանրապետության Կառավարության, Ղազախստանի Հանրապետության Կառավարության, Ղրղզստանի Հանրապետության Կառավարության, Ռուսաստանի Դաշնության Կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության Կառավարության միջեւ:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն այն ստորագրած Կողմերի կողմից կատարվելու մասին երրորդ ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո:

2021թ. հունիսի 10-ի դրությամբ Համաձայնագիրն ոժի մեջ չի մտել:

Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը կատարվել են Բելառուսի Հանրապետության կողմից:

2020 թվականի մայիսի 29-ին ստորագրված «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» Համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղեւոնդյան

ՏԵՂԵԿԱՆՔ

«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ

Համաձայնագիրն ստորագրվել է 2020 թվականի մայիսի 29-ին:

Փաստաթուցթը կնքվել է հաշվի առնելով ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերում կառավարման՝ որպես կարեւորագույն տեխնիկական հիմքը կազմող կապի համակարգի, երաշխավորված եւ արդյունավետ գործակցության ապահովման ջանքերի միավորման անհրաժեշտությունը:

            Համաձայնագրով նախատեսվում է ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի միջեւ համագործակցության զարգացման նպատակներով Կողմերի կողմից ստեղծել ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միացյալ) համակարգ:

Համաձայնագրի դրույթներով սահմանվում է ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի համատեղ (միացյալ) կապի համակարգի զարգացման եւ կատարելագործման համար ընդհանուր տեսակետները, մոտեցումները:

Դիտարկվող Համաձայնագրի իրագործման գործունեության լիազորված մարմիններ են համարվում ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունները (պաշտպանական գերատեսչությունները):

Համաձայնագրի դրույթներին համապատասխան կապի համատեղ (միացյալ) համակարգի գործառնության եւ զարգացման ապահովման շահերի հետ կապված ծառայությունների մատուցումը եւ աշխատանքների կատարումը, կապի ռազմական տեխնիկայի (գույքի) մատակարարումը, կապի ռազմական տեխնիկայի նորոգումն իրականացվում են Կողմերի երկկողմ միջազգային պայմանագրերի համաձայն:

Կապի համատեղ (միացյալ) համակարգի զորքերի (ուժերի) համար զինվորական մասնագետների ուսուցումն իրականացվում է Կողմերի երկկողմ համաձայնագրերով:

Կողմերն իրականացնում են կապի համատեղ (միացյալ) համակարգի ազգային համակարգի (սեգմենտի) զարգացման ֆինանսավորումը եւ Կապի համատեղ (միացյալ) համակարգի համատեղ միջոցառումների ապահովումը:

Կապի համատեղ (միացյալ) համակարգի զարգացման եւ դրա մարմինների գործունեության ֆինանսավորման կարգը սահմանում է ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհուրդը:

Համաձայնագրի իրագործման նպատակներով լիազորված մարմինները, փոխադարձ շահերից ելնելով, կարող են փոխանակվել տեղեկատվությամբ: Տեղեկատվության փոխանցումն ու պաշտպանությունն իրականացվում են Համաձայնագրի մասնակից պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան:

Դիտարկվող Համաձայնագրի վավերացումը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից եւ ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միացյալ) համակարգի զարգացման եւ կատարելագործման համար ընդհանուր տեսակետների սահմանումից զատ, ՀՀ ԶՈՒ կապի համակարգին հնարավորություն կընձեռնի ազգային զինված ուժերն առաջնահերթ ապահավորել կապի ժամանակակից ռազմական տեխնիկայով (սարքավորումներով):

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է համարում սկսել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում զինված ուժերի կապի համատեղ (միացյալ) համակարգի մասին» համաձայնագրի վավերացման նպատակով սահմանված ընթացակարգերը:

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար     Վ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ՀՀ  պաշտպանության նախարարի

պաշտոնակատար Վ. Հարությունյանին

ՀՀ արդարադատության նախարարի
պաշտոնակատար Ռ. Բադասյանին

Հարգելի՛ պարոնայք

Հայտնում ենք, որ 2020 թվականի մայիսի 29-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով՝         Ս.Պապիկյան  պաշտոնակատար

Հավելված

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն