Armenian ARMSCII Armenian
Կ-4301-20.01.2014-ԳԿ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին կետը «բնության պահպանության,» բառերից հետո լրացնել «մշակույթի,» բառով:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 12-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12. Արգելվում է վիճակախաղի, շահումով խաղի, խաղատան, գիշերային ակումբի,  ծխախոտի, ինչպես նաեւ սույն օրենքով՝ հեռուստատեսությամբ գովազդի համար արգելված ապրանքների եւ ծառայությունների՝ որպես հովանավորների  հիշատակումը Հանրային հեռուստատեսությամբ:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: