ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.Օրենքի նպատակըեւ կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում առեւտրի,հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների (այսուհետ` առեւտրի եւ ծառայությունների) ոլորտի պետական կառավարման հիմքերը, այդ ոլորտում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, եւ ուղղված է առեւտրի եւ ծառայությունների ոլորտում իրականացվող գործունեության կանոնակարգմանը, ինչպես նաեւ սպառողների իրավունքների պաշտպանության ապահովմանը:
2. Հայաստանի Հանրապետությունում առեւտրի եւ ծառայությունների ոլորտը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ իրավական ակտերով:
ԳԼՈՒԽ 2.
ԱՌԵՎՏՈՒՐ
Հոդված 2.Հիմնական հասկացությունները
Սույն օրենքի իմաստով առեւտրի հիմնական հասկացություններն են՝
վաճառող` առուվաճառքի պայմանագրով սպառողներին ապրանք իրացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.
աշխատող ` աշխատանքային լրիվ իրավունակություն եւ գործունակություն ունեցող, վաճառողի ղեկավարությամբ, վարձատրության դիմաց աշխատանքային պայմանագրով աշխատող քաղաքացի.
առեւտրի օբյեկտ` գույքային համալիր (հողամաս, շենք, կառուցվածք, սարքավորում, գույք), որն օգտագործվում է ապրանքների առուվաճառքիհամար.
սպառողական ապրանքների շուկա՝ առեւտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է սննդամթերքի եւոչ պարենային ապրանքների առուվաճառք.
ոչ պարենային ապրանքներ` բնակչության նյութականեւ կուլտուր-կենցաղային պահանջների բավարարման նպատակով վաճառքի համար նախատեսված կուլտուր- կենցաղային եւ տնտեսական նշանակության, թեթեւ արդյունաբերության եւ այլ արտադրանք.
ա րտադրատեխնիկական նշանակության ապրանքներ` տնտեսավարող սուբյեկտների կողմից օգտագործման նպատակով նախատեսված ապրանքներ, որոնքհիմնականում ներկայացվում են տեխնոլոգիական սարքավորումների, մեքենաների վառելիքա-հումքային ապրանքների տեսքով.
գյուղա՟տնտե՟սականարտադրանքի շուկա՝ առեւտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի,բույսերի, բուսական արտադրանքի (այսուհետ` գյուղա՟տնտե՟սական արտադրանք)եւսննդամթերքիառուվաճառք.
շրջիկ առեւտրի կետեր՝ ապրանքների պահման եւ մանրածախ առեւտրի համար համապատասխան սարքավորումներով ապահովված ավտոկրպակներ, մոտոկրպակներ, ավտոսայլակներ, մոտոսայլակներ, ավտոցիստեռններեւ այլն.
հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկ գազիեւսեղմված բնական գազիմանրածախ առեւտրի կետ՝ քաղաքաշինական նորմերին համապատասխան կառուցված, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկ գազի, սեղմված բնական գազի հաշվիչներ, կաշեփողեր, լցավորման ատրճանակներ, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների համար տեղադրված տարողություններ, օրենքով սահմանված կարգով ստուգաչափված կշեռքներ, կշռաքարեր եւ չափման այլ համապատասխան թույլատրելի միջոցներ ունեցող լցավորման կետեր.
առեւտրի իրականացման վայրի կազմակերպիչ ՝ առեւտրի իրականացման վայրի աշխատանքը կազմակերպող, սույն օրենքով սահմանված պարտավորություններ կամ իրավունքներունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.
առեւտրի կենտրոն՝ կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող եւ կառավարվող առեւտրի օբյեկտների համախումբ, որտեղ նախատեսված են նաեւ հանրային սննդի,զվարճանքի, կենցաղայինծառայությունների համարառանձնացված մասեր.
ցուցահանդես վաճառք` իրավաբանական անձի եւ(կամ)անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրենց սեփականության իրավունքով պատկանող կամ վարձակալված տարածքում կամ իրավասու մարմնի կողմից սահմանված վայրում, առուվաճառքի պայմանագրերի կնքման եւ տարածաշրջանային, միջտարածաշրջանային եւ միջպետական տնտեսական կապերի ձեւավորման նպատակով կազմակերպվող միջոցառում.
տոնավաճառ (վերնիսաժ)` հատկացված վայրում շաբաթ, կիրակի եւ օրենքով սահմանված տոնական օրերին կազմակերպվողշուկայական միջոցառում, որտեղ առուվաճառքն իրականացնում են իրավաբանական եւ ֆիզիկական անձինք:
Հոդված 3. Առեւտրի օբյեկտներիեւ առեւտրի իրականացման վայրի տեսակները
1. Առեւտրի օբյեկտների տեսակներն են՝ խանութները, կրպակները,տաղավարները, շրջիկ առեւտրի կետերը եւ հեղուկ վառելիքի, հեղուկ գազի, սեղմված բնական գազի եւ տեխնիկական հեղուկների մանրածախ առեւտրի կետերը:
2. Առեւտրի իրականացման վայրի տեսակներն են՝ առեւտրի կենտրոնները, սպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները, տոնավաճառները (վերնիսաժները) եւ ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերը:
Հոդված 4. Առեւտրի օբյեկտներին ներկայացվող պահանջները
1.Առեւտրի օբյեկտներում առուվաճառքն իրականացնում են միայն իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:
2. Առեւտրի օբյեկտներում սննդամթերքի եւ ոչ պարենային ապրանքների, ինչպես նաեւ գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը պետք է կատարվի ըստ ապրանքախմբերի`առանձին բաժիններում:
3.Ելնելով տվյալ առեւտրի օբյեկտի առանձնահատկություններից՝ առեւտրի օբյեկտը պետք է ապահովված լինի սույն օրենքով վաճառքի թույլատրված ապրանքների համար օրենսդրության համապատասխան` ընդունման, պահման եւ վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով եւ առեւտրատեխնոլոգիական պարագաներով, այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով ստուգաչափված կշեռքներով, կշռաքարերով եւչափման այլ համապատասխան թույլատրելի միջոցներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի նախապատրաստման համար անհրաժեշտ սենքերով:
4. Առեւտրի օբեկտները պետք է ապահովված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով լրացված ցուցանակով:
5. Առեւտրի օբյեկտներում սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների նմուշների ցուցադրումն առեւտրի օբյեկտից դուրս արգելվում է: Նշված ապրանքներ վաճառող առեւտրի օբյեկտների ցուցափեղկերը եւ մուտքերը պարտադիր պետք է լինեն վարագուրապատված կամ մգավորված ապակիներով այնպես, որ վաճառվող ապրանքների նմուշները դրսից տեսանելի չլինեն:
Հոդված 5. Առեւտրի իրականացման վայրերին ներկայացվող պահանջները
1. Առեւտրի իրականացման վայրում առուվաճառքն իրականացնում են միայն իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը,բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2.Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց թույլատրվում է առուվաճառք իրականացնել գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում եւ տոնավաճառներում:
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց արգելվում է իրականացնել վաճառք սույն օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ, 12-րդ մասերի եւ 14-րդ մասի ա),բ),գ) ենթակետերով նշված ապրանքների, ինչպես նաեւ համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սննդամթերքի:
3. Առեւտրի իրականացման վայրերում սննդամթերքի եւ ոչ պարենային ապրանքների, ինչպես նաեւ գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը պետք է կատարվի ըստ ապրանքախմբերի տարանջատված մեկուսամասերում:
4. Առեւտրի կենտրոնները, սպառողական ապրանքների եւ գյուղատնտեսական արտադրանքի շուկաները պետք է ապահովված լինեն՝
ա) ձեռքի սայլակներով եւ մինչեւ ավտոկանգառ դրանց տեղաշարժն ապահովող ուղիներով.
բ) իրենց հատկացված հողատարածքի սահմաններում գործող ավտոկանգառով.
գ) կենցաղային հարմարություններով եւ սանիտարական հանգույցով:
5. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում արգելվում է ոչ պարենային ապրանքների վաճառքը (բացառությամբ` վաճառքի համար անհրաժեշտ փաթեթավորման եւ տարայավորման ապրանքների):
6. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների տարածքում գործող առեւտրի օբյեկտների գործունեության վրաչենտարածվումսույն հոդվածի 5-րդ մասի պահանջները:
Նշված առեւտրի օբյեկտներում արգելվում է վաճառել սույն օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասում նշված ապրանքները:
7. Սպառողական ապրանքների շուկաներումարգելվում է գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը:
8. Սպառողական ապրանքների շուկաների տարածքում գործող առեւտրի օբյեկտների գործունեության վրա չեն տարածվում սույն հոդվածի 7-րդ մասի պահանջները:
9. Առեւտրի իրականացման վայրը պետք է ապահովված լինիՀայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով լրացված ցուցանակով:
Հոդված 6. Վաճառողին ներկայացվող պահանջները
1. Վաճառողը պարտավոր է ապահովել՝
ա) սույն օրենքի 4-րդհոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերով ինչպես նաեւ 5-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դրույթների պահանջների կատարումը.
բ) յուրաքանչյուր աշխատողին` իր ստորագրությամբ եւ կնիքով հաստատված անվանաքարտով՝ աշխատողի լուսանկարով, անվան, ազգանվան եւ պաշտոնինշմամբ:
Անհատ ձեռնարկատեր հանդիսացող վաճառողը պարտավոր է կրել անվանաքարտ` իր լուսանկարով, անվան, ազգանվան եւ անհատ ձեռնարկատիրոջ վկայականի համարի նշմամբ:
Անվանաքարտ կրելու կարգը հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը.
գ) սպառողի (գնորդի) հետ դրամական հաշվարկները հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով իրականացնելու դեպքում վաճառված ապրանքի հետ սպառողին (գնորդին) դրամարկղային չեկի, իսկ առանց հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով իրականացնելու դեպքում` ապրանքի գնի վճարումը հաստատող այլփաստաթղթի տրամադրումը.
դ) ապրանքը վաճառքի հանելուց առաջ առաջարկվող ապրանքի որակի ստուգումն ըստ արտաքին հատկանիշների.
ե) սննդամթերքիվաճառքով զբաղվող առեւտրի օբյեկտի աշխատողներիաշխատանքայինարտահագուստի կրումը:
2. Մեծածախ վաճառք (մատակարարում) իրականացնելու ժամանակ վաճառողը (մատակարարը)պարտավոր է իր կողմից բաց թողնված ապրանքի հետգնորդին (պատվիրատուին) տրամադրել՝
ա) օրենքով սահմանված կարգով լրացված հաշվարկային փաստաթուղթ.
բ) օրենքով սահմանված դեպքերում՝ վաճառվող ապրանքների համապատասխանության հավաստագրեր:
Հոդված 7. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպչին ներկայացվող պահանջները
1.Առեւտրի իրականացման վայրի կազմակերպիչը պարտավոր է ապահովել՝
ա)սույնօրենքի5-րդհոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ եւ 9-րդ մասերովնախատեսված դրույթների պահանջների կատարումը.
բ)վաճառողներին (բացառությամբ առեւտրի իրականացման վայրի տարածքում գործող առեւտրի օբյեկտների) եւ իր աշխատողներին`, օրենսդրության համապատասխան, առեւտրատեխնոլոգիական սարքավորումներով, այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով ստուգաչափված կշեռքներով, կշռաքարերով եւ չափման այլ համապատասխան թույլատրելի միջոցներով, ինչպես նաեւ տվյալ առեւտրական գործունեություն իրականացնելու համար նախատեսված այլ գույքով:
2. Գյուղատնտեսական արտադրանքի շուկայի կազմակերպիչը, վաճառքի ընդունվող՝ փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման նպատակով, ապահովում է գյուղատնտեսական արտադրանքի շուկայում համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիա:
3. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպիչը վաճառատեղերը, վճարովի կամ անհատույց օգտագործման նպատակով, տրամադրում է վաճառողներին՝ նրանց հետ օրենքով սահմանված կարգով կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա, բացառությամբ 5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված, ինչպես նաեւ անմիջապես կազմակերպչի կողմից վաճառքնիրականացնելու դեպքերի:
Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում եւ տոնավաճառներում անհատ ձեռնարկատերչհանդիսացող ֆիցիկական անձանց վաճառատեղերը տրամադրվում են նրանց անձնագրիհիման վրա:
Առանց պայմանագրերի կնքման, ա ռեւտրի իրականացման վայրերում,բացառությամբ սույն մասի 3-րդ պարբերությունում նախատեսված դեպքերի,առուվաճառք իրականացնելն արգելվում է:
Հոդված 8. Աշխատողին ներկայացվող պահանջները
1. Աշխատողը պարտավոր է՝
ա)վաճառքի հանելուց առաջ ստուգել ապրանքի որակը ըստ արտաքին հատկանիշների, դրանցպիտակների եւ գնապիտակների առկայությունը եւ գնորդին վաճառելօգտագործման նշանակությանը համապատասխանող ապրանք.
բ) իրազեկ լինել վաճառքում առկա ապրանքները բնութագրող հիմնական հատկություններին եւ անհրաժեշտության դեպքում սպառողին (գնորդին)տալ ստույգ եւ հավաստի տեղեկատվություն:
Հոդված 9.Առեւտրի կազմակերպման կանոնները
1. Առեւտրի օբեկտներում առուվաճառքնիրականացվում է օրենքով սահմանված բոլորտեսակներով:
2. Մանրածախ առեւտուրն իրականացվում էխանութներում, կրպակներում, տաղավարներում, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկ գազի եւսեղմված բնական գազիառեւտրի կետերում, առեւտրի կենտրոններում, սպառողական ապրանքների եւ գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքի կազմակերպման վայրերում, շրջիկ առեւտրի կետերի միջոցով ու ավտոմատներով, ինչպես նաեւ էլեկտրոնային կապի միջոցով:
3. Վաճառքի ցուցադրված յուրաքանչյուր ապրանքանմուշ պետք է ունենա պիտակ, իսկ ապրանքատեսակը նաեւ գնապիտակ:
4. Սպառողական ապրանքներիեւգյուղատնտեսական արտադրանքիշուկաներում, տոնավաճառներում (վերնիսաժներում) եւ ցուցահանդես-վաճառքի կազմակերպման վայրերում վաճառվող կամ վաճառքիցուցադրվող ապրանքների համար գնապիտակի առկայությունը պարտադիր չէ (բացառությամբ նշված վայրերում գործող առեւտրի օբյեկտների) :
5.Գնված պատշաճ եւ ոչ պատշաճ որակիապրանքների փոխարինումըկամ դրանց համար վճարված գումարի վերադարձումը եւ վերահաշվարկն իրականացվում էօրենքով սահմանված կարգով:
6. Շրջիկ առեւտրի կետերով վաճառք կատարելիս պետք է պայմաններ ստեղծվեն՝ ապահովելու վաճառվող ապրանքների ապրանքային տեսքը, անվտանգությունը եւ որակը:
Վաճառարկղերը պետք է դրվեն տակդիրների վրա, արգելվում է վաճառարկղերը դնել անմիջապես գետնին, մայթին, սալահատակին:
Տեղում սպառելու համար (այդ թվում՝ միանգամյա օգտագործման տարաներով), սննդամթերք վաճառելիս շրջիկ առեւտրի կետերը պետք է ունենան տարաներ, անձեռոցիկները հավաքելու տարողություններ (աղբարկղեր):
7. Վաճառողի կողմից սննդամթերքի կշռափաթեթավորում կատարելիս, ելնելով տվյալ ապրանքատեսակի առանձնահատկությունից, փաթեթավորման համար օգտագործվում են հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության կողմից թույլատրված նյութերից պատրաստված փաթեթավորման միջոցներ: Փաթեթավորվող սննդամթերքի փաթեթի կամ մեջդիրպիտակների վրա նշվում են ապրանքի անվանումը, տեսակը,քաշը (նետտո), մեկ կիլոգրամիեւ կշռափաթեթավորված քաշի վաճառքի գինը, փաթեթավորման օրը, նաեւ օգտագործմանվերջին ժամկետը:
8. Տոնավաճառները (վերնիսաժները) եւ ցուցահանդես-վաճառքները կազմակերպվում եւ անցկացվում են իրավաբանական անձանց եւ (կամ)անհատ ձեռնարկատերերի կողմից:
Ցուցահանդես-վաճառքներում ապրանքների առուվաճառքն իրականացվում է նաեւ նմուշներով, կատալոգներով, ուրվանկարներով եւ տեղեկագրերով:
9. Տոնավաճառները (վերնիսաժ) կազմակերպվում ենմիայն շաբաթ, կիրակի եւ օրենքով սահմանված տոնականօրերին:
Տարվա մնացած օրերին տոնավաճառների (վերնիսաժների) կազմակերպումն արգելվում է:
10. Ապրանքների վաճառքը սպառողների (գնորդների) պատվերներով կարող են իրականացվել առեւտրի օբյեկտներից:
Վաճառողը պարտավոր է սպառողներին (գնորդներին) ապահովել մատուցվող ծառայությունների ցանկի, պատվերների ընդունման եւ ապրանքների հանձնման ժամկետի, վաճառվող ապրանքների տեսականու եւ գների վերաբերյալ մատչելի եւ ստույգ տեղեկատվությամբ:
Պատվերների ընդունման եւապրանքների հանձնման ժամկետները սահմանվում են վաճառողի կողմից:
Պատվերի ընդունման եւ մատուցվող ծառայության գինը հաշվարկվում էվաճառողի եւ վճարվում գնորդի կողմից՝ըստ ապրանքի հաշվի վճարման հետ միաժամանակ:
11.Դեղատներից դեղերի մանրածախ վաճառքի դեպքում գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի դեղերը ենթակա չեն փոխարինման եւ(կամ) վերադարձման:
12. Զենքը, զինամթերքը, պայթուցիկ նյութերը,թունաքիմիկատները, պարարտանյութերը եւ անասնաբուժական դեղամիջոցները թույլատրվում է վաճառել միայն առանձնացված առեւտրի օբյեկտներում:
Զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի, թունաքիմիկատների պարարտանյութերի եւ անասնաբուժական դեղամիջոցների վաճառքի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
13. Կրպակներում վաճառքի են թույատրվումմիայն արտադրական կշռափաթեթավորում ունեցող եւ հատայինապրանքները:
14. Կրպակներում արգելվում է վաճառել՝
ա) պարտադիր ջերմային ռեժիմով տեղափոխում եւ պահում պահանջող սննդամթերքը, բացառությամբ պաղպաղակի, զովացուցիչ ջրերի եւ գարեջրի, որոնց տեղափոխումը եւ պահումը պետք է կատարվի դրանց տեղափոխման եւ պահման համար նախատեսվածհատուկ սառնարաններում.
բ) չափափորձարկում պահանջող ապրանքները.
գ) ալկոհոլային խմիչքները (բացառությամբ գարեջրի):
15. Հացիեւ հացաբուլկեղենի մանրածախ առեւտրի առանձնահատկություններն են`
ա) հացի եւ հացաբուլկեղենի մանրածախ առեւտուրն իրականացվում է հացի եւ հացաբուլկեղենի մասնագիտացված խանութներում, առանձնացված տաղավարներում եւ կրպակներում, սննդամթերքի մասնագիտացված խանութների առանձնացված բաժիններում, սպառողական ապրանքների եւ գյուղատնտեսական արտադրանքի շուկաների տարածքում գտնվող առանձնացված առեւտրի օբեկտներում, իսկ մանր կշռափաթեթավորված հատային ապրանքները նաեւ շրջիկառեւտրի կետերի միջոցով.
բ) առաքվող ապրանքներն ուղեկցող հաշվարկային փաստաթղթում պարտադիր պետք է նշված լինիվառարանից արտադրանքի հանմանժամը եւ քաշը:
16. Ա
րգելվում է ալկոհոլային խմիչքների վաճառքը դպրոցներում, մանկական եւ բուժկանխարգելիչ կազմակերպություններում գործող առեւտրի օբյեկտներում:
17. Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկ գազի, սեղմված բնական գազի մանրածախ առեւտուրը կազմակերպվում է մշտակա (ստացիոնար)կայաններիմիջոցով,օրենքով սահմանված կարգով այդ նպատակի համարհատկացված վայրերում:
18. Շրջիկ առեւտրի միջոցներով հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկ գազի, սեղմված բնական գազի մանրածախ առեւտուրն արգելվում է:
19. Արտադրատեխնիկական նշանակության ապրանքների վաճառքը արտադրողների եւ (կամ) մատակարարների կողմից իրականացվում է առանձնացված խանութների, սպառողական ապրանքների շուկաների, ապրանքային պահեստների, ցուցահանդես-վաճառքի իրականացման վայրերի միջոցով:
20. Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա դիվանագետական անձնակազմի սպասարկումը կարող է իրականացվել առանձնացված խանութներում:
Այդ խանութներում վաճառքի եւ սպասարկման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ԳԼՈՒԽ 3
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հոդված 10 Հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքի իմաստով հանրային սննդի ծառայության հիմնական հասկացություններն են`
Հանրային սնունդ` խոհարարական արտադրանքի պատրաստման,իրացմանեւ (կամ) սպառման կազմակերպում.
հանրային սննդի ծառայություն` սպառողների սննդի եւ հանգստի անցկացման պահանջներին բավարարելուն ուղղված վաճառողի կողմից մատուցվող ծառայությունների համալիր.
խոհարարական արտադրանք՝ կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների եւ կիսապատրաստվածքների համախումբ.
ճաշացուցակ՝ կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակ՟ների, խմորեղենի եւ հացաբուլկեղենի, գնովի ապրանքների ցուցակ, որը վաճառողի կողմից առաջարկվում է սպառողինմասնաբաժնիգնի նշումով.
հանրային սննդի օբյեկտներ՝ հանրային սննդի ծառայության իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված շենք,շինություն կամ այլ վայր.
վաճառող` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը աշխատանքներ է կատարում խոհարարական արտադրանքի պատրաստման,իրացմանեւ (կամ) սպառման կազմակերպման ուղղությամբ.
աշխատող ` աշխատանքային լրիվ իրավունակություն եւ գործունակություն ունեցող, վաճառողի ղեկավարությամբ, վարձատրության դիմաց աշխատանքային պայմանագրով աշխատող քաղաքացի:
Հոդված 11 Հանրային սննդի օբեկտների դասակարգումը եւ դրանց ներկայացվող պահանջները
1. Հանրային սննդի օբյեկտները դասակարգվում են հետեւյալ տեսակների` ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ,բարեր,բուֆետներեւ խոհարարական արտադրանքի պատրաստմանեւիրացմանայլ օբյեկտներ:
2.Հանրային սննդի ծառայություններն իրականացնում են իրավաբանական անձինք եւանհատ ձեռնարկատերերը:
3.Հ անրային սննդի օբյեկտը պետքէ ապահովված լինի տեխնոլոգիական գործընթացն ապահովողհամապատասխանսարքավորումներով, այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով ստուգաչափված կշեռքներով, կշռաքարերով եւչափման այլ համապատասխանթույլատրելի միջոցներով, ինչպես նաեւ տվյալ հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսվածգույքով:
4 .Բոլոր տեսակի հանրային սննդի օբյեկտներըպետք է ունենան դեպի օբյեկտի մուտք տանող մատուցային եւ հետիոտնային ճանապարհներ, անհրաժեշտ տեղեկատվական ցուցանակներ, սանհանգույցներ:
5. Հանրային սննդի օբյեկտներում թույլատրվում է ալկոհոլային խմիչքների լցովի վաճառքը:
6. Դպրոցներում, մանկական եւ բուժկանխարգելիչ կազմակերպություններումգործող հանրային սննդի օբյեկտներում արգելվում է ալկոհոլային խմիչքների իրացումը:
7. Հ անրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինիՀայաստանի Հանրապետության կառավարությանկողմից սահմանվածկարգով լրացված ցուցանակով:
Հոդված 12. Հանրային սննդի օբյեկտի վաճառողին եւ աշխատողին ներկայացվող պահանջները
1. Վաճառողը պարտավոր էապահովել սույնօրենքի11-րդհոդվածի2-րդ,3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերովնախատեսված դրույթների պահանջների կատարումը:
2. Վաճառողն ինքնուրույնէորոշումսպառողների սպասարկման ձեւերը եւ մեթոդները:
3. Վաճառողը պետք է ունենա ճաշացուցակ,որը ներկայացվում է սպառողին (գնորդին) :
Ճաշացուցակում նշվում է խոհարարական արտադրանքի մասնաբաժինը եւ վերջինիս այն գինը, որը ենթակա է սպառողի կողմից վերջնական վճարման:
4. Վաճառողը ապահովում է յուրաքանչյուր աշխատողինիր ստորոգրությամբ եւ կնիքով հաստատված անվանաքարտով՝ աշխատողի լուսանկարով, անվան, ազգանվան եւ ազգային ստանդարտին համապատասխան պաշտոնինշմամբ:
Անհատ ձեռնարկատեր հանդիսացող վաճառողը պարտավոր է կրել անվանաքարտ` իր լուսանկարով, անվան, ազգանվան եւ անհատ ձեռնարկատիրոջ վկայականի համարի նշմամբ:
Անվանաքարտ կրելու կարգը հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը:
5. Վաճառողն ապահովում է հանրային սննդի օբյեկտի աշխատողների աշխատանքային արտահագուստ կրելը:
6. Աշխատողներից՝սրահի վարիչը (մետրդօտելը), բարմենը,խոհարարը,հրուշակագործը, մատուցողը եւ բուֆետապանը պետք է ունենան համապատասխան մասնագիտականպատրաստվածությունը հավաստող փաստաթուղթ:
7. Մատուցողի ներկա՟յացրած հաշվում (որի երկրորդ օրինակը սահմանված կարգով մնում է վաճառողի մոտ)նշվում են նրա ազգանունը, սպասարկման օրը, կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակ՟ների, խմորեղենի եւ հացաբուլկեղենի, գնովի ապրանքների անվանումները, քանակը, մասնաբաժինը եւվճարման ենթակա վերջնական գինը:
Գ Լ ՈՒ Խ 4
ԿԵՆՑԱՂԱՅԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 13.Հիմնական հասկացությունները
Սույնօրենքի իմաստովկենցաղային ծառայության հիմնականհասկացություններնեն`
կենցաղային ծառայություն ` սպառողների կենցաղային կարիքների բավարարման համար՝նրանց պատվերով կատարողիկողմից մատուցվող ծառայություն:
Կենցաղային ծառայությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
կենցաղային ծառայության օբյեկտներ ՝կենցաղայինծառայությունների համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված շենք, շինություն կամ տարածք.
կատարող` սպառողների համար պայմանագրով աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.
աշխատող ` աշխատանքային լրիվ իրավունակություն եւ գործունակություն ունեցող, կատարողի ղեկավարությամբ, վարձատրության դիմաց աշխատանքային պայմանագրով աշխատող քաղաքացի:
Հոդված 14. Կենցաղային ծառայության օբյեկտներիններ կայացվող պահանջները
1 . Կենցաղային ծառայության օբյեկտներում գործունեությունն իրականացնում են իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:
2. Կենցաղային ծառայությանօբյեկտներում՝ սպառողներին տեսանելի տեղում, փակցվում էմատուցվող ծառայությունների գնացուցակը:
3. Կենցաղային ծառայության օբյեկտները պետք է ապահովված լինենՀայաստանի Հանրապետության կառավարությանկողմից սահմանվածկարգով լրացված ցուցանակով:
Հոդված 15. Կենցաղային ծառայության օբյեկտների կատարողին եւ աշխատողին ներկայացվող պահանջները
1. Կատարողը պարտավոր է ապահովել սույնօրենքի 14-րդհոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերովնախատեսված դրույթների պահանջների կատարումը:
2. Կենցաղային ծառայության օբյեկտներումծառայությունների պատվերների ընդունման տեղը եւձեւը որոշում է վաճառողը:
3. Առանձին կենցաղային ծառայությունների մասով` կենցաղային ծառայություններ մատուցող աշխատողը, պարտավոր է ունենալ համապատասխան մասնագիտականպատրաստվածությունը հավաստող փաստաթուղթ կամ առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային ստաժ:
4. Կատարողը ապահովում է յուրաքանչյուր աշխատողինիր ստորագրությամբ եւ կնիքով հաստատված անվանաքարտով՝ աշխատողի լուսանկարով, անվան, ազգանվան եւ պաշտոնինշմամբ:
Անհատ ձեռնարկատեր հանդիսացող վաճառողը պարտավոր է կրել անվանաքարտ` իր լուսանկարով, անվան, ազգանվան եւ անհատ ձեռնարկատիրոջ վկայականի համարի նշմամբ:
Անվանաքարտ կրելու կարգը հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը:
ԳԼՈՒԽ 5
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 16. Պետական կառավարման լիազոր մարմինը եւ նրա իրավասությունները
1. Առեւտրի եւ ծառայությունների ոլորտի պետական կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետությանկառավարության կողմից լիազորված պետական մարմինը:
Հոդված 17.Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները
1. Առեւտրի եւ ծառայությունների ոլորտում սույն օրենքի պահանջների կատարման պահպանման նկատմամբ հսկողությունը, բացառությամբ 4-րդ հոդվածի 1-ին մասի, 5-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ հոդվածի1-ին մասիբ)եւգ) ենթակետերի, 6-րդ հոդվածի 2-րդ մասի,7-րդ հոդվածի 3-րդ մասի, 11-րդ հոդվածի 2-րդ մասի, 12-րդ հոդվածի 4-րդ մասի, 14-րդ հոդվածի 1-ին մասի, 15-րդ հոդվածի 3-րդ մասի,իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները :
ԳԼՈՒԽ 6
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 18. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար
Սույն օրենքի պահանջների խախտման համար առեւտրի եւծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական եւ ֆիզիկական անձինքկրումեն պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքովսահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 7
ԱՆՑՈՒՄԱՅԻՆԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 19.Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում առեւտրի եւ ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք պարտավոր են իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին, բացառությամբ սույն օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով եւ15-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների, որոնց կատարումը պարտադիր է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում: