Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-292-06.05.2004-ՊԻ,ՍԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 112-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 112. Կենդանիների կարանտինային կանոնները եւ անասնաբուժական-սանիտարական մյուս կանոնները խախտելը

Կենդանիների կարանտինային կանոնները եւ անասնաբուժասանիտարա-կան մյուս կանոնները  խախտելը՝

- առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի, պաշտոնատար  անձանց նկատմամբ՝  չորսհարյուրապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել նոր 1121 - 1127 -րդ  հոդվածներով՝

«Հոդված 1121 . Կենդանիների հիվանդությունների կանխարգելման՝ պարտադիր միջոցառումների (հետազոտություններ, պատվաստումներ, մշակումներ) անցկացման  համար կենդանիներին չներկայացնելը

Կենդանիների հիվանդությունների կանխարգելման՝ պարտադիր միջոցառումների (հետազոտություններ, պատվաստումներ, մշակումներ) անցկացման  համար կենդանիներին չներկայացնելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով,  պաշտոնատար անձանց նկատմամբ՝  հիսնապատիկի չափով:

Հոդված 1122 . Կենդանական եւ բուսական (միայն սունկ) ծագման մթերքի (արտադրանքի) եւ հումքի  անասնաբուժասանիտարական փորձաքննությունից խուսափելը

Կենդանական եւ բուսական (միայն սունկ) ծագման մթերքի (արտադրանքի) եւ հումքի  անասնաբուժասանիտարական փորձաքննու-թյունից խուսափելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն  աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար  անձանց նկատմամբ՝    հարյուրապատիկի չափով:

Հոդված 1123 . Հայաստանի Հանրապետությունում չգրանցված անասնաբուժական պատրաստուկների,  կենդանիների պաշտպանության միջոցների  իրացումը

Հայաստանի Հանրապետությունում չգրանցված անասնաբուժական պատրաստուկների,  կենդանիների պաշտպանության միջոցների  իրացումը`
- առաջացնում է տուգանքի նշանակում  ֆիզիկական անձանց նկատմամբ՝  սահմանված նվազագույն  աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝  չորսհարյուրապատիկի չափով:

Հոդված 1124 .   Կենդանիների համաճարակների դեմ պայքարի կարանտինի սահմանման հարցերով  պետական կառավարման տարածքային մարմինների որոշումները խախտելը

Կենդանիների համաճարակների դեմ պայքարի կարանտինի սահմանման հարցերով  պետական կառավարման տարածքային մարմինների որոշումները խախտելը`

- առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն  աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝    հիսնապատիկի չափով:

Հոդված 1125 .   Կենդանիների, կենդանական ծագմամբ մթերքի եւ հումքի, անասնաբուժական պետական հսկողության ենթակա այլ բեռների միջազգային փոխադրումներ (ներմուծում, արտահանում եւ տարանցում) իրականացնելիս անասնաբուժական կանոնների խախտելը, ինչպես նաեւ դրանց անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկվելը

Կենդանիների, կենդանական ծագմամբ մթերքի եւ հումքի, անասնաբուժական պետական հսկողության ենթակա այլ բեռների միջազգային փոխադրումներ (ներմուծում, արտահանում եւ տարանցում) իրականացնելիս անասնաբուժական կանոնների խախտելը, ինչպես նաեւ դրանց անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկվելը`
- աոաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երկուհարյուրապատիկի չափով:

Հոդված 1126 . Առանց համապատասխան փաստաթղթերի (անասնաբուժական տեղեկանք կամ անասնաբուժական վկայական) պետական անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքների (բեռների) տեղափոխումը մարզի եւ հանրապետության վարչական տարածքներով

Առանց համապատասխան փաստաթղթերի (անասնաբուժական տեղեկանք կամ անասնաբուժական վկայական) պետական անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքների (բեռների) տեղափոխումը մարզի եւ հանրապետության վարչական տարածքներով`

- առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն  աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար  անձանց նկատմամբ՝    վաթսունապատիկի չափով:

Հոդված 1127 . Պարտադիր հակահամաճարակային կանխարգելիչ (կենդանիների ախտորոշում, պատվաստում) միջոցառումների ոչ լիարժեք իրականացնելը եւ նրանցից հրաժարվելը, որը կարող է  հետեւանք հանդիսանալ հիվանդությունների երեւան գալուն

Պարտադիր հակահամաճարակային կանխարգելիչ (կենդանիների ախտորոշում, պատվաստում) միջոցառումների ոչ լիարժեք իրականացնելը եւ նրանցից հրաժարվելը, որը կարող է  հետեւանք հանդիսանալ հիվանդությունների երեւան գալուն`

- առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն  աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝    հարյուրապատիկի չափով:

Տուգանքի վճարումը ֆիզիկական, պաշտոնատար անձանց չի ազատում թույլ տված խախտումները  վերացնելու պարտականությունից»:

Հոդված 3 . Օրենսգրքի 238-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 238. Անասնաբուժական  պետական  հսկողության մարմինները

Անասնաբուժական պետական հսկողության մարմինները քննում են սույն օրենքի 112-1127 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Անասնաբուժական պետական հսկողության մարմինների  անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն՝

Հայաստանի Հանրապետության գլխավոր անասնաբուժական պետական տեսուչը,  նրա տեղակալը՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն  աշխատավարձի մինչեւ քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչեւ չորսհարյուրապատիկի չափով,

անասնաբուժական պետական տեսչության տեսուչները՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն  աշխատավարձի մինչեւ տասնհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչեւ երեքհարյուրապատիկի չափով,

մարզերի  անասնաբուժական պետական տեսուչները՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն  աշխատավարձի մինչեւ տասներեքապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչեւ երկուհարյուրհիսնապատիկի չափով,

պետական սահմանի եւ տրանսպորտի անասնաբուժական պետական հսկողության տեսուչները՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն  աշխատավարձի մինչեւ տասնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

Պետական անասնաբուժական հսկողության մարմինների պաշտոնատար անձանց կողմից տուգանքը կարող է տեղում գանձվել՝

շուկաներում՝  կենդանիների (այդ թվում` թռչունների ու ձկան), կենդանական ծագմամբ մթերքների ու հումքի եւ այլ սննդամթերքների վաճառքի անասնաբուժական-սանիտարական կանոնները խախտելու համար.

երկաթուղային եւ օդային տրանսպորտում, խճուղիներում եւ այլուղիներում, կենդանիների անցման մայրուղիներում՝  կենդանիների, կենդանական ծագմամբ մթերքների եւ հումքի փոխադրման անասնաբուժական-սանիտարական կանոնները,

պետական սահմանի վրա՝  օտարերկրյա պետություններից կենդանիների (այդ թվում` թռչունների, ձկների եւ մեղուների) վարակիչ հիվանդություններ մուտք գործելուց Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության անասնաբուժական-սանիտարական կանոնները խախտելու համար»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: