Հոդված 1: «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12 ՀՕ-12.12.2013 օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ
3. «Եթե երեխան ծնվել է մահացած, ապա երեխայի ծննդյան միանվագ նպաստը տրվում է ծննդատան կողմից տրված տեղեկանքի հիման վրա»:
Հոդված 2: Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ
ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ միանվագ նպաստ տրամադրվի նաեւ այն ծնողներին, որոնց երեխան ծնվել է մահացած:
Օրենքի ընդունումը եւ սոցիալական, եւ բարոյահոգեբանական, եւ մարդասիրական տեսանկյունից արդարացված քայլ է. ավելին` կենսաբանորեն բավականին բարդ է ապացուցել` երեխան ծնվել է մահացած, թե մահացել է ծնվելուց անմիջապես հետո, ինչն էլ լուրջ կոռուպցիոն դրսեւորումների առիթ կարող է հանդիսանալ փաստն արձանագրելու համար: