Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի 10-րդ հոդվածը 9-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«9.1. Բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, տեղական ինքնակառավարման մարմինների եւ նրանց հիմնարկների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման համար տեղական տուրքը սահմանվում է`
ա) 10 էջը գերազանցող տպագրված կամ պատճենահանված յուրաքանչյուր
էջի համար` 10 դրամ.
բ) յուրաքանչյուր էլեկտրոնային կրիչի համար` մինչեւ 300 դրամ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ