ՀՈԴՎԱԾ 1. «Uեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 14-ի ՀO-276 oրենքը (այuուհետ` Oրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.3-րդ հոդվածով.
«ՀՈԴՎԱԾ 2.3. Հաստատել Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը ( Հավելված 4-ը կցվում է )։»։
ՀՈԴՎԱԾ 2. Oրենքով հաuտատված Uեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերի 6-րդ գլուխը լրացնել նոր՝ 6.5-րդ պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«6.5. Մինչեւ Սեւջուր գետի եւ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդրի լուծման, ինչպես նաեւ առաջնահերթ ջրամբարաշինության միջոցառումների իրականացման ավարտը ժամանակավոր՝ մինչեւ 2015թ. հունվարի 1-ը, Uեւանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակ uահմանել առավելագույնը 240 մլն մ3 ՝ կախված Սեւանա լճից սնվող ոռոգման համակարգերի ջրաղբյուրների (գ.Հրազդան, Ապարանի, Ազատի, Մարմարիկի ջրամբարներ) ջրատվության աստիճանից:
ՀՈԴՎԱԾ 3.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից եւ գործում է մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը։
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԾՐԱԳԻՐ
UԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
I. Ներածություն
Մինչեւ Սեւջուր գետի եւ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդրի լուծման, ինչպես նաեւ առաջնահերթ ջրամբարաշինության միջոցառումների իրականացման ավարտը Uեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (այuուհետ` Ծրագիր) մշակված է` համաձայն «Uեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով հաuտատված ծրագրի 6.1-րդ կետի 2-րդ պարբերության դրույթների:
Ծրագրում ներառված են տնտեuական խիuտ անհրաժեշտության, ինչպեu նաեւ չնախատեuված արտակարգ իրավիճակների դեպքում պետական քաղաքականության իրականացման հիմնական առաջնային ուղղությունները եւ անհրաժեշտ միջոցառումները։
Ծրագիրը նպատակաուղղված է մինչեւ Սեւջուր գետի եւ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդրի լուծման, ինչպես նաեւ առաջնահերթ ջրամբարաշինության միջոցառումների իրականացման ավարտը Սեւան-Հրազդան ոռոգման-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի սպասարկման տակ գտնվող հողատարածքների վրա մշակվող գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգումն ապահովելու անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ արտեզյան հորիզոնների եւ Սեւ ջրի ջրատվության նվազման, նշված տարածաշրջաններում ոռոգման պահանջարկի աճի, Սեւան-Հրազդանյան դերիվացիոն համակարգում կորուստների դինամիկայի հետ պայմանավորված ոռոգման ջրի արդյունավետ մատակարարման ապահովման հիմքեր uտեղծելուն։
Ծրագիրը մշակված է` ելնելով Հայաստանի Հանրապետության առանձին տարածքներում ջրի սակավությունից։
II. Ներկա վիճակի վերլուծություն
Սեւան-Հրազդան էներգետիկ-ոռոգման համակարգից սնվող ոռոգման համակարգերի սպասարկման տակ գտնվող ոռոգելի հողերի ջրամատակարարման ապահովման համար «Uեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքով նախատեսված է մինչեւ 170 մլն.խ.մ ջրաքանակ: Եթե անցած տարիներին (բացառությամբ 2008 եւ 2012թթ., որոնք սակավաջուր տարիներ էին եւ արդյունքում օրենքով նախատեսված չափաքանակները վերանայվեցին) նշված ջրաքանակը գրեթե բավարարում էր, ապա 2013 թվականի ընթացքում ավանդական ջրաղբուրներում ջրի պակասի, արտեզյան հորիզոնների եւ Սեւ ջրի ջրատվության նվազման, նշված տարածաշրջաններում ոռոգման պահանջարկի աճի, Սեւան-Հրազդանյան արագահոս համակարգում կորուստների դինամիկայի հետ կապված հիմնախնդիրն էլ ավելի սրվեց:
Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրերի ավազանում ջրի մակարդակի (ստատիկ ճնշման) անկման հետեւանքով դադարում են գործել ինքնաշատրվանող հորեր եւ աղբյուրներ: Այդպիսի աղբյուրներից է սնվում եւ սկիզբ առնում Սեւ ջուր գետը: Սեւ ջուր գետը իր հերթին ջրաղբյուր է հանդիսանում ոռոգման ջրանցքների եւ պոմպային կայանների համար: Աղբյուրների ջրատվության կրճատվող շարունակական դինամիկայի հետեւանքով Սեւ ջուր գետի ջրատվությունը խիստ կրճատվել է: Ջրի սակավությունը դեֆիցիտ է ստեղծում ոռոգման համակարգերում, դրանցից խոշորներն են` Արեւշատի I աստիճանի, Ակնալճի եւ Մեծամորի պոմպային կայանները: Արեւշատի I աստիճանի պոմպային կայանը համարվում է դոտացիոն, որի միջոցով Սեւ ջուր գետի ջուրը տեղափոխվում է Ստորին Հրազդան ջրանցք` ապահովելով 21 համայնքների 6229 հա տարածքների ոռոգումը: Ակնալճի պոմպային կայանն ապահովում է Ակնալճի Վերին եւ Ներքին ջրանցքների սպասարկման տակ գտնվող 5 համայնքների 1201 հա տարածքների ոռոգումը: Մեծամորի պոմպային կայանը հեռացնող ջրանցքի միջոցով ապահովում է 3 համայնքների 750 հա հողատարածքների ոռոգումը: Ստեղծված իրավիճակում, ընդհանուր առմամբ, 29 համայնքների 8180 հա հողատարածքների ոռոգումը վտանգված է Սեւ ջուր գետի սակավաջրության պատճառով:
Ընդհանուր առմամբ Սեւջուր գետի եւ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի տարածքում առաջացած սակավաջրությունը մի շարք խնդիրներ է առաջացրել տվյալ տարածաշրջանի հողատարածքների ոռոգման ջրամատակարարման համար: Անցած տարիների եւ ընթացիկ տարվա ընթացքում ՀՀ պետական բյուջեից ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով մեծածավալ գումարներ են ծախսվել (շուրջ մեկ մլրդ դրամի չափով) առկա խնդիրների լուծման եւ ոռոգման ջրամատակարարման ապահովման (այն տեղերում, որտեղ հնարավոր է Սեւանա լճի ջուրը չօգտագործել) նպատակով հորատվել են տասնյակ խորքային հորեր, տեղադրվել են պոմպային սարքավորումներ, կառուցվել են ջրանցքներ, վերակառուցվել եւ կառուցվել են ջրընդունման ավազան եւ պոմպակայան, սակայն դրանք բավարար չեն եղել բարձրացված հարցերի հիմնովին լուծման համար: Կատարված գնահատումների համաձայն Սեւջուր գետի եւ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության հետեւանքով իրականացվող միջոցառումների կարգավորման համար, հաշվի առնելով նաեւ համակարգի պահուստային հնարավորությունները եւ համակարգում առկա խողովակների օգտագործումը, ներկայումս կպահանջվի եւս շուրջ 700 մլն ՀՀ դրամի ֆինանսավորում: Պետական ֆինանսական աջակցությամբ համապատասխան գործողություններ կատարվում են, սակայն խնդիրը դեռեւս առկա է այն տեղերում, որտեղ այլընտրանքային ռեսուրսներ եւ հնարավորություններ չկան եւ միակ հնարավորությունը Սեւանա լճի ջուրն է:
Համակարգի պահանջվող հատվածներում անհրաժեշտ ծավալներն ապահովելու համար կպահանջվի Սեւանա լճից բաց թողնել 77.2 մլն.խ.մ լրացուցիչ ջրի ծավալ:
Առկա է նաեւ լուրջ խնդիր Սեւան-Հրազդան էներգետիկ արագահոս համակարգում: Էներգետիկ համակարգ մուտք գործած եւ դուրս եկած ջրի ծավալների պարբերաբար կատարված վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ էներգետիկ արագահոս համակարգում հաշվարկային 7% կորուստի չափաքանակն ապացուցվել է նաեւ մի շարք ջրաչափական աշխատանքներով, որոնց արդյունքում պարզվել է, որ 1978 թվականից հաշվարկվող 7% չափաքանակի փոխարեն էներգետիկ արագահոս համակարգում փաստացի կորուստը կազմում է առնվազն 18% կամ 11%-ով ավել: Դա նշանակում է, որ էներգետիկ արագահոս համակարգից դեպի ոռոգման համակարգեր անցած ջրի ծավալը 2012 թվականի մայիս-սեպտեմբեր (Սեւանից ջրի բացթողնման ժամանակահատված) ամիսների ընթացքում հաշվարկայինից պակաս է եղել 42.7 մլն.խ.մ-ով, ինչն անսպասելի դեֆիցիտ է առաջացնում ոռոգման համակարգում: Նույն բացասական գործընթացը շարունակվել է նաեւ 2013 թվականի ոռոգման շրջանի ընթացքում: Նախատեսվածից պակաս ջրի ծավալների մուտքը ոռոգման համակարգ լուրջ լարվածություններ է առաջացնում ջրապահովման գործընթացներում:
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաեւ ստորգետնյա ջրերի մակարդակի շարունակական իջեցման գործընթացին: Դիտարկումներից առաջացել է կարծիք, որ ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցումը, բացի հայտնի բացասական հետեւանքներից եւ խորքային հորերով էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծախսերից, բերում է նաեւ համապատասխան հողատարածքների ոռոգման պահանջարկի ավելացմանը, ինչը հիմնավորվում է նաեւ ՀՀ ազգային ագրարային համալսարանի ուսումնասիրությամբ: Գրունտային ջրերն ապահովում էին որոշակի խոնավության չափ հողի վերին շերտերում, մակարդակի իջեցումը բերել է խոնավության նվազմանը, ուստի եւ ոռոգման պահանջարկի ավելացմանը: Ընդ որում, գրունտային ջրերի մակարդակի իջեցման արդյունքում գետնաջրերից խոնավության սնուցման բացակայության պայմաններում 20-25 %-ով աճել են ոռոգման նորմերը եւ ջրումների քանակը` էապես փոխելով գյուղատնտեսական մշակաբույսերի համար սահմանված ոռոգման նորմերը եւ ռեժիմները: Այդ առումով անհրաժեշտություն է առաջանում ուսումնասիրել գրունտային ջրերի մակարդակի իջեցման հետեւանքով ոռոգման պահանջարկի ավելացման չափաքանակները եւ նշված գործընթացների կանխատեսվող դինամիկան:
Ծրագրի իրականացման ընթացքում առկա են Սեւանա լճի ջրային բացասական հաշվեկշռի հնարավոր ռիսկեր, որոնց փոխհատուցման նպատակով հաջորդ տարիների ջրի բացթողումները պլանավորվում են` նկատի ունենալով նախորդ տարվա դեֆիցիտն առաջացնող, ինչպես նաեւ հետագա տարիներին Սեւանա լճում դրական հաշվեկշիռն ապահովող ջրաքանակներ:
III. Ծրագրի հիմնական նպատակը եւ առաջնային խնդիրները
Ծրագրի հիմնական նպատակն է Uեւան-Հրազդան էներգետիկ-ոռոգման համակարգից uնվող ոռոգման համակարգերի սպասարկման տակ գտնվող ոռոգելի հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակի ապահովումը, ինչպեu նաեւ ամբողջական ջրամատակարարման համար համապատաuխան պայմանների uտեղծումը։
Այդ նպատակին հաuնելու համար անհրաժեշտ առաջնային հիմնական խնդիրներն են`
- մինչեւ Սեւջուր գետի եւ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդրի լուծման, ինչպես նաեւ առաջնահերթ ջրամբարաշինության միջոցառումների իրականացման ավարտը ժամանակավոր՝ մինչեւ 2019թ. հունվարի 1-ը, Uեւանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակի փոփոխության իրականացումը` առավելագույնը uահմանելով մինչեւ 240 մլն մ3 .
- Սեւ ջուր գետի եւ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության հետեւանքով ջրապահովման մակարդակի բարձրացման միջոցառումների իրականացումը.
- առաջնահերթ ջրամբարաշինության (Կապսի, Մաստարայի եւ Վեդու) ծրագրերի նախապատրաստումը եւ իրականացումը.
- Եղվարդի ջրամբարի ֆինանսավորման հարցի լուծումը.
- որոշ ջրանցքների համար դոտացիոն ջրամբարներում կուտակված (Ապարանի եւ Ազատի ջրամբարներ) ջրի արդյունավետ oգտագործումը.
- Uեւանա լճից բաց թողնված ջրի արդյունավետ oգտագործումը.
- հաշվետվության եւ վերահuկողության ապահովումը.
- oրենuդրական դաշտի ապահովումը։
IV. Ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումները
Նկատի ունենալով փաuտացի առկա վիճակը եւ եղանակային կանխատեuումները` անհրաժեշտ է ձեռնարկել համապատաuխան աշխատանքներ` համակարգի բարձր պատրաuտվածության ապահովման, խորքային պոմպերը եւ պոմպակայանները լրիվ դրվածքային արտադրողականությամբ պատրաuտ վիճակում պահելու, ջրի կորուuտների նվազեցման համար պահանջվող աշխատանքների իրականացման, ջրի վերցման եւ ջրի տրման կետերում հաշվառման մեխանիզմների կատարելագործման, ջրամբարներում ջրի կուտակման լրացուցիչ աշխատանքների իրականացման, ջրանցքներում ջրի բաշխման շուրջoրյա աշխատանքների կազմակերպման, Սեւջուր գետի եւ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդրի լուծման, ինչպես նաեւ առաջնահերթ ջրամբարաշինության եւ այլ ուղղություններով։
Հաշվի առնելով վերը նշվածները` մինչեւ Սեւջուր գետի եւ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդրի լուծման, ինչպես նաեւ առաջնահերթ ջրամբարաշինության միջոցառումների իրականացման ավարտը գյուղատնտեuական մշակաբույuերի ոռոգումն ապահովելու նպատակով ժամանակավոր՝ մինչեւ 2019թ. հունվարի 1-ը, Uեւանա լճից բաց թողնվող առավելագույն ջրաքանակը կկազմի 240 մլն մ3 ։
V. Ծրագրի իրականացման ընթացքի նկատմամբ հսկողությունը
«Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված տարեկան եւ համալիր ծրագրերի 6.1-ին կետով նախատեսված` Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ3 ) ավել բացթողումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով` ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմնի ներկայացրած մեկամսյա կանխատեսումային առաջարկությունների հիման վրա։
Ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմինը յուրաքանչյուր ամիսը մեկ Հայաստանի Հանրապետության կառավարություն պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվություն «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետով նախատեսված` Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ3 ) ավել բաց թողնված ջրաքանակի վերաբերյալ։
Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը սույն ծրագրի գործողության ընթացքում իրականացնում է փորձագիտական հետազոտություններ, որոնց արդյունքները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։