Armenian ARMSCII Armenian
Կ-440-07.02.2014-ԳԲ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Uեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 14-ի ՀO-276 oրենքը (այuուհետ` Oրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.3-րդ հոդվածով.

«Հոդված 2.3. Հաստատել 2014 թվականին Սեւանա լճից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (4-րդ հավելվածը կցվում է)։»։

Հոդված 2 . Oրենքով հաuտատված՝ Uեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերի 6-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.5-րդ կետով.

«6.5) 2014 թվականին Սեւջուր գետի եւ Արարատյան դաշտի ստորգետնյա ավազանի սակավաջրությամբ, ինչպես նաեւ ընթացիկ տարվա առանձնահատկություններով պայմանավորված՝ Uեւանա լճից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակ uահմանել մինչեւ 270 մլն մ3:»:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից եւ գործում է մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը։