Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4431-11.02.2014-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 25-րդ կետում «երկուսից » բառը փոխարինել «մեկից» բառով:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողների հրամանագրումն ավարտվում է տվյալ ուսումնական տարվա պարապմունքները սկսվելուց հետո մեկամսյա ժամկետում:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Իրավական ակտի հիմնավորումը

1. Անհրաժեշտություն

1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 18.07.2013թ. N 800-Ն որոշմամբ  հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի գործունեության ծրագրի միջոցառումների ցանկի» 65-րդ կետի կատարմամբ:

Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է փախստականի կարգավիճակ ունեցող եւ ապաստան ստացած ծագումով հայ քաղաքացիների բուհեր ընդունելության եւ ուսումնառության  կազմակերպման  խնդիրների կարգավորման հետ:

Այսօր համարժեք չեն  «մագիստրոս» եւ «կլինիկական օրդինատոր» որակավորումները, ուստի բժշկական կրթության հիմնախնդիրների, որակավորումների կարգավորման հետ կապված անհրաժեշտություն է առաջացել վերանայել դրանք:

Հաշվի առնելով բժշկական կրթության ոլորտում կատարվող բարեփոխումները, ինչպես նաեւ հիմք ընդունելով բժշկական կրթության առանձնահատկությունները եւ բժշկական կրթության բնագավառում միջազգային փորձը` առաջարկվել է բժշկական մասնագիտությունների համար կրթության տեւողություն սահմանել առնվազն 5 տարի` անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով, իսկ շնորհված կրթական աստիճանը հավասարեցվում է մագիստրոսի կրթական աստիճանին:

2. «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում հստակեցվել է «կլինիկական օրդինատոր» կրթական ծրագրով ուսուցման ժամկետը` որակավորման ուսուցման տեւողությունը սահմանելով առնվազն մեկ տարի:

Հաշվի առնելով ընդունելության քննությունների անցկացման ժամկետների փոփոխությունը` հստակեցվել է  բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված ուսանողների հրամանագրման ժամկետը` ինչը հնարավորություն կտա ուսանողներին օգտվել  ուսման վարձի զեղչման եւ վարկավորման ծրագրերից:

Բուհերի հավատարմագրման եւ լիցենզավորման գործառույթների հստակեցման, ինչպես նաեւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքների միջեւ եղած անհամապատասխանությունը վերացնելու նպատակով առաջարկվում է «Կրթության մասին» օրենքից հանել 42-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ ենթակետը:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Հաշվի առնելով միջազգային փորձը եւ աշխատաշուկայի պահանջները` կլինիկական օրդինատոր կրթական ծրագրի ուսուցման ժամկետը կարիք ունի վերանայման եւ հստակեցման:

Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի` բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված ուսանողների հրամանագրման սահմանված ժամկետը չի համապատասխանում ուսանողների հրամանագրման իրական ժամկետին, ուստի այն վերանայման եւ հստակեցման կարիք ունի:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ ենթակետը չի համապատասխանում «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի եւ  ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 978-Ն որոշման պահանջներին, ուստի այն վերանայման եւ հստակեցման կարիք ունի:

2. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

Բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող մեծածավալ բարեփոխումների, արդյունքում խմբագրման եւ լրամշակման կարիք ունեն ուսանողների հրամանագրման ժամկետները, «կլինիկական օրդինատոր» կրթական ծրագրով ուսուցման ժամկետները եւ բուհերի հավատարմագրման հետ կապված հարցերը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված գերատեսչությունները ինստիտուտներն ու անձինք

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն, ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ:

4. Ակնկալվող արդյունքը

Կատարվող փոփոխությունները նպատակ են հետապնդում կարգավորել  եւ հստակեցնել ուսանողների հրամանագրման,  կլինիկական օրդինատորի ուսուցման ժամկետների, ինչպես նաեւ բուհերի հավատարմագրման գործընթացները: