Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
«Շրջանառության Հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը միտված է Առեւտրական եւ Արտադրական գործունեությամբ զբաղվող անձանց եւ տնտեսվարող սուբյեկտների համար հաշվարկված Շրջանառության հարկի 3.5% դրույքաչափի նվազեցմանը: Առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման տարեկան մինչեւ 58.35 մլն դրամ շրջանառությունը չգերազանցող փոքր եւ գերփոքր տնտեսվարող սուբյեկտների շրջանառության հարկի դրույքաչափը 3.5%-ից 1.5% դարձնելով` փոքր եւ գերփոքր արտադրական եւ առեւտրական օբյեկտների եւ տնտեսվարող սուբյեկտների համար հնարավորություն կստեղծվի մրցակցել խոշոր եւ գերխոշոր տնտեսվարողների հետ: