Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-446-19.02.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-18 օրենքը հոդված 5-ից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5.1 եւ 5.2 հոդվածներով.

«Հոդված 5.1. Հանրային ծառայությունների (էլեկտրաեներգիաի, գազի, ջրի մատակարարման, աղբահանության եւ պարտադիր նորմերին ուղղված վճարները ) վճարումները ս. թ. հունիսի 1-ից կատարվում են մատաակրարող կազմակերպության կողմից գրավոր (փոստային կամ էլեկտրոնային) եղանակով ծանուցում ստանալոււց հետո:

Հոդված 5.2. Գազի, ջրի եւ էլեկտրոեներգիայի սպառման ցուցիչների արկղերը, կապարակնիքները կարող են բացվել կամ վերակապարակնքվել միայն սպառողի ներկայությամբ: Սրա հետ կապված` նշված ցուցիչների նկատմամբ տալ այնպիսի տեխնիկական լուծումներ, որոնց պարագայում հաշվիչների արկղերի բացումը հնարավոր կլինի միաժամանակ մատակարարի ներկայացուցչի եւ սպառողի ներկայության ներքո: »

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքը կոչված է պաշտպանելու սպառողների շահերը եւ թույլ չտալու որպեսզի մատակարարների որոշ աշխատակիցներ առանց սպառողի ներկայության գործողություններ կատարի հաշվիչների հետ: