Հոդված 1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» 2021 թվականի մարտի 24-ի ՀՕ-147-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 3-րդ կետի «մարված կամ հանված» բառերը փոխարինել «մարված կամ վերացված» բառերով.
2) 5-րդ կետի «չի իրականացվել ոչ արդարացնող» բառերը փոխարինել «չի հարուցվել ոչ ռեաբիլիտացնող» բառերով:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում «ոչ արդարացնող հիմքով» բառերը փոխարինել «ոչ ռեաբիլիտացնող հիմքով» բառերով, «չիրականացնելու» բառը՝ «չհարուցելու» բառով:
Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու դեպքում նրա պաշտոնավարումը կարող է կասեցվել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով:»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը եւ 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը: