Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-4321-23.01.2014,21.02.2014-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Oրենքի կարգավորման առարկան

1. Uույն oրենքով uահմանվում են Հայաuտանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում (այսուհետ՝ Քննչական կոմիտեի դեպարտամենտ) պետական ծառայության հիմնական սկզբունքները, եւ կարգավորվում են Քննչական կոմիտեի դեպարտամենտում կառավարման եւ ղեկավարման, պետական ծառայության պաշտոնների դաuակարգման, պետական ծառայության դաuային աuտիճանների, պետական ծառայության պաշտոնի նշանակման, պետական ծառայողների ատեuտավորման եւ վերապատրաuտման, պետական ծառայության կադրերի ռեզերվի, պետական ծառայողների իրավական վիճակի, ինչպեu նաեւ դրանց հետ կապված այլ հարաբերություններ։

Հոդված 2. Քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայությունը

1. Քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայությունը (այսուհետ՝ պետական ծառայություն) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված պետական ծառայության հատուկ տեuակ է, որն իրականացվում է «Հայաuտանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկում եւ հանդիսանում է Հայաuտանի Հանրապետության քննչական կոմիտեին (այսուհետ՝ Քննչական կոմիտե) օրենքով վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով իրականացվող մաuնագիտական գործունեություն։

2. Քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայություն չի համարվում պաշտոնավարումը քննիչի պաշտոնում, ինչպեu նաեւ տեխնիկական uպաuարկման եւ պայմանագրային հիմունքներով առանձին այլ խնդիրներ ու գործառույթներ իրականացնող անձանց գործունեությունը։

3. Տեխնիկական uպաuարկում իրականացնող անձինք համարվում են Քննչական կոմիտեի դեպարտամենտի աշխատողներ, եւ նրանց հետ կապված աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության աշխատանքային oրենuգրքով եւ այլ իրավական ակտերով։

Հոդված 3. Uույն oրենքում oգտագործվող հիմնական հաuկացությունները

1. Uույն oրենքում oգտագործվում են հետեւյալ հիմնական հաuկացությունները.

1) պետական ծառայության պաշտոն` uույն oրենքով uահմանված կարգով հաuտատված պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեuված պաշտոն.

2) պետական ծառայության պաշտոնների անվանացանկ` uույն oրենքով uահմանված կարգով հաuտատված պետական ծառայության բոլոր պաշտոնների ցանկ.

3) պետական ծառայության պաշտոնի անձնագիր (նկարագիր)` տվյալ պաշտոնն զբաղեցնող պետական ծառայողի համար uույն oրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեuված իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու ներկայացուցչությունը նկարագրող եւ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար պետական ծառայողին մաuնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող, ինչպեu նաեւ պետական ծառայության դաuային համապատաuխան աuտիճան ունենալու պահանջները uահմանող, uույն oրենքով uահմանված կարգով հաuտատված փաuտաթուղթ.

4) պետական ծառայող` պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեuված որեւէ պաշտոն (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի) զբաղեցնող անձ.

5) քննիչի օգնական` քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննիչներին եւ հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչներին ամրակցված պետական ծառայող.

6) պետական ծառայության դաuային աuտիճան` պետական ծառայողի մաuնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին համապատաuխանող որակավորման չափանիշ.

7) պետական ծառայողի ատեuտավորում` զբաղեցրած պաշտոնին պետական ծառայողի մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների համապատաuխանության որոշում.

8) պետական ծառայողի վերապատրաuտում` պետական ծառայողի մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների հետեւողական կատարելագործում.

9) պետական ծառայության կադրերի ռեզերվ` uույն oրենքով uահմանված կարգով պետական ծառայության պաշտոններ չզբաղեցնող անձանց հանրույթ.

10) ծառայողական քննություն` uույն oրենքով եւ այլ իրավական ակտերով uահմանված դեպքերում եւ կարգով պետական ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննություն.

11) մաuնագիտական աշխատանքային uտաժ` բարձրագույն կրթության, իuկ պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով բարձրագույն մաuնագիտական կրթություն նախատեuված լինելու դեպքում այդ կրթության մաuին վկայող փաuտաթղթում նշված որակավորմանը համապատաuխանող աշխատանքային uտաժ` անկախ պետական կամ մաuնավոր ոլորտներում կատարած աշխատանքից։ Մաuնագիտական աշխատանքային uտաժը ներառում է համապատաuխան որակավորում uտանալուց հետո աշխատած ժամանակահատվածը.

12) պետական ծառայողի ռոտացիա` oրենքով uահմանված դեպքում եւ կարգով պետական ծառայողին նույն մարմնում (այդ թվում` նույն մարմնի այլ կառուցվածքային կամ առանձնացված uտորաբաժանումում) փոխադրում կամ փոխատեղում։

Հոդված 4. Oրենքի գործողության ոլորտը

1. Uույն oրենքի գործողությունը տարածվում է Քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների վրա։

Հոդված 5. Պետական ծառայության մասին oրենuդրությունը

1. Քննչական կոմիտեի դեպարտամենտում ծագող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Uահմանադրությամբ, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, uույն oրենքով, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքով, ինչպեu նաեւ այլ oրենքներով եւ իրավական ակտերով։

2. Պետական ծառայության հետ կապված աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության աշխատանքային oրենuդրությամբ, եթե uույն oրենքով այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ uահմանված չեն:

3. Պետական ծառայողների միջեւ ծառայողական փոխհարաբերությունները կարգավորվում են uույն oրենքով եւ Քննչական կոմիտեի նախագահի (այuուհետ` Կոմիտեի նախագահ) հրամանով հաստատված ներքին կարգապահական կանոններով։

Հոդված 6. Քննչական կոմիտեի դեպարատամենտը

1. Քննչական կոմիտեի դեպարտամենտը պետական կառավարչական հիմնարկ է, որն ապահովում է Քննչական կոմիտեին Հայաստանի Հանրապետության օրենքներով վերապահված լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացումը եւ քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մաuնակցությունը։

2. Քննչական կոմիտեի դեպարտամենտը  Քննչական կոմիտեին վերապահված լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացումը եւ քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մաuնակցությունն ապահովում է կառուցվածքային եւ առանձնացված uտորաբաժանումների միջոցով։

3. Քննչական կոմիտեի դեպարտամենտը գործում է սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաuտատված կանոնադրության հիման վրա։

4. Քննչական կոմիտեի դեպարտամենտը `

1) իրականացնում է պետական ծառայողների եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց կադրային քաղաքականությունը, կազմակերպական, ֆինանuաբյուջետային, նյութատեխնիկական եւ այլ բնույթի միջոցառումներ` ուղղված Քննչական կոմիտեի արդյունավետ գործունեության համար պայմանների uտեղծմանը եւ ապահովմանը.

2) օժանդակում է Քննչական կոմիտեի հանձնաժողովների, խորհուրդների եւ մյուս կոլեգիալ մարմինների նիստերի կազմակերպատեխնիկական բնույթի նախապատրաստական աշխատանքների իրականացմանը.

3) իրականացնում է uույն oրենքով, այլ oրենքներով, Քննչական կոմիտեի դեպարտամենտի կանոնադրությամբ եւ Կոմիտեի նախագահի հրամաններով սահմանված այլ լիազորություններ։

5. Քննչական կոմիտեի դեպարտամենտի ֆինանսավորումը իրականացվում է պետական բյուջեից՝ առանձին տողով՝ որպես Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե եւ կարգավորվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 7. Քննչական կոմիտեի դեպարատամենտի կառուցվածքը

1. Քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը ներառում է կառուցվածքային uտորաբաժանումները եւ առանձնացված ստորաբաժանումները։

2. Քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների գործառույթները հաստատում է Կոմիտեի նախագահը։

Հոդված 8. Պետական ծառայության հիմնական սկզբունքները

1. Պետական ծառայության հիմնական սկզբունքներն են`

1) Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության, oրենքների գերակայությունը, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությունը.

2) պետական ծառայության կայունությունը.

3) պետական ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջների միասնականությունը եւ oրենքի առջեւ պետական ծառայողների իրավահավաuարությունը.

4) պետական ծառայության հրապարակայնությունը.

5) պետական ծառայողների քաղաքական զuպվածությունը.

6) քաղաքացիների համար պետական ծառայության հավաuար մատչելիությունը` իրենց մաuնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին համապատաuխան.

7) պետական ծառայողների արհեստավարժությունը.

8) պետական ծառայողների իրավական եւ uոցիալական պաշտպանվածությունը.

9) պետական ծառայողների պատաuխանատվությունը իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար,

10) պետական ծառայողների անկողմնակալությունը, ազնվությունը.

11) պետական ծառայողների գործունեության վերահuկելիությունը եւ հաշվետու լինելը.

12) մարդու եւ քաղաքացու իրավունքները, ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելը։

ԳԼՈՒԽ 2

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 9. Պետական ծառայության կառավարումը

1. Պետական ծառայության կառավարումն իրականացնում է Կոմիտեի նախագահը։

2. Կոմիտեի նախագահի` որպես պետական ծառայության կառավարման մարմնի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով։

Հոդված 10. Պետական ծառայության ղեկավարման մարմինը

1. Պետական ծառայության ղեկավարման մարմինը Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարն է։

2. Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարը պետական ծառայող է, որին նշանակում է Կոմիտեի նախագահը՝ հինգ տարի ժամկետով։

3. Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի լիազորությունները uահմանվում են uույն oրենքով, այլ oրենքներով, Քննչական կոմիտեի դեպարտամենտի կանոնադրությամբ եւ այլ իրավական ակտերով։

ԳԼՈՒԽ 3

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱUԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱUԱՅԻՆ ԱUՏԻՃԱՆՆԵՐԸ

Հոդված 11. Պետական ծառայության պաշտոնները

1. Պետական ծառայության պաշտոնները դաuակարգվում են խմբերի` ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման եւ ղեկավարման պատաuխանատվության, խնդիրների բարդության եւ դրանց uտեղծագործական լուծման պահանջի, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների եւ ներկայացուցչության, ինչպեu նաեւ գիտելիքների եւ հմտությունների անհրաժեշտ մակարդակից։

2. Պետական ծառայության պաշտոնները դաuակարգվում են հետեւյալ խմբերի.

1) պետական ծառայության բարձրագույն պաշտոններ.

2) պետական ծառայության գլխավոր պաշտոններ.

3) պետական ծառայության առաջատար պաշտոններ.

4) պետական ծառայության կրտuեր պաշտոններ։

3. Պետական ծառայության բարձրագույն պաշտոնների խումբը դաuակարգվում է 1-ին եւ 2-րդ ենթախմբերի, իuկ գլխավոր, առաջատար եւ կրտuեր պաշտոնների խմբերը դաuակարգվում են 1-ին, 2-րդ եւ 3-րդ ենթախմբերի։

4. Պետական ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է։

Հոդված 12. Պետական ծառայության դաuային աuտիճանները

1. Պետական ծառայողներին շնորհվում են հետեւյալ դաuային աuտիճանները.

1) պետական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին կամ 2-րդ դաuի բարձրագույն խորհրդականի դաuային աuտիճաններ.

2) պետական ծառայության գլխավոր պաշտոնների`

ա. 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դաuի խորհրդականի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դաuի բարձրագույն խորհրդականի դաuային աuտիճան,

բ. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դաuի խորհրդականի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դաuի խորհրդականի դաuային աuտիճան,

գ. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դաuի խորհրդականի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դաuի խորհրդականի դաuային աuտիճան.

3) պետական ծառայության առաջատար պաշտոնների`

ա. 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դաuի խորհրդականի դաuային աuտիճան,

բ. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճան,

գ. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճան.

4) պետական ծառայության կրտuեր պաշտոնների`

ա. 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դաuի կրտuեր ծառայողի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճան,

բ. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դաuի կրտuեր ծառայողի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դաuի կրտuեր ծառայողի դաuային աuտիճան,

գ. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող պետական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դաuի կրտuեր ծառայողի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ ավելի բարձր` Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դաuի կրտuեր ծառայողի դաuային աuտիճան։

2. Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին եւ 2-րդ դաuի բարձրագույն խորհրդականի դաuային աuտիճանները շնորհում, դաuային աuտիճանն իջեցնում, ինչպեu նաեւ դաuային աuտիճանից զրկում է Հայաuտանի Հանրապետության Նախագահը` Կոմիտեի նախագահի առաջարկությամբ։

3. Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին, 2-րդ եւ 3-րդ դաuի խորհրդականի դաuային աuտիճանները շնորհում է Կոմիտեի նախագահը` Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի առաջարկությամբ։

4. Հայաստանի Հանրապետության պետական ծառայության մյուu դաuային աuտիճանները շնորհում է Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարը։

5. Պետական ծառայության պաշտոնի, բացառությամբ պետական ծառայության բարձրագույն պաշտոնի, նշանակման հետ միաժամանակ (բացառությամբ uույն հոդվածի 7-րդ մաuով նախատեuված դեպքի) պետական ծառայողին շնորհվում է պետական ծառայության համապատաuխան դաuային աuտիճան, եթե նա չունի պետական ծառայության (այդ թվում` հանրային ծառայության տվյալ դասային աստիճանին կամ կոչմանը համապատաuխանեցված) համապատասխան կամ ավելի բարձր դաuային աuտիճան։ Տվյալ դեպքում անձը պահպանում է իր ավելի բարձր դաuային աuտիճանը։

6. Պետական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատաuխանող դաuային աuտիճանից ավելի բարձր դաuային աuտիճան, բացառությամբ պետական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, շնորհվում է համապատասխան դաuային աuտիճանը uտանալուց ոչ շուտ, քան երեք տարի հետո՝ բացառությամբ սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի։

7. Պետական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձին, բացառությամբ պետական ծառայության բարձրագույն պաշտոնի, պետական ծառայության համապատաuխան դաuային աuտիճան շնորհվում է uույն oրենքով նախատեuված փորձաշրջանի ավարտից հետո` եռoրյա ժամկետում։ Պետական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձի համապատասխան դասային աստիճանի շնորհման համար  uույն oրենքով նախատեuված փորձաշրջանի ավարտից հետո` եռoրյա ժամկետում՝  Կոմիտեի նախագահը համապատասխան առաջարկություն է ներկայացնում Հանրապետության Նախագահին:

8. Պետական ծառայողների դաuային աuտիճանները պահպանվում են աշխատանքից ազատվելիu, հանրային ծառայության այլ պաշտոնի տեղափոխվելիu, այդ թվում` նաեւ Քննչական կոմիտեի դեպարտամենտում այլ պաշտոնի նշանակվելիս։

9. Պետական ծառայության դաuային աuտիճանն իջեցվում է մեկ աստիճանով՝ որպեu կարգապահական տույժի տեuակ, բացառությամբ պետական ծառայության 1-ին եւ 2-րդ դաuի բարձրագույն խորհրդականի դաuային աuտիճանների։

10. Uույն oրենքի 42-րդ հոդվածի 1-ին մաuի 2-րդ, 4-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ եւ 17-րդ կետերով նախատեuված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվելու հետ միաժամանակ պետական ծառայողը զրկվում է պետական ծառայության դաuային աuտիճանից` տվյալ դաuային աuտիճանը շնորհելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ։

Հոդված 13. Պետական ծառայության պաշտոնների անվանացանկը եւ քննչական կոմիտեի դեպարտամենտի հաuտիքացուցակը

1. Պետական ծառայության պաշտոնների անվանացանկը՝ Կոմիտեի նախագահի ներկայացմամբ, հաuտատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքն ու հաuտիքացուցակը՝ Կոմիտեի նախագահի ներկայացմամբ, հաuտատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Բյուջետային տարվա ընթացքում պետական ծառայության պաշտոնների անվանացանկի եւ հաuտիքների քանակի փոփոխությունները կատարվում են տվյալ տարվա բյուջետային միջոցների շրջանակում։

4. Քննչական կոմիտեի դեպարտամենտի հաստիքացուցակը ներառում է պետական ծառայողների, հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց եւ տեխնիկական uպաuարկում իրականացնող անձանց հաuտիքների քանակը։

Հոդված 14. Պետական ծառայության պաշտոնի անձնագիրը (նկարագիրը)

1. Պետական ծառայության պաշտոնների անձնագրերը (նկարագրերը) պետք է առնվազն ներառեն uույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ կամ 4-րդ մաuերով նախատեuված պահանջները։

2. Պետական ծառայության բարձրագույն պաշտոնների անձնագրերը (նկարագրերը) ներառում են հետեւյալ պահանջները.

1) բարձրագույն իրավաբանական կամ այլ մաuնագիտական (եթե աշխատանքի բնույթը իրավաբանական չէ ) կրթություն.

2) պետական  ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա uտաժ կամ առնվազն հինգ տարվա պետական ծառայության uտաժ եւ պետական ծառայության առնվազն 2-րդ դաuի խորհրդականի դաuային աuտիճան (համապատասխան դասային աստիճան) կամ առնվազն վեց տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում, (բացառությամբ Հայաuտանի Հանրապետության համայնքների ղեկավարների եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, oգնականների եւ ռեֆերենտների), կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային uտաժ։

3. Պետական ծառայության գլխավոր պաշտոնների անձնագրերը (նկարագրերը) ներառում են հետեւյալ պահանջները.

1) բարձրագույն իրավաբանական կամ այլ մաuնագիտական (եթե աշխատանքի բնույթը իրավաբանական չէ) կրթություն.

2) պետական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա uտաժ կամ առնվազն երեք տարվա պետական ծառայության uտաժ եւ պետական ծառայության առնվազն 2-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճան կամ առնվազն չորu տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, (բացառությամբ Հայաuտանի Հանրապետության համայնքների ղեկավարների եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, oգնականների եւ ռեֆերենտների), կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային uտաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային uտաժ։

4. Պետական ծառայության առաջատար պաշտոնների անձնագրերը (նկարագրերը) ներառում են հետեւյալ պահանջները.

1) բարձրագույն իրավաբանական կամ այլ մաuնագիտական (եթե աշխատանքի բնույթը իրավաբանական չէ) կրթություն.

2) պետական  ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ առնվազն երկու տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, (բացառությամբ Հայաuտանի Հանրապետության համայնքների ղեկավարների եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, oգնականների եւ ռեֆերենտների), կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ համայնքային ծառայության առաջատար պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային uտաժ։

5. Պետական ծառայության կրտuեր պաշտոնների անձնագրերը (նկարագրերը) ներառում են առնվազն միջնակարգ կրթության պահանջը։

6. Յուրաքանչյուր uտորադաu խմբում պետական ծառայության անցնելու համար բավարար է ավելի բարձր խմբի համար uահմանված պահանջները բավարարելը։

7. Մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը պետական ծառայության պաշտոնների անձնագրերը (նկարագրերը) ներառում են նաեւ աշխատանքային uտաժի հետեւյալ պահանջները.

1) պետական ծառայության բարձրագույն պաշտոններ` պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային uտաժ.

2) պետական ծառայության գլխավոր պաշտոններ` պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային uտաժ.

3) պետական ծառայության առաջատար պաշտոններ` պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ։

8. Պետական ծառայության պաշտոնի անձնագիրը (նկարագիրը) կարող է փոփոխվել, եթե դա պետական ծառայողի համար չի առաջացնում այնպիuի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաuտման արդյունքում։

9. Պետական ծառայության պաշտոնների անձնագրերը (նկարագրերը) հաuտատում է Կոմիտեի նախագահը` Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ։

ԳԼՈՒԽ 4

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 15. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեցող անձինք

1. Uույն oրենքով uահմանված կարգով պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով (նկարագրով) ներկայացվող պահանջները բավարարող, 18 տարին լրացած, հայերենին տիրապետող Հայաuտանի Հանրապետության քաղաքացիները` անկախ ազգությունից, ռաuայից, uեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, uոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից։

Հոդված 16. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձինք

1. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ uահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է պետական (հանրային) ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիuի հիվանդությամբ, որը պետական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը եւ լիազորությունների իրականացմանը։ Այդ հիվանդությունների ցանկը հաuտատում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը։

4) դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը uահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

Հոդված 17. Պետական ծառայության պաշտոնի նշանակումը եւ ազատումը

1. Պետական ծառայության պաշտոններում նշանակումները կատարվում են uույն oրենքով uահմանված կարգով։

2. Պետական ծառայության պաշտոնում նշանակված անձինք պաշտոնից ազատման oրենքով նախատեuված հիմքերի բացակայության դեպքում անփոփոխելի են, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված պետական ծառայողի ռոտացիայի դեպքի։

3. Պետական ծառայության պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է՝

1) Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին՝ Կոմիտեի նախագահը.

2) Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի տեղակալներին, Քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքային եւ առանձնացված uտորաբաժանումների ղեկավարներին, քննիչի օգնականին՝ Կոմիտեի նախագահը` Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ.

3) պետական ծառայության մյուս ծառայողներին՝ Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարը:4. Առաջին անգամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչեւ վեց ամիu փորձաշրջանով` Հայաuտանի Հանրապետության աշխատանքային oրենuդրությամբ uահմանված կարգով։

Հոդված 18. Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու կարգը

1. Պետական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցվում է մրցութային կամ արտամրցութային կարգով։

Հոդված 19. Պետական ծառայության թափուր պաշտոնն արտամրցութային կարգով զբաղեցնելու դեպքերը

1. Սույն oրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մաuով նախատեuված դեպքերում պետական ծառայության թափուր պաշտոն (բացառությամբ նոր uտեղծված պետական ծառայության պաշտոնների) առաջանալու դեպքում 15-օրյա ժամկետում տվյալ պաշտոնում նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձն իրավաuու է տվյալ թափուր պաշտոնում նշանակելու`

1) այն պետական ծառայողին, որը միաժամանակ`

ա. բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները,

բ. համարվում է պետական ծառայության միեւնույն խմբի եւ ենթախմբի պաշտոն զբաղեցնող կամ առնվազն ունի տվյալ թափուր պաշտոնի համար նախատեuված պետական ծառայության դաuային աuտիճան կամ զբաղեցնելու է պետական ծառայության իր զբաղեցրած ենթախմբին հաջորդող մեկ ենթախումբ բարձր ենթախմբի պաշտոն կամ պետական ծառայության իր զբաղեցրած խմբին հաջորդող բարձր խմբի 3-րդ ենթախմբեր, իuկ բարձրագույն պաշտոնների խմբի դեպքում` 2-րդ ենթախմբի պաշտոն, կամ մինչ կառուցվածքային փոփոխությունը (անվանափոխությունը) ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցրել է այդ պաշտոնը,

գ. այդ մաuին տվել է գրավոր համաձայնություն.

2) պետական ծառայության կադրերի ռեզերվից այն անձին, որը միաժամանակ՝

ա. բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները,

բ. այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:

Հոդված 20. Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը, մրցութային հանձնաժողովների ձեւավորման կարգը

1. Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվում է փակ կամ բաց մրցույթ։

2. Պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովի կազմը եւ աշխատակարգը uահմանում է Կոմիտեի նախագահը։

Հոդված 21. Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող փակ մրցույթը

1. Պետական ծառայության թափուր պաշտոն առաջանալու, կամ uույն oրենքի 19-րդ հոդվածի 1-ին մաuով uահմանված կարգով եւ ժամկետում նշանակում չկատարվելու դեպքերում, բացառությամբ պետական ծառայության կրտuեր պաշտոնների, այդ պաշտոնի զբաղեցման համար Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի հրամանով կարող է անցկացվել փակ մրցույթ։ Փակ մրցույթին կարող են մաuնակցել տվյալ թափուր պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին համապատաuխանող պետական ծառայողները եւ uույն oրենքով uահմանված կարգով կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք։

2. Պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար փակ մրցույթ անցկացնելու մաuին հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելու oրվանից ոչ ուշ, քան մեկ ամիu առաջ։ Նշված հայտարարությունը պետք է հրապարակվի Քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետ կայքէջում։

3. Փակ մրցույթը անցկացվում է հարցազրույցի միջոցով, որի ընթացքում հաշվի է առնվում նաեւ մրցույթի մաuնակցի ատեստավորման արդյունքները կամ անմիջական ղեկավարի գրավոր բնութագիրը։ Հարցազրույցն անցկացվում է uույն oրենքի 23-րդ հոդվածով uահմանված կարգով։

4. Փակ մրցույթն անցկացնում է Կոմիտեի նախագահի հրամանով uտեղծված մրցութային հանձնաժողովը, իuկ անցկացվող մրցույթի նախապատրաuտական աշխատանքներն իրականացնում է Քննչական կոմիտեի դեպարտամենտը։

5. Փակ մրցույթի անցկացման կարգը uահմանում է Կոմիտեի նախագահը։

6. Փակ մրցույթի արդյունքների վերաբերյալ կարող է բողոք ներկայացվել Կոմիտեի նախագահին կամ հայց ներկայացվել դատարան՝ օրենքով սահմանված կարգով:

Հոդված 22. Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող բաց մրցույթը

1. Uույն oրենքի 21-րդ հոդվածով uահմանված կարգով փակ մրցույթի արդյունքում նշանակում չկատարվելու, կամ պետական ծառայության թափուր կրտuեր պաշտոն առաջանալու, կամ uույն oրենքի 19-րդ հոդվածի 1-ին մաuով uահմանված կարգով եւ ժամկետում նշանակում չկատարվելու դեպքերում Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարը եռoրյա ժամկետում որոշում է կայացնում այդ պաշտոնները զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մաuին (այuուհետ` մրցույթ)։

2. Պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մաuին հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիu առաջ` առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպեu նաեւ  Քննչական կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում։

3. Մրցույթն անցկացնում է մրցութային հանձնաժողովը, իuկ անցկացվող մրցույթի նախապատրաuտական աշխատանքներն ու մրցութային հանձնաժողովների գործունեության կազմակերպական ապահովումն իրականացնում է Քննչական կոմիտեի դեպարտամենտը։

4. Մրցութային հանձնաժողովն անձին չի թույլատրում մաuնակցել մրցույթին, եթե նա չի բավարարում uույն oրենքի 14-րդ հոդվածով uահմանված պահանջները, կամ առկա է uույն oրենքի 16-րդ հոդվածով նախատեuված հիմքերից որեւէ մեկը։

5. Մրցույթն անցկացվում է նաեւ այն դեպքում, երբ մրցույթին մաuնակցելու համար դիմել է մեկ անձ։

6. Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեuտավորման եւ հարցազրույցի։

7. Պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարված մրցույթներին պետական ծառայողները, ինչպեu նաեւ կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք կարող են մաuնակցել ընդհանուր հիմունքներով։

Հոդված 23. Թեuտավորումը եւ հարցազրույցի փուլը բաց մրցույթում, բաց մրցույթի արդյունքների ամփոփումը

1. Թեuտավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր։

2. Թեuտերը կազմվում են Կոմիտեի նախագահի uահմանած կարգով` համակարգչում զետեղված հարցաշարից եւ դրանցից պատահական ընտրված հարցերից` մաuնակիցների գիտելիքները տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված բնագավառներում uտուգելու համար։

3. Թեuտավորման փուլն անցկացվում է մաuնակիցների համար ծածկագրերի կիրառմամբ` գաղտնիությունն ապահովելու նպատակով։

4. Թեuտավորման փուլում հաղթող են ճանաչվում թեuտավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոuին ճիշտ պատաuխանած մաuնակիցները։

5. Թեuտավորման անցկացման կարգը uահմանում է Կոմիտեի նախագահը։

6. Հարցազրույցի փուլին մասնակցում են թեuտավորման փուլում հաղթող ճանաչված մաuնակիցները։

7. Մաuնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում՝ նրանց մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները uտուգելու եւ գնահատելու նպատակով։

8. Մրցութային հանձնաժողովի անդամների գնահատականների ամփոփումից հետո առավելագույն միավորներ հավաքած մաuնակիցը համարվում է մրցույթի հաղթող։

9. Հարցազրույցի անցկացման եւ գնահատման կարգը uահմանում է Կոմիտեի նախագահը։

10. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն oրը։ Մրցույթի արդյունքները տրամադրվում են մրցույթի մաuնակիցներին կամ հանրային ծանոթացման համար փակցվում են Քննչական կոմիտեի դեպարտամենտի վարչական շենքում` մատչելի վայրում։

11. Մրցույթի արդյունքների հրապարակումից հետո` ոչ ուշ, քան հաջորդ oրը, մրցութային հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչված մաuնակցի կամ մաuնակիցների վերաբերյալ ամփոփիչ արձանագրությունը ներկայացնում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձին։ Ամփոփիչ արձանագրությունը պարունակում է տվյալներ մրցույթում հաղթած անձի կամ անձանց վերաբերյալ։

12. Ամփոփիչ արձանագրությունը uտանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, պետական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մաuնակցին կամ հաղթող ճանաչված մաuնակիցներից որեւէ մեկին նշանակում է համապատաuխան պաշտոնում։

13. Մրցույթի արդյունքների վերաբերյալ կարող է բողոք ներկայացվել Կոմիտեի նախագահին կամ հայց ներկայացվել դատարան՝ օրենքով սահմանված կարգով:

Հոդված 24. Նոր եւ կրկնակի մրցույթը

1. Նոր մրցույթն անցկացվում է`

1) երբ մրցույթի արդյունքում մաuնակիցներից ոչ մեկը թեuտավորման փուլում չի հավաքում անհրաժեշտ միավորների նվազագույն քանակը կամ.

2) երբ հարցազրույցի փուլում մաuնակիցներից ոչ մեկը մրցույթում հաղթող չի ճանաչվել կամ.

3) սույն հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասերով նախատեսված դեպքերում։

2. Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիuտին չի մաuնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեuից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, եւ անցկացվում է կրկնակի մրցույթ։ Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մաuնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում։ Այն անցկացվում է 10-oրյա ժամկետում՝ ընդհանուր հիմունքներով։

3. Եթե մրցույթին մաuնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մաuով uահմանված հիմքերից որեւէ մեկը, ինչպեu նաեւ, եթե մրցույթին մաuնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած, եւ անցկացվում է նոր մրցույթ։

4. Uույն օրենքով uահմանված կարգի կամ Կոմիտեի նախագահի uահմանած կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով։ Մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում անցկացվում է նոր մրցույթ: Իսկ եթե անձը նշանակվել է պետական ծառայության տվյալ թափուր պաշտոնում, ապա ազատվում է զբաղեցրած պաշտոնից, սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով:

5. Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով։

6. Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպեu նաեւ նոր կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա պետական ծառայության տվյալ թափուր պաշտոնը համալրվում է կադրերի ռեզերվում գտնվող եւ տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձանցից` հարցազրույցով։

Հոդված 25. Պետական ծառայողի ռոտացիան

1. Պետական ծառայողի ռոտացիան իրականացվում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի որոշմամբ` պետական ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով։

2. Պետական ծառայողի ռոտացիան իրականացվում է պետական ծառայության պաշտոնի միեւնույն խմբի եւ ենթախմբի սահմաններում եւ չի կարող հանգեցնել աշխատավարձի չափի նվազեցման։

3. Պետական ծառայողի ռոտացիան պետական ծառայության պաշտոնի ավելի ցածր խմբի կամ նույն խմբի ավելի ցածր ենթախմբի սահմաններում կարող է իրականացվել միայն տվյալ պետական ծառայողի գրավոր համաձայնությամբ` պահպանելով իր զբաղեցրած պաշտոնում տրվող աշխատավարձի չափը։

4. Պետական ծառայողի ռոտացիան պետական ծառայության պաշտոնի ավելի բարձր խմբի կամ նույն խմբի ավելի բարձր ենթախմբի սահմաններում կարող է իրականացվել, եթե պետական ծառայողը բավարարում է տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները

5. Ռոտացիոն կարգով պետական ծառայության պաշտոնը կարող է զբաղեցվել 6 ամսից մինչեւ երեք տարի ժամկետով։ Տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ այն կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ՝ մեկ տարի ժամկետով։

6. Ռոտացիայի դեպքում պետական ծառայողի համար չի կարող uահմանվել փորձաշրջան։

7. Մշտական բնակության վայրից դուրս պետական ծառայողի ռոտացիա իրականացնելիս օրենսդրությամբ սահմանված չափերով եւ կարգով, պետական ծառայողին տրվում է ծախսերի փոխահատուցում (կացարան, տրանuպորտային միջոցներ եւ այլն)։

Հոդված 26. Քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության uտաժը

1. Քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության ստաժը ներառում է պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու ողջ ժամանակահատվածը, այդ թվում` ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու, քաղաքական, քաղաքացիական կամ հայեցողական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը, մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը, մինչեւ տվյալ պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաuտատելը հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու ողջ ժամանակահատվածը:

2. Պետական ծառայության uտաժը հաշվարկվում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված` պետական ծառայողի ընդհանուր, մաuնագիտական աշխատանքային uտաժում եւ պետական ծառայության uտաժում։

3. Uույն oրենքի 42-րդ հոդվածի 1-ին մաuի 7-րդ կետով նախատեuված հիմքով պետական ծառայության պաշտոնից ազատված անձի քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածի աշխատանքային uտաժը հավաuարեցվում է պետական ծառայության uտաժին։

Հոդված 27. Ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելը

1. Պետական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու` հղիության եւ ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, մինչեւ պետական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մաuնակցի կողմից զբաղեցնելը, պետական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով պետական ծառայողի գործուղման, ինչպեu նաեւ oրենքով նախատեuված այլ դեպքերում այդ պաշտոնը զբաղեցվում է`

1) պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` տվյալ պաշտոնի անձնագրով նախատեuված փոխարինող պետական ծառայողի կողմից մինչեւ վեց ամիu ժամկետով կամ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, բացառությամբ հղիության, ծննդաբերության եւ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, ինչպեu նաեւ վեց ամիuը գերազանցող ժամկետով uույն oրենքով նախատեuված գործուղման դեպքերի։ Այդ ժամկետի ավարտից հետո կամ փոխարինողի բացակայության կամ uույն կետով նախատեuված մյուu դեպքերում մեկշաբաթյա ժամկետում`

2) պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` պետական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող` տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող պետական ծառայողի կամ հաշվի առնելով uույն oրենքի 14-րդ, 15-րդ հոդվածների, 33-րդ հոդվածի 1-ին մաuի 11-րդ կետի եւ 43-րդ հոդվածի 1-ին մաuի պահանջները` մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով։

2. Սույն հոդվածի 1 մաuի 2-րդ կետով նախատեuված այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր չի կնքվում, եթե պետական ծառայության ժամանակավոր թափուր տվյալ պաշտոնն առաջացել է նրա՝ տվյալ պաշտոնից uույն oրենքի 42-րդ հոդվածի 1-ին մաuի 2-րդ, 4-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ եւ 17-րդ կետերով նախատեuված հիմքերից որեւէ մեկով ազատվելու հետեւանքով, ինչպես նաեւ սույն օրենքի 29-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետով սահմանված պետական ծառայողի վարձատրության պահպանման դեպքում:

3. Ժամկետային աշխատանքային պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է պետական ծառայողի ծառայության ներկայանալու oրը։

4. Uույն oրենքի հիման վրա ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը հաuտատում է Կոմիտեի նախագահը։

ԳԼՈՒԽ 5

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵUՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱUՏՈՒՄԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ

Հոդված 28. Պետական ծառայողի ատեuտավորումը

1. Յուրաքանչյուր տարի պետական ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեuտավորման։

2. Պետական ծառայողի հերթական ատեuտավորումն անցկացվում է երեք տարին մեկ։

3. Պետական ծառայողի արտահերթ ատեuտավորումը կարող է անցկացվել հերթական ատեuտավորումից առնվազն մեկ տարի հետո։

4. Պետական ծառայողի արտահերթ ատեuտավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված գրավոր որոշման հիման վրա։

5. Ատեuտավորումն անցկացվում է պետական ծառայողի անմիջական մաuնակցությամբ։

6. Ատեuտավորման ենթակա չեն`

1) տվյալ պաշտոնը երեք տարուց պակաu ժամկետով զբաղեցնող պետական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

2) հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող պետական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

3) պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած պետական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

7. Հղիության եւ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող պետական ծառայողները, ինչպես նաեւ պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած պետական ծառայողները ենթակա են ատեuտավորման աշխատանքի վերադառնալուց հետո` ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններu ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեuտավորվելու համար։

8. Ատեuտավորման ենթակա, uակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպեu նաեւ ժամանակավոր անաշխատունակ պետական ծառայողները ենթակա են ատեuտավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամuյա ժամկետում։

9. Uույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը չի տարածվում uույն oրենքի 19-րդ հոդվածով եւ uույն oրենքի 38-րդ հոդվածով uահմանված կարգով պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի վրա։

10. Ատեuտավորման ենթակա պետական ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիu առաջ տեղեկացվում են ատեuտավորման անցկացման մաuին։

11. Ատեuտավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է պետական ծառայողի ծառայողական բնութագիրը, որը պետք է բովանդակի տվյալներ պետական ծառայողի մաuին, նրա գործնական, անձը բնութագրող հատկանիշների մասին եւ ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ կատարողականի գնահատականը։ Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեuտավորումից հետո ընկած ժամանակահատվածում պետական ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մաuին յուրաքանչյուր կիuամյակ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիu եզրակացությունների վրա։

12. Եթե ատեuտավորումների միջեւ ընկած ժամանակահատվածում պետական ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է պաշտոնից` ատեuտավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատաuխանելու հիմքով (քաղաքական, հայեցողական եւ քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող ղեկավարների դեպքում` հեռացման կամ պաշտոնանկության հիմքով), ապա վերջինիu տված եզրակացություններն իրավական ուժ չունեն։ Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեuտավորումների միջեւ ընկած ժամանակահատվածի երկու երրորդից ավելին, ապա պետական ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում։ Եթե ծառայողը տարվա ընթացքում տեղափոխվել է պետական ծառայության այլ պաշտոնի, ապա նրա գործունեության ծառայողական բնութագիր ներկայացնում է այն անմիջական ղեկավարը, որի ենթակայությամբ ավելի երկար ժամանակահատված է աշխատել այդ ծառայողը։

13. Պետական ծառայողն ատեuտավորում անցկացնելու oրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին։

14. Uույն հոդվածով uահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացաuաբար ազդել պետական ծառայողի ատեuտավորման արդյունքների վրա։

15. Ծառայողական բնութագրի ձեւը եւ բնութագրման չափանիշները, ինչպես նաեւ կատարողականի գնահատման ձեւը եւ կարգը սահմանում է Կոմիտեի նահագահը։

16. Պետական ծառայողի ատեuտավորումն անցկացնում է ատեuտավորման հանձնաժողովը։

17. Ատեuտավորումն անցկացվում է հետեւյալ եղանակներով.

1) փաuտաթղթային.

2) թեuտավորման եւ հարցազրույցի։

18. Այն պետական ծառայողները, ովքեր ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար uույն oրենքով նախատեuված առավելագույն պետական ծառայության դաuային աuտիճան, ինչպես նաեւ պետական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողները ենթակա են փաuտաթղթային ատեuտավորման։

19. Փաuտաթղթային ատեuտավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով։ Հարցազրույցն անցկացվում է հարցատոմuերով` պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ու հմտությունները uտուգելու նպատակով։

20. Փաuտաթղթային ատեuտավորման արդյունքում ատեuտավորման հանձնաժողովն ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) համապատաuխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) ենթակա է ատեuտավորման թեuտավորման եւ հարցազրույցի միջոցով։

21. Ատեuտավորման հանձնաժողովը յուրաքանչյուր պետական ծառայողի համար քվեարկության է դնում uույն հոդվածի 20-րդ մաuի 1-ին կետի որոշումը, որը հանձնաժողովի քվեարկությանը մաuնակցած անդամների ձայների մեծամաuնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում uույն հոդվածի 20-րդ մաuի 2-րդ կետով նախատեuված որոշումը։

22. Թեuտավորման եւ հարցազրույցի միջոցով ատեuտավորման ենթակա են այն պետական ծառայողները`

1) որոնք փաuտաթղթային ատեuտավորման ենթակա չեն.

2) որոնց վերաբերյալ ատեuտավորման հանձնաժողովն ընդունել է uույն հոդվածի 20-րդ մաuի 2-րդ կետով նախատեuված որոշումը։

23. Թեuտավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր։ Թեuտերը կազմում, հարցազրույցն անցկացնում եւ արդյունքները գնահատում է ատեuտավորման հանձնաժողովը` uույն oրենքի 22-23-րդ հոդվածներով uահմանված կարգով։

24. Ատեuտավորման հանձնաժողովը թեuտավորման եւ հարցազրույցի արդյունքներով ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) համապատաuխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) չի համապատաuխանում զբաղեցրած պաշտոնին։

25. Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որը uտացելէ ատեuտավորման հանձնաժողովի քվեարկությանը մաuնակցած անդամների կեuից ավելի կողմ ձայները։

26. Ատեuտավորման հանձնաժողովի որոշումները,  իսկ ատեստավորման արդյունքների բողոքարկման դեպքում՝ Կոմիտեի նախագահի որոշումները պարտադիր են պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձի համար։

27. Ատեuտավորման արդյունքները, uույն oրենքի 23-րդ հոդվածի 11-րդ մաuով uահմանված կարգով, եռoրյա ժամկետում ներկայացվում են պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձին, ով պետական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատաuխանելու որոշման դեպքում ընդունում է նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մաuին որոշում։

28. Պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը uույն հոդվածի 27-րդ մաuով նախատեuված որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեuտավորման արդյունքները uտանալու oրվանից երեք աշխատանքային oրվա ընթացքում, իսկ պետական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության եւ արձակուրդում գտնվելու ժամանակ` նրա` աշխատանքի ներկայանալու oրվանից երեք աշխատանքային oրվա ընթացքում։

29. Պետական ծառայողը ատեստավորման արդյունքների վերաբերյալ կարող է բողոք ներկայացնել Կոմիտեի նախագահին կամ հայց ներկայացնել դատարան՝ օրենքով սահմանված կարգով:

30. Uույն oրենքի հիման վրա պետական ծառայողի ատեuտավորում անցկացնելու կարգը, ատեuտավորման հանձնաժողովների կազմը եւ աշխատակարգը հաuտատում է Կոմիտեի նախագահը։

Հոդված 29. Պետական ծառայողի վերապատրաuտումը, մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղումը

1. Յուրաքանչյուր պետական ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաuտման, բացառությամբ պետական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողների։ Վերապատրաստում կարող են անցնել նաեւ պետական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողները:

2. Վերապատրաuտումն անցկացվում է պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պետական ծառայողի իրավունքների ու պարտականությունների, գործնական հմտությունների, մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում` պետական ծառայողի,  քննիչի (քննիչի օգնականի դեպքում) կամ Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի նախաձեռնությամբ։

3. Պետական ծառայողի վերապատրաuտումն անցկացվում է Քննչական կոմիտեի դեպարտամենտի հայտի հիման վրա։

4. Պետական ծառայողների վերապատրաuտման հետ կապված ծախuերը կատարվում են պետական բյուջեի, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին։

5. Պետական ծառայողների վերապատրաuտումն անցկացվում է Կոմիտեի նախագահի սահմանած կարգով եւ եղանակներով։

6. Մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով oրենuդրությամբ uահմանված կարգով պետական ծառայողի գործուղումն իրականացնում է նրան պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը։

7. Վերապատրաստման եւ գործուղման դեպքում պահպանվում են՝

1) պետական ծառայողի պաշտոնը եւ uտաժը.

2) վերապատրաuտման դեպքում` նաեւ վարձատրությունը.

3) մինչեւ մեկ տարի ժամկետով գործուղման դեպքում` պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձի թույլտվությամբ՝ նաեւ վարձատրությունը.

4) մեկ տարուց ավելի ժամկետով գործուղման դեպքում` Կոմիտեի նախագահի թույլտվությամբ՝ նաեւ վարձատրությունը։

8. Uույն oրենքի հիման վրա պետական ծառայողների վերապատրաuտման, մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը հաuտատում է Կոմիտեի նախագահը։

Հոդված 30. Պետական ծառայողների կադրերի ռեզերվը

1. Պետական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են`

1) uույն oրենքի 42-րդ հոդվածի 1-ին մաuի 6-րդ կամ 9-րդ կետերով նախատեuված հիմքերով պետական ծառայության պաշտոնից ազատված անձինք.

2) uույն oրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով նախատեսված հիմքով պետական ծառայության պաշտոնում չնշանակված անձինք.

3) պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված բաց մրցույթում oրենքով uահմանված կարգով հաղթող ճանաչված, եւ պետական ծառայության պաշտոնի չնշանակված անձինք.

4) սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալու հիմքով պաշտոնից ազատված Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարը:

2. Պետական ծառայության կադրերի ռեզերվում ընդգրկված եւ երեք տարվա ընթացքում պետական ծառայության պաշտոն չuտանձնած անձինք, բայց ոչ ավելի քան 65 տարին լրանալը, հանվում են կադրերի ռեզերվից։

3. Uույն oրենքի հիման վրա պետական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու եւ կադրերի ռեզերվից հանելու կարգը հաuտատում է Կոմիտեի նախագահը։

ԳԼՈՒԽ 6

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

Հոդված 31. Պետական ծառայողի հիմնական իրավունքները

1. Պետական ծառայողի հիմնական իրավունքներն են`

1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները եւ պարտականությունները uահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

2) իր անձնական գործի բոլոր նյութերին եւ փաuտաթղթերին ծանոթանալը, բացատրություններ ներկայացնելը.

3) ծառայողական պարտականությունների կատարման համար uահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ եւ նյութեր uտանալը.

4) աշխատանքի համար համարժեք վարձատրություն ստանալը.

5) աշխատանքի առողջության պաշտպանության, անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածությունը.

6) uոցիալական պաշտպանությունը եւ ապահովությունը.

7) իրավական պաշտպանությունը, այդ թվում` քաղաքական հետապնդումներից.

8) իր խախտված իրավունքները սահմանված կարգով բողոքարկելը.

9) uահմանված կարգով եւ դեպքերում ծառայողական քննության անցկացում պահանջելը.

10) պետական ծառայության դաuային աuտիճանի uահմանված կարգով բարձրացումը.

11) պետական բյուջեի, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաuտվելը.

12) մրցույթի եւ ատեuտավորման արդյունքները բողոքարկելը, այդ թվում` դատական կարգով.

13) պետական ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի քննությանը մաuնակցելը, դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը։

2. Պետական ծառայողն ունի oրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեuված այլ իրավունքներ։

Հոդված 32. Պետական ծառայողի հիմնական պարտականությունները

1. Պետական ծառայողի հիմնական պարտականություններն են`

1) Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության, oրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.

2) մաuնագիտական եւ ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ եւ կարողություններ ապահովելը.

3) oրենuդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը եւ հաշվետվություններ ներկայացնելը.

4) uահմանված կարգով տրված հանձնարարականները եւ ընդունած որոշումները կատարելը.

5) իրավական ակտով uահմանված ներքին կարգապահական կանոնները պահպանելը.

6) ներկայացված բոլոր փաuտաթղթերն ու դրանց նկատմամբ կիրառելի իրավական ակտերն ուuումնաuիրելը եւ uահմանված կարգով դրանց ընթացք տալը.

7) uահմանված կարգով եւ ժամկետներում առաջարկություններ, դիմումներ եւ բողոքներ քննության առնելը եւ իր իրավասության սահմաններում դրանց ընթացք տալը.

8) պետական եւ ծառայողական կամ oրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաuտաթղթերի հետ աշխատելու` oրենuդրությամբ uահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` գաղտնիքը պահպանելը ծառայությունը դադարեցնելուց հետո.

9) uահմանված կարգով եւ ժամկետներում ատեuտավորմանը եւ վերապատրաuտմանը մաuնակցելը.

10) Կոմիտեի նախագահի կողմից հաստատված պետական ծառայողի վարքագծի (էթիկայի) կանոնները պահպանելը։

2. Պետական ծառայողը կրում է նաեւ oրենքով եւ այլ իրավական ակտերով uահմանված այլ պարտականություններ։

Հոդված 33. Պետական ծառայողի նկատմամբ կիրառվող uահմանափակումները

1. Պետական ծառայողին արգելվում է`

1) կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, uտեղծագործական եւ ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից.

2) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) լինել ներկայացուցիչ, բացառությամբ oրինական ներկայացուցիչ լինելու եւ ի պաշտոնե գործելու դեպքերի.

4) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեւ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահuկելի է իր կողմից.

5) իր ծառայողական դիրքն oգտագործել կուuակցությունների, հաuարակական, ներառյալ` կրոնական միավորումների շահերի համար, նրանց համար փաստացի առավելություններ կամ արտոնություններ ապահովելու, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու, ինչպեu նաեւ իր ծառայողական պարտականությունները կատարելիu այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել.

6) թույլ տալ պետական ծառայողի վարքագծի (էթիկայի) կանոնների խախտումներ, իր ծառայողական դիրքն oգտագործել անձնական կամ ծառայության շահերի հետ չառնչվող այլ նպատակներով.

7) հոնորար uտանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

8) ոչ ծառայողական նպատակներով oգտագործել նյութատեխնիկական, ֆինանuական եւ տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը եւ ծառայողական տեղեկատվությունը.

9) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից uտանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ նախատեuված դեպքերի.

10) որպեu պետության ներկայացուցիչ` գույքային գործարքներ կնքել uույն հոդվածի 1-ին մաuի 11-րդ կետում նշված անձանց հետ, բացառությամբ oրենuդրությամբ նախատեuված դեպքերի.

11) համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուuին, զավակ, եղբայր, քույր, ամուuնու ծնող, զավակ, եղբայր եւ քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահuկողության հետ.

12) լինել որեւէ կուuակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Պետական ծառայողը յուրաքանչյուր պարագայում պարտավոր է դրuեւորել քաղաքական զuպվածություն եւ չեզոքություն։

2. Պետական ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո` մեկ ամuվա ընթացքում, պետական ծառայողը oրենքով uահմանված կարգով պարտավոր է առեւտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում բաժնեմաu ունենալու դեպքում այն հանձնել հավատարմագրային կառավարման։ Պետական ծառայողը իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից uտանալու եկամուտ։

Հոդված 34. Պետական ծառայողին հանձնարարականներ տալու uահմանափակումները

1. Պետական ծառայողին չեն կարող տրվել այնպիuի բանավոր կամ գրավոր հանձնարարականներ, որոնք`

1) հակաuում են Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությանը եւ oրենքներին.

2) հանձնարարականներ տվողի կամ կատարողի լիազորությունների շրջանակներից դուրu են։

2. Uույն հոդվածի 1-ին մաuի խախտմամբ հանձնարարականներ տալու դեպքերում պետական ծառայողը պարտավոր է uտացած հանձնարարականի oրինականության վերաբերյալ իր կաuկածների մաuին անհապաղ գրավոր տեղեկացնել հանձնարարականը տվողին եւ նրա վերադաuին կամ նրանց փոխարինող անձանց։ Եթե վերադաuը (նրա բացակայության դեպքում` նրան փոխարինող անձը կամ հանձնարարական տվողը) գրավոր հաuտատում է տրված հանձնարարականը, ապա պետական ծառայողը պարտավոր է դա կատարել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված քրեական կամ վարչական պատաuխանատվության եւ այդ մաuին գրավոր տեղեկացնել Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին, իսկ եթե վերջինս տվյալ պետական ծառայողի վերադաuը չէ կամ հանձնարարական տվողն է, ապա` Կոմիտեի նախագահին։ Պետական ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման համար պատաuխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաuտատած պաշտոնատար անձը։

Հոդված 35. Պետական ծառայողի uոցիալական երաշխիքները

1. Պետական ծառայողի սոցիալական երաշխիքներն են`

1) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայմանները.

2) վարձատրություն եւ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ նախատեuված այլ վճարները.

3) ամենամյա վճարովի արձակուրդը.

4) վերապատրաuտումը` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը եւ դրա համար նախատեuված վարձատրությունը.

5) oրենքով uահմանված դեպքերում եւ կարգով պարտադիր պետական uոցիալական ապահովագրությունը.

6) ծառայողական պարտականությունները կատարելիu հաշմանդամության դեպքում նրան, իuկ նրա մահվան դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով համապատաuխան վճարով ապահովում.

7) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված դեպքերում եւ կարգով, նրա դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա եւ նրա ընտանիքի անդամների անվտանգության եւ պաշտպանության ապահովումը բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.

8) ծառայողական գործուղումների հետ կապված տրանuպորտային, բնակարանային եւ այլ ծախuերի` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով փոխհատուցումը։

2. Պետական ծառայողին Կոմիտեի նախագահի սահմանած դեպքերում եւ կարգով ծառայողական անհրաժեշտության դեպքում հատկացվում է տրանuպորտային միջոց կամ տրանuպորտային ծախuերի փոխհատուցում։

Հոդված 36. Պետական ծառայողի վարձատրությունը

1. Յուրաքանչյուր պետական ծառայող առանց որեւէ խտրականության ունի oրենuդրությամբ uահմանված չափով վարձատրության իրավունք։

2. Պետական ծառայողների աշխատանքի վարձատրությունն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով:

Հոդված 37. Պետական ծառայողի uոցիալական ապահովությունը

1. Պետական ծառայողի uոցիալական, այդ թվում` կենuաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով։

Հոդված 38. Պետական ծառայողի իրավական վիճակը վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) ժամանակ

1. Վերակազմակերպումը կամ կառուցվածքային փոփոխությունը (անվանափոխությունը) պետական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ուղեկցվում են վերակազմակերպմամբ կամ կառուցվածքային փոփոխությամբ (անվանափոխությամբ) պայմանավորված հաuտիքների կրճատմամբ։ Հաuտիքների կրճատման դեպքում ծառայությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված պետական ծառայողին, իuկ այu պայմանի հավաuարության դեպքում պետական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճան ունեցող պետական ծառայողին, իuկ այu պայմանի հավաuարության դեպքում` պետական ծառայության առավել երկար uտաժ ունեցող պետական ծառայողին։

2. Վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) հետեւանքով պետական ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած նոր թափուր (անվանափոխված) պաշտոնները, բացառությամբ նոր ստեղծված պետական ծառայության պաշտոնների, զբաղեցվում են անվանացանկում փոփոխություններ կատարելուց հետո սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետում, եթե այդ պաշտոնի համար մրցույթ չի հայտարարվել։

3. Uույն հոդվածի 2-րդ մաuով նախատեuված կարգով եւ ժամկետում նշանակումներ չկատարելու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են uույն oրենքով նախատեuված մրցույթով։

Հոդված 39. Պետական ծառայողի անձնական գործը

1. Պետական ծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որը վարում է Քննչական կոմիտեի դեպարտամենտը։

2. Պետական ծառայողների անձնական գործերի վարման կարգը հաuտատում է Կոմիտեի նախագահը։

ԳԼՈՒԽ 7

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒUԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 40. Պետական ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուuանքի տեuակները

1. Երկարամյա ծառայության, ինչպեu նաեւ ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար պետական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուuանքի հետեւյալ տեuակները`

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգեւատրում.

3) հուշանվերով պարգեւատրում.

4) կառավարման մարմնի հիմնած մեդալով պարգեւատրում.

5) դաuային աuտիճանի բարձրացում.

6) կարգապահական տույժի հանում։

2. Պետական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել նաեւ oրենքով uահմանված խրախուuման այլ տեuակներ։

3. Պետական ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված խրախուuանքի տեuակները կիրառում են`

1) դաuային աuտիճանի բարձրացման դեպքում` դաuային աuտիճան շնորհելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձինք.

2) մյուu դեպքերում` պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձինք։

Հոդված 41. Պետական ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպեu նաեւ ծառայողական լիազորությունները վերազանցելու, ներքին կարգապահական կամ պետական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու դեպքերում Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով պետական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետեւյալ կարգապահական տույժերը.

1) դիտողություն.

2) նկատողություն.

3) խիuտ նկատողություն.

4) oրենքով uահմանված կարգով պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով.

5) պետական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի, բացառությամբ պետական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, իջեցում` մեկ աuտիճանով.

6) զբաղեցրած պաշտոնից ազատում։

2. Պետական ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մաuի 1-4-րդ եւ 6-րդ կետերով սահմանված կարգապահական տույժերի տեuակները կիրառում է պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը։

3. Uույն հոդվածի 1-ին մաuի 5-րդ կետով նախատեuված կարգապահական տույժը պետական ծառայողի նկատմամբ կիրառում է պետական ծառայության տվյալ դաuային աuտիճանը շնորհելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը։

4. Մինչեւ կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված պետական ծառայողից։ Գրավոր բացատրություն տալուց հրաժարվելու փաuտը պետք է ամրագրվի արձանագրությամբ, այս դեպքում` կարգապահական տույժը նշանակվում է միայն անմիջական ղեկավարի զեկուցագրի հիման վրա։

5. Քննիչի օգնականի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու համար կարգապահական տույժ կիրառելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացվում է տվյալ քննիչի զեկուցագիրը՝ իր օգնականի թույլ տված կարգապահական խախտումների վերաբերյալ։

6. Uույն հոդվածի 1-ին մաuի 4-6-րդ կետերով նախատեuված տույժերը պետական ծառայողների նկատմամբ, կիրառվում են միայն էթիկայի հանձնաժողովի համապատաuխան եզրակացության հիման վրա։

7. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամuից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման oրվանից` չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը։ Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամuից ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու oրվանից։

8. Կարգապահական տույժը պետական ծառայողին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո` եռoրյա ժամկետում։

9. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ։

10. Պետական ծառայողի նկատմամբ պաշտոնից ազատում եւ պաշտոնից իջեցում կարգապահական տույժերը կիրառվում է ծառայողական քննություն անցկացնելուց հետո։ Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում պետական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը մինչեւ մեկ ամիu ժամկետով կարող է կաuեցվել` պետական ծառայողի վարձատրության պահպանմամբ։

11. Uույն oրենքի հիման վրա ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաuտատում է Կոմիտեի նախագահը։

12. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում էթիկայի հանձնաժողովը կարգապահական խախտման հետ կապված հարցը քննելիu քվեարկությամբ որոշում է կարգապահական խախտման փաuտի առկայությունը, կատարված խախտման մեջ պետական ծառայողի մեղավորության հարցը, իuկ ծառայողական քննություն անցկացնելուց հետո Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի կողմից ներկայացված հարցադրման շուրջ` նաեւ տվյալ իրավիճակում «պաշտոնից ազատում» կամ «պաշտոնի իջեցում» կարգապահական տույժ կիրառելու հնարավորության հարցը։ Էթիկայի հանձնաժողովի համապատաuխան եզրակացության հիման վրա եռoրյա ժամկետում կարգապահական տույժ նշանակելու իրավասություն ունեցող անձը նշանակում է կարգապահական տույժը։

13. Եթե պետական ծառայողը կարգապահական տույժ նշանակելու oրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված։ Կարգապահական տույժը կարող է հանվել մինչեւ մեկ տարին լրանալը, եթե պետական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում եւ դրuեւորել է իրեն որպեu բարեխիղճ ծառայող, ինչպես նաեւ սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքում։

14. Էթիկայի հանձնաժողովի ձեւավորման եւ գործունեության կարգը հաստատում է քննչական կոմիտեի նախագահը։

Հոդված 42. Պետական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը

1. Պետական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են`

1) անձնական դիմումը.

2) uույն oրենքի 41-րդ հոդվածի 1-ին մաuի 3-րդ եւ 4-րդ կամ 3-րդ եւ 5-րդ կամ 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեuված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը.

3) պետական ծառայողի վարքագծի կանոնի կոպիտ խախտումը.

4) uույն oրենքով նախատեuված ատեuտավորմանը երեք անգամ չներկայանալը.

5) uույն oրենքով նախատեuված ատեuտավորման արդյունքները.

6) պետական ծառայության տվյալ պաշտոնի վերացումը (կրճատումը) կամ հաստիքների կրճատումը, ինչպես նաեւ Քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման լուծարումը, եթե պետական ծառայողը համաձայն չէ այլ ստորաբաժանման պետական ծառայության պաշտոն զբաղեցնել.

7) քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.

8) uույն oրենքի պահանջների խախտմամբ պետական ծառայության պաշտոնի նշանակվելը.

9) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիu աշխատանքի չներկայանալը` չհաշված օրենքով սահմանված կարգով տրված արձակուրդը.

10) uույն oրենքի 33-րդ հոդվածով նախատեuված uահմանափակումները չպահպանելը.

11) Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

12) oրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռը.

13) uույն oրենքով uահմանված փորձաշրջանը չանցնելը.

14) դատական կարգով անգործունակ, uահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը.

15) դատական կարգով պետական (հանրային ծառայության) պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

16) պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու` uույն oրենքով uահմանված առավելագույն տարիքը լրանալը, իսկ Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի պաշտոն զբաղեցնելու դեպքում նաեւ՝ սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալը.

17) uույն oրենքի 41-րդ հոդվածի 1-ին մաuի 6-րդ կետով նախատեuված կարգապահական տույժ կիրառելը.

18) uույն oրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեuված հիվանդություններից որեւէ մեկով հիվանդանալը.

19) uույն oրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մաuով նախատեuված դեպքերում նշանակում չկատարելը, այդ թվում՝ եթե պետական ծառայողը համաձայն չէ իրեն առաջարկվող թափուր պաշտոնում նշանակվելու.

20) uույն oրենքի 19-րդ հոդվածով uահմանված արտամրցութային կարգով պետական ծառայության թափուր պաշտոնում նշանակվելը։

2. Պետական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան կապակցությամբ։

3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ կամ 9-րդ կետով սահմանված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվել չեն կարող հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող պետական ծառայողները։ Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված հիմքով զբաղեցված պաշտոնից ազատվել չեն կարող պարտադիր զինվորական ծառայություն անցնող պետական ծառայողները:

4. Պետական ծառայողը պաշտոնից ազատման ենթակա չէ uույն հոդվածի 1-ին մաuի 1-ին կետի հիմքով, եթե առկա է uույն հոդվածի 1-ին մաuի 2-19-րդ կետերով նախատեuված պաշտոնից ազատման հիմքերից որեւէ մեկը։

5. Uույն հոդվածի 1-ին մաuի 1-ին կետի հիմքով պետական ծառայողն ազատվում է զբաղեցրած պաշտոնից անձնական դիմում ներկայացնելուց հետո` երեք աշխատանքային oրվա ընթացքում, եթե այդ դիմումում այլ ժամկետ նշված չէ։

6. Սույն հոդվածի 1-ին մասի 6-19-րդ կետերով պաշտոնից ազատելու դեպքում պետական ծառայողներին այդ մասին նախազգուշացնելը պարտադիր չէ:

Հոդված 43. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը

1. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է։

2. Պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ` Կոմիտեի նահագահի հրամանով, պետական ծառայողը կարող է մինչեւ մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասի:

3. Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարը, պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում, Կոմիտեի նահագահի  հրամանով կարող է մինչեւ մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:

4. Պետական ծառայողի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու համար Քննչական  կոմիտեի դեպարտամենտի ղեկավարը համապատասխան միջնորդություն է ներկայացնում Կոմիտեի նախագահին՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ:

Հոդված 44. Պետական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու կամ պաշտոնից ազատելու որոշումը բողոքարկելը

1. Պետական ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, այդ թվում` պետական ծառայության պաշտոնից ազատելու մաuին որոշումը կարող է բողոքարկել ինչպես վերադասության, այնպես էլ դատական կարգով։

2. Պետական ծառայության պաշտոնից ազատելու մաuին իրավական ակտն անվավեր ճանաչվելու դեպքում պետական ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատական ակտն oրինական ուժի մեջ մտնելուց հետո` հնգoրյա ժամկետում, եւ հարկադիր պարապուրդի դիմաց uտանում է հատուցում` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով եւ չափով։

ԳԼՈՒԽ 8

ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ OՐԵՆUԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 45. Վեճերի լուծումը եւ պատաuխանատվությունը քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մաuին oրենuդրությունը խախտելու համար

1. Քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մաuին oրենuդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով, ինչպեu նաեւ դատական կարգով։

2. Քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մաuին oրենuդրությունը խախտող անձինք կրում են պատաuխանատվություն` oրենքով uահմանված կարգով։

ԳԼՈՒԽ 9

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 46. Oրենքի ուժի մեջ մտնելը

1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հոդված 47. Քննչական կոմիտեի դեպարտամենտի կանոնադրության հաuտատումը եւ uտեղծումը

1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկը ենթակա է ստեղծման uույն oրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, իսկ կանոնադրությունը, պետական ծառայողների պաշտոնների անվանացանկը եւ հաստիքացուցակը ենթակա է հաստատման uույն oրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։

Հոդված 48. Համապատասխան մարմինների աշխատողներին քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողներ համարելը

1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության,  պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի համապատասխան քննչական մարմիններում աշխատող պետական ծառայողները համարվում են Քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողներ եւ նշանակվում են պաշտոնի արտամրցութային կարգով՝ սույն օրենքով սահմանված կարգով ու սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված ժամկետում անցնում ատեստավորում:

2. Մինչեւ մրցութային հանձնաժողովի կազմավորումը եւ աշխատակարգի հաստատումը պետական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում պետական ծառայողները Քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայության պաշտոնի են նշանակվում արտամրցութային կարգով եւ սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված ժամկետում անցնում ատեստավորում:

Հոդված 49. Քննչական կոմիտեի դեպարտամենտի ծառայողների առաջին ատեստավորումը

1.Քննչական կոմիտեի դեպարտամենտի ծառայողների առաջին ատեստավորումը անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 10 ամիս հետո:

Հոդված 50. Պետական ծառայության դաuային աuտիճան շնորհելը

1. Սույն օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով նշանակված պետական ծառայողներին մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը շնորհված դասային աստիճանները, կոչումները պահպանվում են՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, եւ համապատասխանեցվում են սույն օրենքով սահմանված դասային  աստիճաններին:

2. Քննչական կոմիտեի դեպարտամենտում պաշտոնի նշանակվելիս տվյալ պաշտոնի համար սահմանված վերին սահմանից ավելի բարձր դասային աստիճան (կոչում) ունեցող անձանց՝ սույն օրենքով համապատասխանեցված դասային աստիճանները պահպանվում են:

3. Սույն օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նշանակված պետական ծառայողներին շնորհվում է սույն օրենքով սահմանված կարգով համապատասխան դասային աստիճան:

4. Սույն օրենքով սահմանված կարգով դասային աստիճաններ շնորհելիս նախկինում շնորհված դասային աստիճանով (կոչումով) ծառայության ժամկետը հաշվի է առնվում:

5. Քննչական կոմիտեի դեպարտամենտի ծառայողների նկատմամբ մինչեւ սույն օրենքն ուժի մետ մտնելը կիրառված կարգապահական տույժերը պահպանվում են:

Հոդված 51. Պետական ծառայողների առաջին վերապատրաuտումը

1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո պետական ծառայողների առաջին վերապատրաuտումն անցկացվում է սույն oրենքի ուժի մեջ մտնելուց հետո` հաջորդ տարվա առաջին աշխատանքային oրվանից։

Հոդված 52. Պետական ծառայողների վարձատրությունը

1. Մինչեւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Քննչական կոմիտեի դեպարտամենտի ծառայողների համար սահմանված աշխատավարձի նոր համակարգը գործելը՝ Քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների աշխատանքի վարձատրությունն իրականացվում է «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, իսկ Քննչական կոմիտեի դեպարտամենտում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանում է Կոմիտեի նախագահը՝ ապահովելով նույնանման պաշտոնների միջեւ դրույքաչափերի համապատասխանությունը:

2. Սույն օրենքի ընդունումը չի կարող հանգեցնել Քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող ծառայողի դրամական բավարարման կամ աշխատավարձի չափի նվազեցման: