Armenian ARMSCII Armenian
Կ-23284-11.04.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ մասում՝

1) առաջին պարբերության «կամ հետաքննության մարմնի» բառերը հանել, իսկ նույն պարբերությունը «քրեական» բառից հետո լրացնել «վարույթների» բառով.

2) երկրորդ պարբերության «, հետաքննության մարմնին» բառերը հանել:

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 15-րդ մասում «հարուցվել է քրեական գործ (հետապնդում)» բառերը փոխարինել «հարուցվել է քրեական հետապնդում» բառերով, «քրեական գործով» բառերը՝ «քրեական վարույթով» բառերով, իսկ «Քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու» բառերը՝ «Քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու» բառերով:

Հոդված 3. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում «, դատախազի կամ քննիչի» բառերը հանել:

Հոդված 4. Օրենքի 53-րդ հոդվածի 4-րդ մասում՝

1) առաջին պարբերությունը «քրեական» բառից հետո լրացնել «վարույթներով» բառով.

2) երկրորդ պարբերության «գործի վարույթն» բառերը փոխարինել «գործը կամ վարույթն» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը: