Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետից հանել «-քննչական գլխավոր վարչության պետ.» բառերը.
2) 4-րդ կետից հանել «հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ,» «ավագ քննիչ,» եւ «քննիչ,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի հինգերորդ պարբերությունը հանել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: