Armenian ARMSCII Armenian
Կ-4329-23.01.2014,21.02.2014-ՊԻ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Oրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում առնվազն 10 տարի ծառայած ծառայողը, որի լիազորությունները դադարել են «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 5-րդ կետերով սահմանված հիմքերով, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով.».

2) 9-րդ կետը «ծառայության» բառից հետո լրացնել «, քննչական կոմիտեի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը «ծառայողի» բառից հետո լրացնել «,քննչական կոմիտեի ծառայողի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ սույն օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվել է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը, կամ դատախազի, հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ է նշանակվել սույն հոդվածի    3-րդ մասով սահմանված հիմքերով:

Սույն մասով սահմանված դեպքերում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է, եթե պետական պաշտոն զբաղեցրած անձը կենսաթոշակ նշանակվելուց հետո անցել է զինվորական ծառայության, նշանակվել է քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, քննչական կոմիտեի ծառայողի, հատուկ քննչական ծառայության ծառայողի կամ դատավորի պաշտոնում:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: