Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-43210-23.01.2014,21.02.2014-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությունից «, ինչպես նաեւ պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչներինը» բառերը հանել:

Հոդված 2. Օրենքի 53.1-րդ հոդվածի՝

1) վերնագրում «Պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչը» բառերը փոխարինել «Անցումային դրույթներ» բառերով:

2) 1-6-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: