Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-43210-23.01.2014,21.02.2014-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությունից «, ինչպես նաեւ պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչներինը» բառերը հանել:

Հոդված 2. Օրենքի 53.1-րդ հոդվածում՝

1) վերնագրի «Պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչը» բառերը փոխարինել «Անցումային դրույթներ» բառերով:

2)  1-6-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: