Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-43212-23.01.2014,21.02.2014-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-ին կետով.

«11.1) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում.»:

Հոդված 2. Օրենքի  3-րդ հոդվածի 3-րդ մասը «Ազգային անվտանգության խորհրդում,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում,» բառերով։

Հոդված 3. Օրենքի  4-րդ հոդվածի 7-րդ մասը «Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդականների, մամուլի քարտուղարի պաշտոնները» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի խորհրդականների, մամուլի քարտուղարի պաշտոնները» բառերով։

Հոդված 4. Օրենքի  5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը «օրենքներով ստեղծված պետական մարմինների» բառերից հետո լրացնել «(հանձնաժողովներ, խորհուրդներ)» բառերով, իսկ նույն կետի «եւ այդ մարմինների» բառերը փոխարինել «եւ այդ հանձնաժողովների, խորհուրդների» բառերով։

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: