Հոդված 1. «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-94 օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասությունում եւ «բ)» կետում «դատական» բառից հետո լրացնել «,քննչական» բառը:
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասում «դատական» բառից հետո լրացնել «,քննչական» բառը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: